TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր

18:51 03.03.2022

Կիևի պատվիրակությունը ժամանել է Բելովեժսկայա Պուշչա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուկրաինացի բանակցողները Լեհաստանից  ուղղաթիռով  հասել են բանակցությունների վայր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ այս հանդիպման համար Մոսկվան երեք մասից ձևավորվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կարգավորման ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական ասպեկտներին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակն ավելի վաղ […]

̰
Երևանում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ. ՔԿ

16:39 03.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով քննություն է տարվում Արարատյան փողոցում գտնվող փակ բաժնետիրական ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 2-ին՝ ժամը 18:50-ին, հիշյալ ընկերության անվտանգության պետը ահազանգել […]

̰ ̰
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում կաշառքի դիմաց տրվել են դիպլոմներ. ՀՀ ԱԱԾ

11:12 03.03.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել […]

̰ ̰
Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին, աշխարհն էլ՝ առավել հասկանալի Հայաստանին. վարչապետ

22:54 02.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են գտնվել Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Հակոբ Արշակյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ […]

̰
̰ ̰
Լարված մթնոլորտ ԱԺ-ում․ ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը

20:40 02.03.2022

Խորհրդարանում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի  ընթացքում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Նիստը վարող ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նախազգուշացումներ է արել թե՛ իշխող, և թե՛ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, հորդորել վերջիններիս իրավիճակը չսրել ու լինել կոռեկտ։ Հակոբ Արշակյանը նաև մի քանի պատգամավորների նախազգուշացումներ անելուց հետո դահլիճից դուրս է հրավիրել, որից հետո դահլիճը լքել են ընդդիմադիր պատգամավորները։ […]

̰
Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան

20:21 02.03.2022

Ուկրաինայի հայ համայնքի տեղափոխման խնդիրներ, Հայաստան-Թուրքիա բանակցություններ, գնաճ, սոցիալ-տնտեսական և անվտանգության ոլորտներին ուղղված այլ հարցեր։ Խորհրդարանում այսօր կայացել է պատգամավորների և կառավարության անդամների միջև հերթական հարցուպատասխանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բնակարանից փաստաթղթեր էին գողացել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

17:53 02.03.2022

Փետրվարի 27-ին 1-02 ծառայություն էր զանգել Արտաշատ քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ 10 րոպե առաջ նկատել է, որ տնից գողություն է եղել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ ահազանգողի` երկու օր տանը մարդ չէր եղել: Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան հետնամասի դռան կախովի փականը, […]

̰
Մուշի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:37 02.03.2022

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ի գիշերը: Ժամը մեկի կողմերը, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի զանգվածով: Ըստ երիտասարդի` մարիխուանա թմրամիջոցն իրենն է, անցած տարվա սեպտեմբերին […]

̰
Հիշատակի արարողություններ Մարտի 1-ին զոհված ոստիկանների շիրիմներին

17:18 02.03.2022

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ էին։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։ Ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։ Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր Վիրապում։ Հիշատակի […]

̰
«Կալաշնիկովի» գնդացիրներ և ինքնաձիգներ. ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

11:40 02.03.2022

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների ամենօրյա միջոցառումները շարունակվում են։ Արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի, հրացանի և զինամթերքի, Նոր Նորքի բաժնում՝ «Մակարով» ատրճանակի, Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակի և զինամթերքի, Քանաքեռ-Զեյթունի բաժնում՝ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրի կամավոր […]

̰ ̰
̰
ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին

20:51 01.03.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Կիևում ռազմական օբյեկտներին սպասվող հարվածների մասին: Պաշտպանական գերատեսչությունը մարդկանց կոչ է արել հեռանալ իրենց տներից: Կիևի բնակիչները համացանցում տեսանյութեր են տեղադրում, որտեղ երևում են հեռուստաաշտարակի մոտ պայթյունները: Ըստ Daily Mail-ի՝ տեղի է ունեցել երկու պայթյուն: Պայթյուններից հետո աշտարակը կանգուն է մնացել: Kyiv Independent-ը հայտնել է, որ ուկրաինական հեռուստաընկերությունները դադարեցրել են […]

̰ ̰
Ոստիկանության պետն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի պատվիրակությանը

17:26 01.03.2022

Մարտի 1-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ոստիկանության և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի միջև ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը ևս կնպաստի գործընկերության խորացմանը և ընդլայնմանը՝ հատկապես օրինականության […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

10:07 01.03.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ:

̰ ̰
̰
Կառավարությունը խոստացել է առաջիկա 5 տարվա ընթացքում կառուցել 15 նոր ջրամբար․ Քերոբյան

19:59 28.02.2022

Տնտեսության զարգացման առանցքային ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, և ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է մշակել․ մանրամասնել է Վահան Քերոբյանը։ «Գյուղատնտեսության ոլորտում ունենք լուծելու լուրջ խնդիրներ։ Դա հողային ռեֆորմն է, որ գյուղացիները ավելի մեծ հողակտորների վրա կարողանան ավելի մեծ գումար աշխատել և ավելի շատ եկամուտ ունենալ։ Մեր գյուղացիական ծրագրերով առաջին հերթին փորձում ենք գյուղատնտեսության […]

̰
Հայաստանը բարելավել է տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամ պետությունների հետ․ Քերոբյան

19:30 28.02.2022

Հայաստանը բարելավել է տնտեսական ցուցանիշները ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ․ի՞նչ սպասել հետագայում։ Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մեր առևտուրը էապես աճել է (ԵԱՏՄ) համարյա բոլոր երկրների հետ և, բնականաբար, մեր ջանքերը ուղղված են նրան, որպեսզի մաքսիմալացնենք մեր երկրի օգուտները ԵԱՏՄ անդամակցությունից։ Փորձելու ենք մեր բիզնես շահերը առավելագույնս պաշտպանենք ԵԱՏՄ երկրներում […]

̰
Հունվար ամսին Հայաստանն ունեցել է տնտեսական շատ բարձր ցուցանիշ․ Քերոբյան

19:00 28.02.2022

Հունվար ամսին Հայաստանն ունեցել է տնտեսական շատ բարձր ցուցանիշ, այս մասին «Հեռանկարի» տաղավարում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Դա, անցած տարվա հունվարի համեմատ, 15․4 % տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ է և մոտ 6%-ով իրական աճ է 2020թ․-ի նկատմամբ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։ Ըստ նրա՝ տնտեսական շատ բարձր ցուցանիշը սպասելի էր, քանի որ դրա […]

̰
Ֆոտոբռնիչ սարքերը «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ են ֆիքսել

17:40 28.02.2022

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի փետրվարի 18-ին ֆոտոբռնիչ սարքերի կողմից «Արևիք» մասնաճյուղում կրկին արձանագրվել է ընձառյուծ։

̰
Մարտունու ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

16:22 28.02.2022

Մարտունու քրեական հետախույզները թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալներ: Փետրվարի 21-ին՝ երեկոյան ժամը 10-ի կողմերը, Ներքին Գետաշեն գյուղի դպրոցի մոտից նրանք բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ երկու երիտասարդի` «Լեքսուսով» հանդերձ: Մեքենայի զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ 22-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

13:55 28.02.2022

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել […]

̰
Արման Ծառուկյանը արյունալի մենամարտում նոկաուտով հաղթել է Ժոել Ալվարեսին. UFC Vegas 49

13:34 28.02.2022

Լաս Վեգասում կայացել է UFC Vegas 49 մրցաշարը։ Օրվա գլխավոր մենամարտում հանդիպել են ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արման Ծառուկյանն ու իսպանացի Ժոել Ալվարեսը։ Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում: Մրցավարը իսպանացուն տեխնիկական նոկաուտ է գրանցել։ Այժմ Ծառուկյանն ունի 18 հաղթանակ և երկու պարտություն։ Ալվարեսը պարտվել է 22-ից 3-րդ մենամարտում։  

̰
Թմրանյութը նետել էին սահմանից այս կողմ. Մեղրիի ոստիկանների բացահայտումը

12:48 28.02.2022

Մեղրիի քրեական հետախույզները հանցագործության վերաբերյալ ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին փետրվարի 25-ին։ Մեղրի-Ալվանք ճանապարհին նրանք կանգնեցրին «Պաջերո» մակնիշի մի մեքենա. հիմնավոր կասկած կար, որ Ագարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա վարորդը թմրանյութ ունի: Զննությամբ հայտնաբերվեցին փաթեթներ՝ լցված 3720 տուփ իրանական ծխախոտով, նաև մեկ թափանցիկ տոպրակ` մարիխուանայի նմանվող մոտ 13 գրամ զանգվածով: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող […]

̰
BACK_TO_TOP