19:24 11.06.2021
Հունիսի 7-11-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց մինի ֆուտբոլի ոստիկանության առաջնությունը։
Մասնակցում էին Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմերը։
Երրորդ տեղը զբաղեցրեց Արցախի ՆԳՆ թիմը։ Եզրափակչում ուժերը չափեցին ոստիկանության զորքերի և Երևան քաղաքի վարչության թիմերը։ Խաղն ավարտվեց 4։2 հաշվով. ոստիկանության զորքերի թիմը նվաճեց հաղթողի կոչումը։ Հաղթող թիմին հանձնվեց փոխանցիկ գավաթը, թիմի անդամներն էլ պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով ու գումարով։ Մրցանակակիր թիմերի անդամները պարգևատրվեցին մեդալներով ու դիպլոմներով։
Պարգևատրումը կատարեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության այլ բարձրաստիճան սպաներ։
12:05 14.06.2025
Պիոլին կհեռանա «Ալ-Նասրից» և կգլխավորի «Ֆիորենտինան»11:56 14.06.2025
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքըԴատարանը որոշել է մերժել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նրան փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: ...
11:41 14.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․88 դրամ: ...
11:35 14.06.2025
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստԻրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին […] ...
11:21 14.06.2025
Արտակ Աղաբեկյանը եզրափակչում է․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՍկոպիեում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում 48 կգ քաշային Արտակ Աղաբեկյանը դուս է եկել եզրափակիչ։ Հայ մարզիկը նախ 1/8 եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոզ Մաչարաշվիլիին, ապա 10:0 հաշվով ժամանակից շուտ պարտության է մատնել մոլդովացի Գեորգի Գայդարջիին։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում Արտակը 5-4 հաշվով առավելության է հասել չեզոք դրոշի տակ հանդես եկող Ումար Մագոմեդովի […] ...
11:11 14.06.2025
Իսրայելի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-իԻսրայելում Իրանի պատասխան հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է առնվազն 70-ի, հաղորդում է Jerusalem Post-ը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր 63 վիրավորի մասին: Հաղորդվել էր նաև, որ երկու մարդ զոհվել է: «Առնվազն 70 մարդ վիրավորվել է, երկուսը՝ զոհվել», – ասվում է հրատարակության կայքում։ ...