TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պուտինը կարգադրել է ռուսական բանակի ուժերին անցնել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի 

17:20 27.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպիչ ուժերը ծառայության հատուկ ռեժիմի տեղափոխել։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին անցնել հատուկ ծառայության՝ մարտական ​​հերթապահության ռեժիմը»,- ասել է […]

̰
Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ․ Կոնաշենկով

11:00 27.02.2022

Ռուսական բանակը ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ «Մինչ օրս Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայումհարվածել են 975 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների», – ասել է նա։ «Դրանց թվում են Ուկրաինայի Զինված ուժերի 23 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, երեք ռադիոտեղորոշիչ, 31 С-300, «Բուկ Մ-1» և «Օսա» զենիթահրթիռային […]

̰ ̰
̰
Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն

16:14 26.02.2022

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների և հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու […]

̰
Հատուկ միջոցառում Լոռիում. հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ

15:47 26.02.2022

Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մարզի տարբեր բնակավայրերում պահում կամ կրում են ապօրինի զենք-զինամթերք, ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունների հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, քրեական ոստիկանության և Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները փետրվարի 24-ին խուզարկություններ են կատարել Վանաձոր, Ալավերդի, […]

̰
Գեղարդ Մուսասին պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը՝ նոկաուտի ենթարկելով ամերիկացի Օսթին Վանդերֆորդին

14:37 26.02.2022

Նիդերլանդները ներկայացնող MMA հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին հաղթել է ամերիկացի Օսթին Վանդերֆորդին Bellator 275 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Դուբլինում։ Միջին դիվիզիոնում չեմպիոնի կոչման համար պայքարը տևել է ընդամենը 1 րոպե 25 վայրկյան։ Մուսասին նոկաուտի է ենթարկել մրցակցին ու պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ 36-ամյա Մուսասիի համար սա 49-րդ հաղթանակն էր կարիերայի 58 […]

̰
ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ

14:29 26.02.2022

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները անձնական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ղեկավարության դեմ: Բացի այդ, Եվրամիության ֆինանսների նախարարները նաև համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթը: Այն կազդի ֆինանսական, էներգետիկ, տրանսպորտային, տեխնոլոգիական ոլորտների, ինչպես նաև վիզային քաղաքականության վրա։ ՆԱՏՕ-ն էլ հայտարարել է դաշինքի արևելյան սահմանների ամրապնդման մասին և նշել, որ Ուկրաինայի վրա հարձակվելու՝ նախագահ Պուտինի որոշումը […]

̰ ̰
Պարեկային ծառայության մասին հանրային քննարկումներ Գեղարքունիքում

18:21 25.02.2022

Պարեկային ծառայությունը ուղևորվում է Գեղարքունիքի մարզ։ Տարեվերջին մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։ Մարզում պարեկային ծառայության լիարժեք ու արդյունավետ գործելու համար անհրաժեշտ են հանուն օրենքի ու օրինականության ծառայելու ձգտում ունեցող, պարեկի չափորոշիչներին համապատասխանող կադրեր։ […]

̰
«Ուկրաինայում անվտանգ տեղ չկա»․ «Շանթնյուզին» հայտնել են Կիևից

18:04 25.02.2022

«Շանթնյուզը» կրկին կապ է հաստատել Ուկրաինայում ապրող հայերի հետ: Կիևում գտնվող Էդգար Բաղդասարյանը պատմել է, որ գիշերել են ապաստարանում: Նա խոսել է նաև առկա դժվարություններից: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին

16:00 25.02.2022

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայում և Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ և կանադացի ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ […]

̰
Ծաղկաձորի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:55 24.02.2022

Ծաղկաձորի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որոնք իրացրին Հրազդանի գործընկերների հետ: Փետրվարի 17-ի երեկոյան, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ծաղկաձորի Գրիգոր Մագիստրոսի փողոցից ոստիկանության Հրազդանի բաժին բերման ենթարկվեց ծաղկաձորցի, 32-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ, նմանատիպ զանգվածով կաթուցիչ ու դանակ: Հանգամանքները պարզվում են: `

̰
Գավառի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

18:25 24.02.2022

Անցած տարվա ապրիլի 5-ին Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բնակարանային գողություն էին արել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատշգամբի պատուհանը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Գավառի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին այս տարվա փետրվարի 16-ին։ Բաժին բերման […]

̰
Ուկրաինայի բենզալցակայաններում հերթեր են, խանութներում ապրանքատեսականին՝ սուղ․ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

18:21 24.02.2022

Ուկրաինայի բենզալցակայաններում հերթեր են, խանութներում ապրանքատեսականին՝ սուղ: Քիչ առաջ Շանթյուզին որոշ տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիդ Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վիշգորոդի վրա ռուսական ուղղաթիռների զանգվածային գրոհի տեսանյութ է հայտնվել համացանցում

18:09 24.02.2022

Ականատեսները սոցիալական ցանցերում հրապարակել են Վիշգորոդի վրա առանց տարբերանշանների ուղղաթիռների զանգվածային գրոհի տեսանյութը: Կադրերում երևում են մեծ քանակությամբ թռչող ռազմական ուղղաթիռներ։ Այսօր վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Դրանից անմիջապես հետո պայթյուններ են տեղի ունեցել Ուկրաինայի տարբեր քաղաքներում։  

̰
Գողություն եկեղեցուց. Նաիրիի ոստիկանների բացահայտումը

18:04 24.02.2022

Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ: Ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ: Փետրվարի 18-ի […]

̰
Մասիսի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք ու զինամթերք

17:43 24.02.2022

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Արարատի մարզի Ձորակ գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք: Հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, փետրվարի 22-ին խուզարկություն է կատարվում ձորակցի տղամարդու տանը: Օպերատիվ տվյալը հաստատվում է: Հայտնաբերվում են «ՌԳԴ» տիպի երեք նռնակ, մեկը՝ պայթուցիչով, թմբուկավոր ատրճանակ` 7 փամփուշտով, մեկնարկային մեկ […]

̰
Տավուշի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտել են գողությունը

17:23 24.02.2022

Փետրվարի 22-ին 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գողացել են իր «Զիլ» բեռնատարի մարտկոցը: Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակչի ահազանգը փոխանցվում է ոստիկանության Տավուշի բաժին: Դեպքի վայր է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ գողությունը կատարվել է փետրվարի 7-22-ն ընկած ժամանակահատվածում, երբ իր մեքենան կայանված է եղել գյուղամիջյան ճանապարհին: […]

̰
Պարեկների կողմից Մարաշի բաժանմունք բերման ենթարկվածի մեքենայում մարիխուանա կար

17:16 24.02.2022

Փետրվարի 21-ին ՊԾ Երևանի գնդի ծառայողները Աբովյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման ենթարկեցին մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի 24-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով մարիխուանայի նմանվող զանգված: 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ բուսական զանգվածը մարիխուանա է, պահում էր իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

17:07 24.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Նիստում քննարկվել են Եվրասիական տարածքում տարբեր ոլորտներում […]

̰
Արմավիր քաղաքում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

16:51 24.02.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի մարզային վարչության ենթակա տարածքային մյուս ստորաբաժանումների ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ, մահակներ, դանակներ և այլն: Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ։ Բացի դրանից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն։ Նմանօրինակ […]

̰
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը՝ երկրում իրավիճակի և հայ համայնքի վերաբերյալ

15:10 24.02.2022

Հայաստանի ժամանակով ժամը 14-ին SHANTNEWS-ին տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը։ Նա մանրամասներ է ներկայացրել Կիևում տիրող իրավիճակի և Ուկրաինայի հայ համայնքի շրջանում տարվող աշխատանքների  վերաբերյալ։ Մանրամասները՝ աուդիոձայնագրության մեջ։

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

15:05 24.02.2022

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական […]

̰
Թմբուկավոր ատրճանակը` գոտկատեղում. ոստիկանների բացահայտումը

20:37 23.02.2022

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Օձուն գյուղի մի բնակիչ մոտը զենք է պահում: Օպերատիվ տվյալներն իրացվեցին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների հետ: Փետրվարի 21-ին Օձուն գյուղի քարի մշակման արտադրամասի մոտ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Տարոնի բաժին: Անձնական […]

̰
Փակ տարածքում դիմակ կրելու պարտադրանքը կվերանա. կառավարության նիստի մանրամասները

19:25 23.02.2022

Կառավարության նիստն այսօր սկսվել է կորոնավիրուսային համավարակի իրավիճակային գնահատմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ նոր հայտնաբերված դեպքերի կայուն նվազում է նկատվում և, փորձագետների կանխատեսմամբ՝ այդ նվազումը կպահպանվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս պայմաններում կարելի է փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պահանջը մեղմացնել: Գործադիրը նաև հավանություն է տվել մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի, սահմանամերձ […]

̰
Պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

18:28 23.02.2022

Փետրվարի 21-ի կեսգիշերին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Բագրատունյաց պողոտայից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին Արարատ քաղաքի 43-ամյա մի բնակչի՝ իր մեքենայով հանդերձ։ Նա «Ֆոլքսվագենի» բեռնախցիկից ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 8 գրամից ավելի զանգվածով տարա։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

̰
̰
Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:24 23.02.2022

Փետրվարի 22-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունեց Լիտվայի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելային։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը և Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։ Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ այն նաև ամուր հիմք […]

̰
Արմավիրի քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

18:20 23.02.2022

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արմավիրի ոստիկանները։ Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Նորապատ գյուղից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի երկու բնակչի, որոնցից մեկը՝ 27, մյուսը՝ 26 տարեկան: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված: 3 փաթեթ նմանատիպ զանգված […]

̰
BACK_TO_TOP