Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը

18:37 11.11.2021

Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը։ Հաղորդում է aliq.ge-ն։

Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթաներ են անցկացնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։

Նաև տարածվել է լուսանկար և տեսանյութ՝ հիվանդասենյակ մտնելուց անմիջապես հետո, որում երևում է, որ Սաակաշվիլին նախ բղավում է քրեակատարողական ծառայության աշխատակիցների վրա, իսկ հետո տեղի է ունենում քաշքշուկ։ Բացի դրանից՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին գցում բժշկական սարքերից մեկը։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն այսօր կայացած ճեպազրույցում խոսել է տարածված կադրերի մասին։

«Բանտարկյալը չի ​​ենթարկվել մեր աշխատակիցների օրինական հրամանին ռեանոմոբիլից (շտապօգնության հատուկ մեքենայից) դուրս գալու ժամանակ։ Այս ընթացքում նա ֆիզիկական և բանավոր ճնշում է կիրառել մեր աշխատակիցների նկատմամբ։ Այժմ այս գործով հետաքննություն է սկսել  և՛ քրեակատարողական ծառայությունը, և՛ արդարադատության նախարարության գլխավոր տեսչությունը»,- նշել է արդարադատության նախարարը։

Այս կադրերին անդրադարձել են  ինչպես հասարակական կազմակերպություններ, այդպես էլ անհատներ։ «Ռազմավարությունը` շինարարի» կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեի կարծիքով՝ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերն ամենածանրն են, և պարզ երևում է, թե ինչ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում նախկին նախագահի նկատմամբ։

Empathy կազմակերպությունը ևս հանդես եկավ հայտարարությամբ` որակելով այս դեպքը մարդու իրավունքների խախտում։

«Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հրապարակած տեսագրությունը միայն հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլիին բռնի կերպով են տեղափոխել բանտային հիվանդանոց՝ խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին նոյեմբերի 8-ին տեղափոխել են Գլդանի 18-րդ բանտային հիվանդանոց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում տեղատարափ անձրևների հետևանքով 30 մարդ է մահացել

10:13 29.07.2025

Չինաստանում տեղատարափ անձրևների հետևանքով 30 մարդ է մահացել

Հոնկոնգի ՀՕՊ օդերևութաբանական դիտարանը երեքշաբթի օրը հայտարարել է ուժեղ անձրևի ամենաբարձր՝ «սև» նախազգուշացման մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ ուժեղ ջրհեղեղի և եղանակային պայմանների պատճառով մարդիկ պետք է մնան անվտանգ վայրերում։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել էր, որ Պեկինում երկարատև անձրևների պատճառով մահացել է 30 մարդ։ ...

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

10:00 29.07.2025

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

Կորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

09:55 29.07.2025

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

Հուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

09:50 29.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։   ...

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

09:40 29.07.2025

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

09:30 29.07.2025

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

Թաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP