TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խոհանոցային դանակով սպանել է հարևանին

20:15 27.09.2021

Սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ահազանգը ստանալուց րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր: Քրեական հետախույզներն արագ պարզեցին` վեճը երբ և ում հետ էր եղել: Կատարվածի մասին ավելի […]

̰
Փորձի փոխանակում հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների միջև

19:04 27.09.2021

ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: «Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Հանդիպումներ են […]

̰
Տաշիրի ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:15 27.09.2021

Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել: Գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, […]

̰
̰
Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին

15:29 27.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, […]

̰
Վարազդատ Հարոյանն իր առաջին գոլը խփեց Լա լիգայում

23:44 26.09.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը իր առաջին գոլն է խփել Լա լիգայում: Նա գոլի հեղինակ է դարձել 7-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանո»-«Կադիս» խաղում: Նա 24-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Իդեպ գոլը միանգամից չի արձանագրվել: Գլխավոր մրցավարը վերջնական որոշումն ընդունել է VAR համակարգի միջոցով կրկնությունը դիտելուց հետո: Հարոյանի ակումբը, սակայն, պարտություն է կրել 1-3 […]

̰
ՀՀ-ի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման քայլերը

17:20 26.09.2021

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի […]

̰
Պուտինն ու Շոյգուն տայգայում ձկնապուր են եփել

15:58 26.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ձուկ են որսացել և ձկնապուր եփել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ հաղորդվել էր սիբիրյան տայգայում Պուտինի և Շոյգուի հանգստի մասին: Հրապարակված կադրերում երևում է, որ նրանք ձուկ են որսացել, զբոսնել են սարերում, մոտորանավակ վարել։ Պուտինը պատմել է, որ ճանապարհորդության […]

̰
Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ

12:10 26.09.2021

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 5.25 մլրդ դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և կից տեսանյութ հրապարակել։  

̰
Արարատ Միրզոյանը և Բոգդան Աուրեսկուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի շուրջ

23:08 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական […]

̰
Ադելյա Պետրոսյանը՝ գեղասահքի պատանեկան Գրան պրիի հաղթող

22:41 25.09.2021

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը դարձել է Լյուբլյանայում (Սլովենիա) երիտասարդների շրջանում գեղասահքի Գրան պրիի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Սամոդելկինան, որը շահել է կամայական ծրագիրը։ Բրոնզե մեդալակիր է դարձել ամերիկացի Լինդսի Տորնգրենը։ Ադելյա Պետրոսյան մրցավարներից ստացել է 210,57 միավոր:

̰
Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

22:01 25.09.2021

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին, սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և […]

̰
16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական խաղերին կմասնակցի նաև գեղասահքում

21:49 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է Nebelhorn Tropy (գեղասահք) 2021 վարկանշային մրցաշարը։ Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Պրուլքս Սենեկալ պարային զույգը 16 տարվա ընդմիջումից հետո ձեռք է բերել օլիմպիական վարկանիշ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Նշենք, որ Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Արարատ Միրզոյանը և Վիկտորիա Նուլանդը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, Արցախում ստեղծված իրավիճակին

18:33 25.09.2021

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական […]

̰
Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պայքարում են օլիմպիական ուղեգրի համար

13:55 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021 մրցաշարի պարային զույգերի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը կարճ ծրագրից հետո երրորդն են։ Նշենք, որ պարային զույգերից օլիմպիական ուղեգիր կստանան առաջին չորս տեղերը գրավածները։      

̰
Սլավիկ Հայրապետյանը 11-րդն է օլիմպիական վարկանիշային մրցաշարում

13:30 25.09.2021

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021 մրցաշարի տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 11-րդ տեղը։ Երկու ծրագրում էլ Սլավիկ Հայրապետյանը ցույց է տվել 12-րդ արդյունքը։ Նշենք, որ Nebelhorn Trophy 2021-ը 2022թ-ի Պեկինի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։ Տղամարդկանց մենասահքում վիճարկվում էր 7 ուղեգիր։ Այսպիսով՝ Սլավիկ Հայրապետյանը […]

̰
Ուրվական-քաղաք Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց․ BBC-ի ռեպորտաժը

10:19 25.09.2021

2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ԼՂ երկրորդ պատերազմն ավարտվեց։ Զինվորականների համար այն կարևորագույն բարձունք է, քաղաքական գործիչների համար՝ պատմական կենտրոն։ Իսկ հակամարտության երկու կողմերի շարքային քաղաքացիների համար հարազատ տուն է, որն ավերվել է պատերազմի հետևանքով։ 1992 թվականից Շուշին գտնվել է հայկական ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքն անցել է Բաքվի իշխանության ներքո։ […]

̰ ̰
̰
Մենք հավատարիմ ենք կառուցողական և ներառական երկխոսությանը մեր բոլոր գործընկերների հետ. Փաշինյան

21:21 24.09.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին։ «Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում […]

̰
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին

20:18 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։ Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։ ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։ Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ […]

̰
Այսօր Հայաստանում տեղացել է առաջին ձյունը

18:54 24.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Արագածից: «Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»,- գրել է նա:

̰
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

18:46 24.09.2021

Կառավարության հերթական նիստն այսօր սկսվել է համավարակային իրավիճակի ու դրանով պայմանավորված պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարարը նշել է, որ հիվանդացության նոր դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը: Այնուհետև գործադիրը անցել է օրակարգային հարցերին: Դրանցից մեկը վերաբերում էր «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մասիսի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

18:39 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները Արարատի մարզի Արբաթ գյուղից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված: Ըստ 30-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է. կանեփը ցանել է տնամերձ հողամասում և պատրաստել իր օգտագործման համար։ Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: […]

̰
Իսպանիայում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել

18:16 24.09.2021

Իսպանիայի հարավում և արևմուտքում հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ճանապարհները, տները հեղեղվել են, երկաթուղային հաղորդակցությունը՝ խափանվել: Հաղորդում է La Vanguardia-ն: Նշվում է, որ ջրհեղեղի հետևանքով ճանապարհներին տասնյակ մեքենաներ են արգելափակվել: Որոշ շրջաններում ճանապարհներին ջրի հոսքը պարզապես քշում է մեքենաները: Ֆերմերները հայտնում են, որ կարկուտը ոչնչացրել է խաղողի բերքի գրեթե կեսը, արմավի բերքն ու ցիտրուսային […]

̰
Սպանության փորձի ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16:21 24.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Շերամի փողոցի 39-ամյա մի բնակչի։ Նա սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […]

̰
ՀՀ-ի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները

16:09 24.09.2021

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Երկու երկրների ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և բարձրաստիճան շփումների պարբերականության առնչությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման […]

̰
Պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից. Նիկոլ Փաշինյան

12:32 24.09.2021

Կառավարության հերթական նիստը սկսվեց կորոնավիրուսային համավարակի իրավիճակի ու դրանով պայմանավորված՝ պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ հիվանդացության նոր հայտնաբերվող դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը։ Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված  առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է: «Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել […]

̰
Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը․ քննարկվում է համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը

12:14 24.09.2021

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում ընդամենը երկու հարց է։ Պատգամավորները սկզբում քննարկել են համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։ Մինչ հարցի քննարկմանն անցնելը ընդդիմադիր խմբակցություններն, իրենց անհամաձայնությունը հայտնելով այդ նախագծին և նշելով, որ հետամուտ են լինելու հարցի հետագա իրավական ընթացքին, լքել են նիստերի դահլիճը։ Քննարկումը ծավալվել է միայն իշխող խմբակցության ներկայությամբ։ Նախագիծը […]

̰ ̰
BACK_TO_TOP