13:15 03.02.2022
Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Մեծարգո՛ պարոն նախարար
Հարգելի՛ գործընկերներ
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Ուրախ եմ ողջունել բոլորիդ հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար: Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին:
Որպես ոչ տնտեսական, այլ քաղաքական ոլորտի մարդ` ուզում եմ ասել, որ մենք Հայաստանում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովենք այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերությունները և բիզնես կապերը և, ընդհանրապես, բիզնեսը կարող է իրեն հարմարավետ զգալ: Այս առումով ես ուզում եմ նշել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, իրապես մրցակցային շուկայական հարաբերություների հաստատումը, և համոզմունք ունեմ, որ ավստրիացի գործարարների և, ընդհանրապես, աշխարհի գործարարների համար այս բառերը պետք է որ հնչեն որպես մեղեդի, որովհետև կարծում եմ, որ սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ:
Նաև ուզում եմ ասել, որ Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում. նշենք «Արմաթ» լաբորատորիաները, Թումո ստեղծարար կենտրոնները: Ուզում եմ հիշատակել, որ Թումոյի հաջող փորձը այժմ կիրառվում է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, Տիրանայում: Կարծում եմ` կարելի է դիտարկել նաև Վիեննայում և այլուր Թումոների բացման հնարավորությունը:
Գիտեք իհարկե, որ Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ իր որոշակի առավելություններով, իր 180 միլիոնանոց շուկայով: Եվ կարծում եմ, որ գործարարներն այս հնարավորությունը ևս կարող են օգտագործել: Նաև ուզում եմ անպայման նշել, որ իմ լավ բարեկամի՝ սիրելի պարոն Շալենբերգի հետ երեկոյան քննարկում էինք այս համաժողովը և մտածում էինք, որ իսկապես մեր կողմից արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք այն միջավայրը, որի մասին քիչ առաջ ասեցի: Եվ կարծում եմ, որ այստեղ մենք պետք է արդեն մի կողմ քաշվենք և թողնենք, որ բիզնեսն իր գործն անի: Ես հաջող ընթացք եմ մաղթում համաժողովին:
Շնորհակալ եմ»:
Գործարար համաժողովի ընթացքում նաև ստորագրվել են Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, ինչպես նաև համագործակցության հուշագրեր՝ հայկական ու ավստրիական ընկերությունների միջև:
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...
23:52 29.05.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 21-27-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Շենգավիթում՝ մայիսի 24-ին և 27-ին, Կենտրոն վարչական շրջանում՝ չի գերազանցել, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ մայիսի 21-ին Նոր Նորքում՝ մայիսի 22-ին, 23-ին, 24-ին […] ...
23:44 29.05.2025
Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում․ ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Քննարկեցինք քնի խանգարումների, Էպիլեպսիայի և պարկինսոն հիվանդությունների բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդների ներդրումը Հայաստանում: Թեպետ վերջին տարիներին բավական առաջընթաց ունենք մասնագիտական, հետազոտական և վիրաբուժական ծառայությունների առումով, այնուհանդերձ, մեզ համար կարևոր են միջազգային փորձն ու դրանց հիման վրա լավագույն պրակտիկաները Հայաստան բերելը: Մասնագետների հետ քննարկման այսօրվա մեր […] ...
23:38 29.05.2025
Երևանում 19-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 3 անչափահասների և բախվել «Opel»-ի․ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցՄայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը […] ...
23:33 29.05.2025
Կայծակ՝ Երևանի երկնքում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ժողովուրդ, նման բան տեսե՞լ եք: Երևանում, այս պահին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...