18:30 06.10.2021
Հոկտեմբերի 4-ի առավոտյան՝ ժամը 06։40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Տիգրանյան փողոցի մի բնակչուհուց: Նա հայտնել էր, որ գիշերը երկրորդ հարկի իր բնակարանի բաց պատուհանից մտել են տուն ու գողացել ոսկյա զարդեր: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկել էր անհրաժեշտ միջոցառումներ, ուսումնասիրել տարածքը: Գիշերվա այդ ժամին ականատես-վկաներ չէին եղել: Մնում էր օպերատիվ աշխատանքը, […]
18:07 06.10.2021
Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5։30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։ Պարեկները «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման […]
15:54 06.10.2021
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նոյակերտ գյուղի մի բնակիչ տան բակում պահում և օգտագործում է թմրամիջոց: Հոկտեմբերի 5-ին 36-ամյա տղամարդու տան բակի զննությամբ հայտնաբերվեցին ապակե չորս տարա և թղթե հինգ փաթեթ` կանաչավուն, թմրանյութի նմանվող չորացված զանգվածներով: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիախուանա է, կանեփը քաղել է Նոյակերտի հարակից դաշտերից` անձնական օգտագործման […]
20:27 05.10.2021
HBO- ն հրապարակել է «Վիշապի տունը» ֆիլմի առաջին թրեյլերը, որի իրադարձությունները տեղի են ունենում «Գահերի խաղը» սերիալից 200 տարի առաջ: Տեսանյութը հրապարակվել է YouTube տեսահոսթինգում: Առաջիկա գեղարվեստական ֆիլմը հիմնված է Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Կրակ և արյուն» վեպի վրա: Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի գարնանը HBO հեռուստաալիքով: Նախագծի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ: «Վիշապի […]
17:55 05.10.2021
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Զովունի-Եղվարդ ճանապարհին կայնաված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա։ Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները «Նիսան Տիդայի» վարորդ, Երևանի 28-ամյա մի բնակչին, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ՝ դեղնականաչավուն կանեփանման զանգվածով։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ թմրամիջոցը ոչ թե վարորդինը, […]
17:36 05.10.2021
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23։35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից. Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Գերեզմանատան պահակը տարածքում էր: Նա իրավապահներին հայտնել է, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է […]
17:17 05.10.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային շրջայց է կատարել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին, որտեղ հոկտեմբերի 1-ից գործարկվել է սահմանահատման գործընթացի էլեկտրոնային համակարգը: Էլեկտրոնային նոր հարթակն ուղղված է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ու համակարգված աշխատանքների կազմակերպմանը: Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախագահին ներկայացրել են օրեր առաջ գործարկված համակարգի հնարավորություններն ու առավելությունները: Էլեկտրոնային մաքսային հսկողությունն իրականացվում է […]
12:59 05.10.2021
Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը: Ըստ օրակարգի, առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց, որն ընդունվել է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնում ընդգրված 4 նախագծերի հետ կապված առաջարկները հաստատվել են ԱԺ խորհրդի հոկտեմբերի 4-ի նիստում: Գլխադասային՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող […]
23:16 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։
22:10 04.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 1-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը շարային ստուգատես իրականացրեց։ Կամո Ցուցուլյանը անձնակազմին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում և բացահայտում, ինչպես և հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Ոստիկանության պետի տեղակալը պարեկներից պահանջեց քաղաքացիների հետ […]
19:33 04.10.2021
Աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի իր գործընկեր Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպմանը հաջորդել է արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը․ «Հարգելի՛ պարոն Ամիր Աբդոլլահիան, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար […]
18:28 04.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը: Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց ունեցած փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ […]
17:33 04.10.2021
Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձել են դիրքերից։ Նրանց դիմավորել են ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին փոխանցել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնել սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվել […]
16:30 04.10.2021
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միությունում սննդի անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները։
15:12 04.10.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով։ Այս համատեքստում արդյունավետ էր ոստիկանության Վաղարշապատի և Բաղրամյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում՝ շնորհիվ Լոռու […]
23:47 03.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում են առողջապահության, մշակույթի, բիզնեսի ոլորտները: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` վարչապետը նշել է, որ սա իր առաջին այցն է Լիտվա և հույս ունի, որ այն արդյունավետ կինի: «Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո […]
10:34 03.10.2021
Հռոմի Տիբեր գետի վրա գտնվող հնագույն կամուրջներից մեկը՝ Արդյունաբերության կամուրջը (ponte dell’Industria), երեկ երեկոյան մասամբ ավերվել է ուժեղ հրդեհի հետևանքով: Ըստ մայրաքաղաքային հրշեջ ծառայության՝ քաղաքացիները չեն տուժել, սակայն լուրջ վնասներ են հասցվել կամրջի տակ տեղադրված գազամատակարարման խողովակներին և էլեկտրական մալուխներին: Արդյունքում, ավելի քան 180 հռոմեական ընտանիք այժմ հոսանքազրկված է: 131 մետր երկարությամբ կառույցը կառուցվել է […]
16:53 02.10.2021
Գերմանիայի բնակիչների համար ցուցադրվել է տեսանյութ, որը պետք է սովորեցնի նրանց, թե ինչպես գոյատևել իրենց տներում երկար ժամանակ ջեռուցման և էլեկտրաէներգիայի անջատման դեպքում: Ինչպես հայտնում է РБК-ն, տեսանյութը տարածել է քաղաքացիական պաշտպանության և աղետների օգնության դաշնային գրասենյակը: Տեսանյութը հայտնվել է Եվրոպայում գազային ճգնաժամի և ստորգետնյա պահեստարաններում գազի պակասի ֆոնին: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Եվրոպայում գազի գինը […]
16:18 02.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին: Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը: «Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, […]
15:20 02.10.2021
ԱՄՆ Արիզոնա նահանգում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ուղղաթիռին, հայտնում է ABC15-ը: Բախումը տեղի է ունեցել Չենդլերի օդանավակայանի մոտ: Արդյունքում ուղղաթիռն ընկել ու հրդեհվել է: Երկու մարդ, ովքեր այնտեղ են եղել, մահացել են: Ինքնաթիռը հասցրել է վայրէջք կատարել մայրուղու հարակից դաշտում: Այնտեղ գտնվող մարդիկ չեն տուժել: