TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայտնաբերվել է ավելի քան 200 գրամ կանեփանման զանգված. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

16:56 11.10.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին հոկտեմբերի 10-ին: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ժամը 15։00-ին Աշտարակի Մուղնի թաղամասից բաժին բերման ենթարկվեցին Երևանի Լենինգրադյան փողոցի և Եղվարդի բնակիչներ` 21 և 19 տարեկան երկու երիտասարդներ: Երևանցու անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվեցին կանեփանման զանգվածներ` մոտ 200 գրամ […]

̰ ̰
Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել ոստիկանություն

14:48 11.10.2021

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են […]

̰
Հրապարակվել է Մեծ թատրոնում դեկորացիայի իջեցման և դերասանի մահվան տեսագրությունը

00:00 11.10.2021

Հրապարակվել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում դեկորացիայի իջեցման և դերասան Եվգենի Կուլեշի մահվան տեսանյութը: Այդ կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է իջնում դեկորացիան, հետո բեմի վրա արտիստի գործընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև թատերական վարագույրը փակում է բեմը, մինչև դերասանները սկսում են հասկանալ կատարվածը: Միջադեպը տեղի է ունեցել «Սադկո» օպերայի […]

̰
Ազգային հավաքականը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ նախախաղային մարզումն է անցկացրել

23:43 10.10.2021

Ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ։ Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա […]

̰
Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո

22:09 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։ -Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա […]

̰
Տեսագրվել է, թե ինչպես է ալիգատորը հայտնվում 7 ամյա տղայի ձկնորսական կարթում

19:47 10.10.2021

Միացյալ Նահանգներում  7 տարեկան տղան Ֆլորիդայի Պալմ-ափում, իրենց տան մոտ  գտնվող  գետից ձուկ է որսացել։ Հանկարծ կարթը դժվարությամբ է դուրս բերել ջրից, մտածել է, որ որսը խոշոր է, և այն ափ է հանել՝ հոր ոգեշնչող բացականչություններով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։   Երբ որսը վերջապես դուրս է բերել ջրից, ձկների հետ դուրս է եկել նաև […]

̰
Պալմա կղզում փլուզվել է ժայթքող հրաբխի խառնարանի հյուսիսային լանջը

12:35 10.10.2021

Ինչպես հայտնում է Կանարյան կղզիներիի հրաբխային ինստիտուտը  շաբաթ օրը երեկոյան փլուզվել է Պալմա կղզում գտնվող Կումբրե Վիեխա լեռնաշղթայի հրաբխային խառնարանի հյուսիսային լանջը: «Հրաբխի հյուսիսային լանջը նոր է փլուզվել», – Twitter- ում գրել է ինստիտուտը: Իսպանիայի Երկրաբանության և հանքերի ինստիտուտի  տվյալներով, հյուսիսային լանջի փլուզումից հետո լավայի հոսքը իր հետ տանում է հսկա բեկորներ, որոնք եռահարկ շենքի […]

̰
Թաթարստանում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

11:38 10.10.2021

Թաթարստանի Մենզելինսկի շրջանում L-410 ինքնաթիռ է ընկել, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները: «Մոսկվայի ժամանակով 09: 11-ի սահմաններում Մենզելինսկում ավիաակումբին պատկանող թեթև շարժիչով L-410 ինքնաթիռ է կործանվել»,- նշել է աղբյուրը: ԱԻՆ մարզային գլխավոր վարչությունը հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը:  Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 23 մարդ, որից 21 -ը ՝ պարաշյուտիստներ  են: Աղբյուրի տեղեկացմամբ  19 […]

̰
Գյումրեցի Ալեքսանդր Լազարյանը  ծանրամարտի Աշխարհի չեմպիոն

11:15 10.10.2021

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել: Մ-89 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Ալեքսանդր Լազարյանը: Նա երկամարտում գրանցել է 323 կգ ու դարձել հաղթող: Պոկում վարժությունում մեր ծանրորդն առաջատարին պարտվել է 8 կգ, սակայն նույն ծանրորդին հրում վարժությունում հաղթել է 12 կգ: Ավելի վաղ Ռաֆիկ Մինասյանը […]

̰
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

18:33 09.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով վրաց գործընկերոջը՝ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Բաթում քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և զորակցություն հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիին, որ չնայած այդ արտակարգ իրավիճակին՝ չի չեղարկել իր այցը Հայաստան: […]

̰
Հիմա ամեն ինչ մեզանից է կախված. Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը

15:20 09.10.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումից հետո կայացել է Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը. «Կարծում եմ՝ մենք ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք: Տանտերերն օգտագործեցին իրենց մեկ գոլային հնարավորությունը: Մեր խմբում հավասար պայքար է ծավալվել, սակայն կարծում եմ, որ ամեն ինչ մեզանից է կախված»,-ասել է Կապառոսը:

̰
̰
Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «РБК»-ին

22:00 08.10.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի […]

̰
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց. ԱԱՏՄ

19:30 08.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները՝ ոստիկանների հետ համատեղ, շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 1639 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 255 խախտում, այդ թվում՝ ? Երևանի տարածքային կենտրոն՝ 863 ստուգայց, 72 խախտում ? Հարավային տարածքային կենտրոն՝ 113 ստուգայց, 11 խախտում ? Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 160 ստուգայց, […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

17:57 08.10.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդել է մրցաշարի պաշտոնական կայքը: Սեպտեմբերին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Who else? ✨ Your @EASPORTSFIFA Player of the Month is: @Cristiano ? ⚪️ ⚫️#PLAwards pic.twitter.com/tgkoLkiTuj — Premier League (@premierleague) October […]

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են անչափահասի դանակահարությունը

16:37 08.10.2021

Հոկտեմբերի 6-ին`ժամը 17։00-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել ու հայտնել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտից «Տոյոտա» մակնիշի մեքենայով դանակահարված երեխայի տարան։ Քիչ անց նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ դպրոցահասակ տղա էր բուժօգնության տեղափոխվել։ Ըստ նախնական տվյալների՝ Ազատության պողոտայի խանութներից մեկի մոտ […]

̰
Աֆղանստանի հյուսիսում գտնվող մզկիթում պայթյուն է տեղի ունեցել․ զոհվել է մոտ 100 մարդ

15:44 08.10.2021

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգի Սեիդ Աբադ շիա մզկիթում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ` վիրավորվել: Այս մասին հայտնել է aamaj News լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:30-ին ուրբաթօրյա աղոթքի համար հավաքված մարդկանց մեծ հավաքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը գործի է […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության հերթական դեպքը

14:48 08.10.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, […]

̰ ̰
«Թիմում գերազանց մթնոլորտ է, և սա է մեր թիմի ուժեղ կողմերից մեկը»․ Խոակին Կապառոս

22:31 07.10.2021

Հոկտեմբերի 7-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Լուկաս, ի՞նչ գիտեիր քո հայրենիքի՝ Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։ -Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, […]

̰
Ճապոնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

22:19 07.10.2021

Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։ Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 19-ի։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Նրանցից երեքը տուժել են Տոկիոյում գնացքի մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով։ Մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի […]

̰ ̰
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում

18:16 07.10.2021

Հայաստանի հարավային տնտեսական սահմանին մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում։ Այստեղ նույնպես, ինչպես հանրապետության հյուսիսային անցակետերում, արդեն գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը։ Այս հարթակի օգնությամբ հսկողական փուլերից որևէ մեկը չի կարող շրջանցվել։ Լինի մաքսային զննություն, թե կշռում՝ բոլոր […]

̰
Շենգավիթում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:43 07.10.2021

Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները լուսադեմին ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Շիրակի փողոցում նկատել են, որ մի երիտասարդ թմրամիջոցով փաթեթներ է նետել փողոց։ Անմիջապես երիտասարդին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդին բերման ենթարկելու վայրի զննությամբ հայտնաբերվել է մի քանի փաթեթ, որոնցից երկուսի մեջ […]

̰
«Մոդեռնան» վաղվանից կլինի բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում․ Անահիտ Ավանեսյան

16:53 07.10.2021

Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ պատվաստանյութը վաղվանից հասանելի կլինի բոլոր պոլիկլինիկաներում, բուժամբուլատորիաներում և Երևանում տեղադրված շարժական պատվաստումային կետերում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը խոսել է նաև պատվաստման կարևորությունից, պատվաստման գործընթացն արագացնելու և վարակի տարածումը կանխելու քայլերից։ Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Մայր ու աղջիկ որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

16:33 07.10.2021

Մայր ու աղջիկ որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
BACK_TO_TOP