TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Ավտոմեքենաների պետհամարանիշներ հափշտակելու և դրանց դիմաց գումար պահանջելու գործով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

18:29 17.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշները հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով […]

̰
59-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:07 17.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վեդի քաղաքի 59-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հունվարի 5-ին Վեդի քաղաքի 61-ամյա բնակիչը, իր կողմից որպես բնակարան օգտագործվող՝ Վեդու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող՝ ծերերի համար նախատեսված խաղասենյակում, իր հետ […]

̰
Հայտնաբերեցին և՛ «Մերսեդեսը», և՛ մեքենան փախցնողին. ոստիկանների բացահայտումը

15:47 17.12.2021

Դեկտեմբերի 14-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ գիշերը Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան: Բաժնի և բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետքերը տարան Աշտարակի խճուղի, որտեղ էլ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 1-ի սահմաններում, մեքենան հայտնաբերվեց խճուղու հարակից հատվածում։ Մոտ մեկ ժամ անց Երևան-Երասխ […]

̰
Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են առգրավել

18:26 16.12.2021

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։ Բաժնի քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Վայք քաղաքի ավտոկայանի տարածքից, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը` Վեդիի, մյուսը Երևանի բնակիչ էր: Վեդիի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայի զննությամբ` պահեստատուփ՝ […]

̰
61-ամյա կնոջ կողմից վաշխառություն կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:21 16.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վաշխառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի 61-ամյա բնակչուհին 2019-2021թթ. ընթացքում զբաղվել է վաշխառությամբ: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մի շարք քաղաքացիների պարտք տված […]

̰
Մալաթիայի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

18:16 16.12.2021

Տիչինայի փողոցի մի տնից գողություն էին արել։ Բնակարանային գողության մասին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տեղեկացան դեկտեմբերի 7-ի ժամը 1։30-ի սահմաններում՝ օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տանտերը տուն մտնելուն պես 1-02 էր զանգել։ Տիչինայի փողոց մեկնած քրեական հետախույզները զրուցեցին տուժողի հետ։ Դեկտեմբերի 6-ից 7-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, մտել ներս ու գողացել ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ […]

̰
Պատահարներ Արմավիրում և Երևան քաղաքում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

18:11 16.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ 2021թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը վարելով «Վազ 2105» մակնիշի ավտոմեքենան, հիշյալ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Արմավիր քաղաքում

17:58 16.12.2021

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15-17-ը, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիր քաղաքում՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 58 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձ։ Բացի դրանից՝ […]

̰
̰
Մեքենայում թմրանյութ էր պահում. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

18:12 15.12.2021

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արևիկ գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծամոր քաղաքի 24-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի մարզում և Երևան-Սևան ճանապարհին

17:55 15.12.2021

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12.30-15.00-ն, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզում ու Երևան-Սևան ճանապարհին՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 14 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը հետախուզման մեջ էր։ Հայտնաբերվել է ոչ սթափ մեքենա վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի […]

̰
̰
Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից․ իշխանություններն ասում են, որ նման տորնադոներ ոչ ոք չի տեսել անգամ կինոյում

00:00 15.12.2021

Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից։ Վեց նահանգներում տասնյակ պտտահողմերի թողած ավերածությունները հսկայական են, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել: Իշխանություններն ասում են, որ նման տորնադոներ ոչ ոք չի տեսել անգամ կինոյում։ Իսկ տեղի բնակիչները տեղի ունեցածը համեմատում են ատոմային ռումբի պայթյունի հետ։

̰
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի առանձնազրույցը

19:54 14.12.2021

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ

18:57 14.12.2021

Բրյուսելում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման մասին տեսանյութը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Հիշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Նիկոլ  Փաշինյան – Շառլ Միշել – Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը։

̰
Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում

17:59 14.12.2021

Դեկտեմբերի 13-ի երեկոյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանը հրահանգավորեց անձնակազմին՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության նպատակները։ Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների 131 խախտում, որոնցից 9-ը հետիոտների կողմից կատարված։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող` 12, […]

̰
Ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրամիջոցների իրացման դեպքեր․ մի խումբ անձինք ձերբակալվել են

17:58 14.12.2021

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՈ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների տվյալներ ձեռք բերեցին, որ Երևանում բնակվող 34 և 35-ամյա տղամարդիկ զբաղվում են տարբեր տեսակի թմրամիջոցների իրացմամբ։ Դեկտեմբերի 7-ին գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի և ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքի տարբեր թաղամասերում նախ հայտնաբերեցին […]

̰
̰
Մուշի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել

16:43 14.12.2021

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 11-ի սահմաններում Քեթի գյուղից բաժին բերման ենթարկվեց Գյումրիի Ռուսթավելու փողոցի 54-ամյա մի բնակիչ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով շագանակագույն, յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ «խիմկա» թմրամիջոց է և պատկանում է իրեն։ Ավելի ուշ 54-ամյա տղամարդն իր ավտոտնակից […]

̰
Կոտայքի մարզում 2021թ.-ի առաջին 9 ամսում արձանագրվել է հանցագործության 1725 դեպք

11:00 14.12.2021

Կոտայքի մարզում 2021թ.-ի առաջին 9 ամսում արձանագրվել է հանցագործության 1725 դեպք: Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սպանությունները, նվազել են գողության դեպքերը: Կոտայքում հանցագործությունների դեմ պայքարի աշխատանքները և դատախազության գործունեությունն է ամփոփում մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը:

̰
Բնակարանային գողությունը բացահայտվել է հաղորդումից երկու ժամ անց

23:19 13.12.2021

Դեկտեմբերի 10-ին Գալշոյան փողոցում բնակարանային գողություն էր եղել: Թոշակառու կինը ընդամենը երկու ժամով էր տնից բացակայել: Այդ ընթացքում ինչ-որ մեկը պատուհանի տակ սանդուղք էր դրել, բարձրացել, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել պատուհանը և տնից գողացել ոսկյա զարդեր ու փող։ Գողության մասին հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայրում […]

̰
Աննախադեպ նախաձեռնություն Հայաստանում. Hard Rock-ը ՀՀ-ում առաջին մասնաճյուղն է բացում

20:43 13.12.2021

Hard Rock-ը հայտարարում է ընկերության՝ հայաստանյան առաջին մասնաճյուղի բացման մասին։ «Hard rock Yerevan»-ը կբացվի 2022-ին։ Եվ թերևս սա այն դեպքն ու նախաձեռնությունն է, որի պարագայում աննախադեպ բառը ամենևին էլ չափազանցություն չէ: 50 տարվա պատմություն ունեցող Hard rock-ը պարզապես սրճարան չէ, մշակութային յուօրինակ մի վայր է` կենդանի երաժշտությամբ, թանգարանով ու աշխարհահռչակ «Rock shop»-ով, որտեղ ռոքասերները կարող […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

19:17 13.12.2021

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիին: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-արաբական՝ դարերի պատմություն ունեցող և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններին և դրա զարգացման հեռանկարներին: Կարևորվել է հայ համայնքի ունեցած դերը Պաղեստինի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին ներկայացրել […]

̰
Պարզվում են մահվան ելքով ավտոպատահարների հանգամանքները. ՔԿ

17:53 13.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտոպատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2021թ․ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Երևան քաղաքի նշյալ վայրում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում […]

̰
Երևանում կրակոցներ արձակելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել. ՔԿ

16:33 13.12.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Վ. Դավթյան փողոցում կրակոցներ արձակելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։15-ի […]

̰
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի ողջ զինանոց են հայտնաբերել. կան ձերբակալվածներ

12:40 13.12.2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում հավաստի տեղեկություն ձեռք բերեցին, որ Այգեշատ գյուղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ մեքենայում հրազեն է պահում։ Դեկտեմբերի 10-ին նա հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Երիտասարդը ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկվեցին նաև երիտասարդի […]

̰
Ֆրանսիայի ճանապարհներին առանց վարորդի ավտոբուս է հայտնվել

23:15 12.12.2021

Ֆրանսիական EasyMile ընկերությունը ստացել է առանց վարորդի հանրային ճանապարհներով ուղևորներ տեղափոխելու առաջին թույլտվությունը։ Այսպիսով՝ Ֆրանսիան դարձավ Եվրոպայի առաջին երկիրը, որը թույլ տվեց սարքերի շահագործումն առանց օպերատորի ներկայության, հայտնում է CVBJ-ն։ Առաջին անվարորդ սարքը EasyMile EZ10 ավտոբուսն էր, մինչ այդ բոլոր ինքնավար մեքենաները պարտավոր էին ունենալ վարորդ՝ բոլոր գործընթացները կառավարելու համար: EasyMile EZ10 ինքնավար միկրոավտոբուսը փորձարկվել […]

̰
Իտալիայի Rai 1 հեռուստաընկերությունը ֆիլմ է ցուցադրել արցախյան 44-օրյա պատերազմի մասին. ՀՀ ՄԻՊ

22:59 12.12.2021

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին: Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, […]

̰
Այսօրվանից մայրաքաղաքում երթուղի է դուրս եկել 63 նոր ավտոբուս, վարորդները հատուկ համազգեստով են

19:55 12.12.2021

Մայրաքաղաքի բյուջեով ձեռք բերված նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, այսօրվանից սկսեց աշխատանքը 3, 20, 97, 99 համարի երթուղիներով, տեղեկացնում են քաղաքապետարանից: Բոլոր 211 ավտոբուսներով փոխարինվելու է ընդհանուր շուրջ 17 երթուղի: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ քաղաքը համայնքի բյուջեով եւս 100 ավտոբուս կգնի 2022-ին: Բացի դրանից, ԵՄ գործընկերների հետ վարկային և դրամաշնորհային ծրագրերով կգնվի […]

̰
BACK_TO_TOP