Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է

10:23 03.06.2021

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը բավականին ակտիվ է քարոզարշավը դեռ չմեկնարկած։ Որոշները համացանցային գրառումների, ընտրողների հետ հանդիպումների և ասուլիսների միջոցով արդեն փորձում են պատկերացումներ տալ ընտրողներին իրենց ծրագրերի և առաջնահերթությունների մասին։

Մարզերում ակտիվ աշխատանքներ տանող քաղաքական ուժերից մեկը «Լուսավոր Հայաստանն» է։ Կուսակցության ղեկավարը հասցնում է նաև մասնակցել ԱԺ հանձնաժողովների աշխատանքին և հարցազրույցներ տալ։ Հարցերի մեծ մասը երկրի անվտանգության,  հայաստանյան վերջին զարգացումների, նախընտրական գործընթացների և ընտրությունների նպատակների մասին է։ Նախընտրական զարգացումներից Մարուքյանը գոհ չէ։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանի մամուլի ակումբներից մեկում ասել է, որ համերաշխությունը և համախմբվածությունն այսօր առավել քան անհրաժեշտ են, բայց դրա համար հիմա մարդկային հարաբերությունների մի շատ կարևոր տարր է բացակայում մեր հասարակությունում։ Արա Աբրահամյանը ընտրություններին չի մասնակցելու, ո՛չ վարչապետ է ուզում դառնալ, ո՛չ պատգամավոր։ Ռուսաստանի հայերի միության նախագահը սատարելու է «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը։ Ասում է՝ ունի միջազգային լավ կապեր և առաջարկներ ապագա իշխանություններին։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն էլ երեկ հանդիպել էին ընտրողների հետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Որոշ քաղաքական ուժեր էլ առայժմ ավելի ակտիվ են սոցիալական ցանցերում։ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքն օրինակ հրապարակել է քաղաքական առաջնահերթությունները, որոնք սկսվում են բանակի արդիականացումով։

«Արդար Հայաստան» կուսակցությունն էլ ֆեյսբուքյան գրառմամբ ընտրողներին ներկայացրել է իր պատկերացումները այս ընտրությունների չափազանց մեծ կարևորության մասին։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն արդարությանը նպաստելու իր առաջարկն է ներկայացրել՝  ստեղծել վստահված անձանց համագործակցության միասնական հարթակ՝ ընտրակեղծիքներից պաշտպանվելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:26 23.08.2025

Ինդոնեզիայի ջրերում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ջրերում 12 կիլոմետր խորության վրա 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական ծառայությունը՝ BMKG-ն։ «5.8 մագնիտուդով և 12 կիլոմետր խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել օգոստոսի 23-ին, տեղական ժամանակով ժամը 19:24-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:24», – ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 51 կիլոմետր […] ...

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

17:15 23.08.2025

Նիդեռլանդների թագավորը ընդունել է կառավարության որոշ անդամների հրաժարականը

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրն ընդունել է «Նոր սոցիալական պայմանագիր» (NSC) կուսակցության չորս պաշտոնակատար նախարարների և չորս պետական ​​քարտուղարների հրաժարականը, որոնք հրաժարական էին տվել Իսրայելի դեմ պատժամիջոցների շուրջ տարաձայնությունների պատճառով, ասվում է թագավորական տան հայտարարության մեջ։ «Օգոստոսի 22-ին պաշտոնակատար վարչապետ Դիկ Շոֆը Նորին Մեծությանը տեղեկացրել է, որ կաբինետի նիստից հետո Ազգային անվտանգության խորհրդի անդամները խնդրել են իրենց […] ...

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

17:05 23.08.2025

Դիլիջանի թունելը ժամը 18:00-ից բաց կլինի երթեւեկության համար

Ավարտվել են Դիլիջանի թունելի երթեւեկելի մասում ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։ Ժամը 18:00-ից թունելը բաց կլինի երթեւեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

17:00 23.08.2025

Սկանդալային օլիմպիական չեմպիոնը հերքել է տարածված տեղեկությունը

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան: «Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, ով ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Այդպիսի […] ...

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

16:41 23.08.2025

Տոկաևը Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է միջազգային օրակարգը, շաբաթ օրը հաղորդել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ ՄԱԿ-ի 80-ամյակի նախօրեին», – […] ...

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

16:28 23.08.2025

Ո՞վ է մեղավոր ու ինչո՞ւ չի լուծվում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը

Նուբարաշենի աղբավայրն արդեն 75 տարեկան է։ Այստեղ տարեկան շուրջ 300,000 տոննա աղբ է տեղափոխվում։ Խնդիրը քննարկվել է «Հեռանկար բանավեճի» շրջանակում։ ...

BACK_TO_TOP