TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը

21:28 01.10.2021

Հրապարակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։ Վրացական ԶԼՄ-ները նաև տեսանյութ են ցուցադրել, որտեղ նախկին նախագահին տանում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ։ Ինքը՝ Սաակաշվիլին, ժպտում է այդ ընթացքում: ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ նա գտնվում է Ռուսթավիի բանտում՝ Թբիլիսիից ոչ հեռու։ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը

20:36 01.10.2021

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել Չեխիայի հետ առկա քաղաքական երկխոսության և ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների ձևաչափի բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստվածները կարող են լինել արյան դոնոր. պարզաբանում են մասնագետները

20:27 01.10.2021

Կարո՞ղ է արդյոք պատվաստված անձը դառնալ արյան դոնոր։ Քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան պարզաբանումներ են տալիս բժիշկ- մասնագետները ։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարությունը։

̰
Մեսսիի խփած գնդակը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն գոլ

17:57 01.10.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն գոլ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ այդ խաղում փարիզյան ակումբը 2-0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոնին: Արգենտինացի ֆուտբոլիստը խաղի 74-րդ րոպեին իր առաջին գոլը խփեց փարիզյան թիմի կազմում:

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15:21 01.10.2021

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Մեդովկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և ապակե գլանակ: Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։ Բուսական զանգվածն ուղարկվել […]

̰
Ֆիլիպ Մորրիսի աջակցությամբ 1600 զորացրված երիտասարդ մասնակցեց «Նոր էջ» նախագծին․ Հայաստանի ՄՌ ասոցիացիան ամփոփում է արդյունքները

10:47 01.10.2021

Դեռևս տարվա սկզբին մամուլում լուրեր տարածվեցին մարտական գործողություններին մասնակցած երիտասարդներին աջակցող «Նոր էջ» նախագծի մասին։ Կազմակերպիչն ու իրականացնողը՝ Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան, հավակնում էր մասնագիտական կողմնորոշման ու զարգացման ծրագրերի միջոցով օգնել երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժը, ձեռք բերել հմտություններ ու վերադառնալ լիարժեք կյանքին։ Նախագիծը ֆինանսավորեց Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը՝ հավատարիմ մնալով հասարակության հետ թե՛ արժեքները և […]

̰
̰
Երևանում տեղի է ունեցել Հայկոյի հոգեհանգստի արարողությունը

21:49 30.09.2021

Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթանում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի՝ Հայկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը։ Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ Միքայելյան հիվանդանոցում՝ կորոնավիրուսի դեմ շուրջ մեկ շաբաթյա պայքարից հետո։ Արվետի բնագավառում Հայկ Հակոբյանը ունեցել է բազում հաջողություններ, հասցրել է երիտասարդ տարիքից երգել ու սիրված լինել հայ հանրության կողմից, արժանանալ բազմաթիվ մրցանակների, պետական պարգևների, տիտղոսների, […]

̰
«Արևիք» ազգային պարկում երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներին օրական 100 փրկարար է մասնակցել

20:08 30.09.2021

Շուրջ երկու շաբաթ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է մարել «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհը: Տարբեր հատվածներում հրդեհի օջախների առկայությամբ և կրակի արագ տարածման վտանգով պայմանավորված՝ լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել: Հրդեհաշիջման աշխատանքներին՝ սկսած սեպտեմբերի 15-ից, յուրաքանչյուր օր ավելի քան 100 փրկարար ծառայող է մասնակցել:

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու և Արմավիրի մարզերի դատարաններ

18:07 30.09.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ: Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր: Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական […]

̰
Տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը

17:44 30.09.2021

Կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պատերազմի հետևանքներն ու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը: 2022 թվականի բյուջեի նախագծի առաջնահերթությունները կառավարությունը ներկայացրել է՝ հաշվի առնելով տնտեսական մարտահրավերները: Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
ՌԴ-ում ահաբեկչական հարձակում է կանխվել

12:38 30.09.2021

Վլադիվոստոկում ահաբեկչական գործողություն է ճնշվել: Այս մասին, ИЗВЕСТИЯ-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 30 -ին հայտնել է Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Ահաբեկչությունը պատրաստել է տեղի նեոնացիստների առաջնորդներից մեկը: Ծառայության տվյալներով՝ ուժայինները բերման են ենթարկել 2000 թվականին ծնված տարածաշրջանային նեոնացիստական ​​միավորման առաջնորդին: Նա պատրաստվում էր ահաբեկչություն՝ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ: Կասկածյալի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ռումբի բաղադրամասեր, արտադրության […]

̰
̰
Հացավան գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

22:14 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20։02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

̰ ̰
Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ

20:53 29.09.2021

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

19:10 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ […]

̰
Ահազանգից երեք ժամ անց Գորիսի ոստիկանները բացահայտեցին գողությունը

18:25 29.09.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 26-ին Գորիսի Երևանյան խճուղու սրճարանի տնօրենը զանգել էր ոստիկանության Գորիսի բաժին և խնդրել, որ ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը կոտրել էին սրճարանի պատուհանի ապակին և դրամարկղից գողացել փող: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամեր անց Գորիս-Երևան ճանապարհից՝ Գանոյի գոմեր կոչվող տարածքից, կասկածանքով բերման ենթարկվեց […]

̰
Ոստիկանները բացահայտել են «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը

18:14 29.09.2021

Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց: Բուժհաստատությունից հայտնել են նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ դեսպանն ու մի շարք պաշտոնատար անձինք այցելել են ոստիկանության Կումայրիի բաժին

17:28 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության Կումայրիի բաժին են այցելել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Շիրակի մարզի և Գյումրիի մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Հյուրերը Արա Ֆիդանյանի ուղեկցությամբ շրջել են բաժնի տարածքում, ծանոթացել 2022 թվականին մարզում ստեղծվելիք պարեկային ծառայության ստորաբաժանման և […]

̰
Եվրոպոլը բացահայտել է Բալկաններից թմրավաճառների խոշոր խմբավորում

23:46 28.09.2021

Եվրոպոլը ութ երկրների իրավապահների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառների խոշոր խմբավորում։ Այս մասին հայտնում է Եվրոպոլի մամուլի ծառայությունը  սեպտեմբերի 28-ին։ Խմբավորման անդամները հիմնականում Բալկանյան երկրներից էին և զբաղվում էին Եվրոպա կոկաին մատակարարելով։ Խմբի բացահայտման և ձերբակալման համար համագործակցել են Իսպանիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Գերմանիայի, Սլովենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կոլումբիայի իրավապահները: Այժմ […]

̰
Հայաստանում անցկացվել է «ԳՌՈՄ-2021» զորավարժությունը

19:16 28.09.2021

Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։ Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։ Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։ Վարժանքներին, որոնց […]

̰
Իտալիայի առաջնությունում մարզիչը հարվածել է մրցավարի դեմքին

17:57 28.09.2021

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ դիվիզիոնի «Օլեջո-Կաստելյո»-«Կարպինյանո» խաղում: Հյուրերի գլխավոր մարզիչ Ջովանի Ալոզին հարվածել է հանդիպման գլխավոր մրցավար Անդրեա Ֆելիսի դեմքին: Այս մասին գրել է Football Italia-ն: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Ջովանի Ալոզին ստացել է կարմիր քարտ, սակայն հանդերձարան ուղևորվելու փոխարեն մոտեցել է մրցավարին և բռունցքով ուժեղ հարված է հասցրել նրա դեմքին: […]

̰
Բրազիլիայից Հայաստան է բերվել կոկաինի՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ խմբաքանակ

12:58 28.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական խոշոր դեպքը: Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային […]

̰
̰
Կրակոցներ՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա զոհ և վիրավոր. հարուցվել է քրեական գործ․ Քննչական կոմիտե

11:24 28.09.2021

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի: Արձակված կրակոցների հետևանքով մեկ անձ աջ […]

̰ ̰
BACK_TO_TOP