19:16 27.05.2021
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ավետ Ադոնցը ներկայացրել է մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի […]
18:28 27.05.2021
Մայիսի 13-ին ու 24-ին «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսությունից ոստիկանության Աշոցքի բաժին գրություններ են ստացվել, որ անտառտնտեսության աշխատակիցները ստուգումների ժամանակ հայտնաբերել են ընդհանուր 369 հատ հատված ծառ։ Անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել էին տարբեր տրամաչափի սոճենի։ Աշոցքի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ անտառտնտեսության տարածքից սոճենու 83 ծառը հատել է Բաշգյուղի […]
18:17 27.05.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նորք-Մարաշ թաղամասի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում է քննչական կոմիտեն, 2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բուժօգնության է տեղափոխվել […]
18:06 27.05.2021
Գերեվարված 6 զինծառայողի դեպքի առնչությամբ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդես է եկել ասուլիսով, սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ տվել պարզաբանումներ։ Իրավիճակը հատկապես լարված է եղել լուսադեմին՝ 5-ի սահմաններում, երբ հայկական կողմը ցանկացել է նոր դիրքի կահավորման նպատակով աշխատանքներ իրականացնել։ Մանրամասները՝ տեսանյութում։
17:31 27.05.2021
Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Շնորհավորելով Ալֆոնսո դի Ռիզոյին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում։ Դեսպան Դի Ռիզոն իր հերթին կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը […]
14:32 27.05.2021
Լրջանալու պահը` հենց այս կարգախոսով է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում մասնակցել ընտրարշավին։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Եկել է ժամանակը, երբ մեր քաղաքական ուժը և ընդհանրապես բոլորս պետք է հասկանանք, որ սա սթափվելու ժամանակն է, նաև նախազգուշացնենք, որ եկել է լրջանալու պահը»,- ասել է Զուրաբյանը։ […]
13:17 27.05.2021
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ 6 զինծառայողի գերեվարման հանգամանքների մասին: Փաշինյանը նշել է, որ հայ զինծառայողներն ինժեներական աշխատանքներ էին կատարում: Գործադիրի ղեկավարի խոսքերով՝ տեղի ունեցածը ոչ թե գերեվարում է, այլ հայ զինծառայողների առևանգում Հայաստանի տարածքից: Մանրամասները՝ տեսանյութում:
12:58 27.05.2021
ԱԺ նիստն այսօր սկսվել է Գեղարքունիքի մարզի սահմանին հայ զինծառայողների գերեվարման հանգամանքը դատապարտելով, ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, այնուհետ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է անդրադարձել իրավիճակին: Կարճ հայտարարություններից հետո տեղի են ունեցել երեկ քննարկված նախագծերի քվեարկությունները: Այսպիսով՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:
22:33 26.05.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով այսօր` ժամը 18-ին, լրացավ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացնելու ժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:19 26.05.2021
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում մայիսի 26-ին անցկացվել է ուսումնավարժություն: Նպատակն էր հստակեցնել փրկարարների գործողություններն ու զարգացնել համատեղ աշխատանքի հմտությունները: Միջոցառմանը հետևել են ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների փոխնախարարներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը: Ուսումնավարժանքին ռուսական կողմից մասնակցել են հրահանգիչներ, իսկ հայկական կողմը ներկայացրել են ԱԻՆ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, Հրազդանի հրշեջ փրկարարական […]
21:51 26.05.2021
ԱԺ-ն այսօր քվեարկել ու ընդունել է երեկ քննարկված մոտ երկու տասնյակ օրինագծեր, այնուհետ անդրադարձել կառավարության ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և կից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը, օրակարգում են եղել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ու Կենտրոնական բանկի 2020-ի տարեկան զեկույցները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:40 26.05.2021
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է ոլորտային հանդիպումների շարքը: Այս անգամ հանդիպումը եղել է բիզնեսի, փոքր ու միջին ձեռնարկատիրության և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Քննարկվող հարցերի լայն շրջանակում մասնակիցները նշել են այն տնտեսական հաջողությունները, որոնք գրանցվեցին Հայաստանի համար հետպատերազմյան ծանր տարիներին՝ 1998 ից 2008 թվականներին: Քննարկվել են նաև այժմյան իրավիճակում տնտեսության զարգացման հնարավոր ուղիները: […]
18:11 26.05.2021
Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, դինամոյական Մալխաս Ամոյանին ու վաստակավոր մարզիչ, ոստիկանության պաշտոնաթող փոխգնդապետ Համլետ Հովհաննիսյանին։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ու մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։ Ոստիկանության պետը Մալխաս Ամոյանին շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դառնալու առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, որոնց […]
17:34 26.05.2021
Մայիսի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արծվաբերդի անտառներից փայտանյութով բեռնված առանց համարանիշերի մի բեռնատար է գնում դեպի Ճամբարակ: Անհետաձգելի միջոցառումներով «Հորիզոնի աղբյուր» կոչվող հանդամասից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերեցին Ճամբարակ քաղաքի 48-ամյա բնակչի 6խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ «Հորիզոնի աղբյուր» […]
14:26 26.05.2021
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Երևանի երկու բնակիչ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, խզակոթը կտրված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Ատրճանակի, նռնակի, պահունակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Մալաթիայի բաժնում: Արդյունավետ էր նաև ոստիկանության Նոր […]
12:04 26.05.2021
Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը․ «Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունն ու հարգանքն […]
22:10 25.05.2021
Մայիսի 24-ին և 25-ին ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Նրանք բաժինների սպասարկման տարբեր հատվածներից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել տարբեր մակնիշների 3 ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր մի քանի խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ նրանք փայտանյութը ձեռք են բերել Սյունիքի […]
21:41 25.05.2021
ԱԺ-ում այսօր առավոտյան պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է […]
21:21 25.05.2021
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որին մասնակցել են նաև առաջիկա ընտրություններին «Հայաստան» անունը կրող դաշինքի մասին հայտարարած թիմի անդամներ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը: Երկրորդ նախագահը պատասխանել է երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական զարգացումներին, նախընտրական ու հետընտրական հնարավոր գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերի, ներկայացրել իր պատկերացումները խաղաղության, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական […]
21:14 25.05.2021
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի դեմ հետաքննություն է սկսվել։ Խնդիրը կապված է 2019 թվականին տեղի ունեցած մի միջադեպի հետ, որի մանրամասներն է ներկայացնում հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:30 25.05.2021
Բելառուսի տրանսպորտի նախարարության ավիացիայի վարչությունը հրապարակել է Ryanair- ի օդաչուի և դիսպետչերի բանակցությունների վերծանված տեքստային տարբերակը, այն չի պարունակում սպառնալիքներ անձնակազմի համար, հայտնում է РИА Новости-ն։ Հրապարակված սղագրության համաձայն՝ բելառուսական դիսպետչերը ինքնաթիռի օդաչուին տեղեկացրել է, որ ինքնաթիռում գտնվող ռումբը կարող են ակտիվացնել Վիլնյուսի վրա. իբր այդպիսի տեղեկատվություն ստացվել է անվտանգության ծառայությունից: Բանակցությունների ընթացքում դիսպետչերն ասել […]
17:52 25.05.2021
Մայիսի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Ամառային փողոցի 46-ամյա մի բնակիչ վարչական շրջանում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո նույն օրը կասկածվողը Կարապետ Ուլնեցու և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեքենայի կողային հայելի։ Պարզվել է, որ նա մայիսի 24-ին՝ ժամը […]
17:41 25.05.2021
Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մայիսի 19-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին ու Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում բնակվող երկու երիտասարդի, երկուսն էլ՝ 27 տարեկան։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի և «a-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 180 գրամ քաշով։ […]
14:50 25.05.2021
Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբայի խոսքերը. «Ձեզ մոտ ես եմ Պուտինը» արտահայտությունը կտրված է համատեքստից. նա ասել է, որ տարածաշրջանի ղեկավարն ունի իր սեփական լիազորություններն ու պատասխանատվությունը: РИА Новости-ի փոխանցմամբ` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Երկուշաբթի YouTube-ի ալիքում հայտնվել է Ույբայի՝ Կոմիի գյուղերից մեկի բնակիչների հետ հանդիպման տեսանյութը, որտեղ նա խնդրում է […]
14:42 25.05.2021
ԱԺ-ում պատգամավորների ձայները չեն բավարարել լիագումար նիստի աշխատանքները միանգամից սկսելու համար, միայն երրորդ փորձից է հաջողվել 75 պատգամավորի ներկայություն ու քվորում ապահովել: Իսկ իշխող մեծամասնության ձայները չեն բավարարել օրակարգի երկրորդ բաժնում ընդգրկված նախագծերը քննարկելու հարցն ընդունելու համար, հետևաբար խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքննարկի միայն առաջին բաժնում ընդգրկված օրինագծերը: Մինչ դրանց անցնելը քննարկում է ծավալվել Սյունիքի […]