Կա գնաճ, կա գրանցված աշխատատեղերի թվի ավելացում. Կառավարության նիստի արձանագրումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Կա գնաճ, կա գրանցված աշխատատեղերի թվի ավելացում. Կառավարության նիստի արձանագրումները

12:25 22.04.2021

Կառավարության այսօրվա նիստը գործադիրը սկսեց տնտեսական ոլորտին վերաբերող արձանագրումներով՝ 2021 թվականի մարտի տվյալներով գրանցված աշխատատեղերի թիվը Հայաստանում 2500-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ամսին գրանցված տվյաների համեմատ, իսկ 2019 թվականի մարտի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 38.000-ով: Դրանց զգալի մասը ստվերից  դուրս բերված աշխատատեղերն են: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ հարկման բազան,  համապատասխանաբար, նույնպես ավելացել է: Վարչապետն ասաց, որ գնաճ ևս կա, թե  որքա՞ն՝  ապրիլի տվյալներ և համապատասխան վերլուծություն գործադիրի անդամներն առայժմ չունեին:

Գործադիրի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է եղել:

«Հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019թ. համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019թ. մարտ ամսվա համեմատ, նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ, և այդ ցուցանիշը 2020թ. մարտի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019թ. համեմատ՝ 24 մլրդ-ով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը, և՛ 2020 թվականի, և 2019 թվականի նկատմամբ՝ համապատասխանաբար կես միլիարդ և 1․3 մլրդ դրամի չափով»,- նշեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա:

«Գնաճի գործոնը կա, ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն: Շատ ավելի ուշ համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նկատեց, թե «սա տնտեսական աճի արդյունք է»:

«Այս տեմպերով որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ», – ասաց նախարարը: Փաշինյանն ավելացրեց, որ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի թիվը հատել է 2019 թվականի մարտի ցուցանիշը (600 հազար), այժմ օրինական դաշտում գրանցված է 622.000 աշխատող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

09:05 06.05.2025

Բունդեսթագը նոր կանցլեր կընտրի

Բունդեսթագը կքվեարկի Գերմանիայի նոր կանցլերի թեկնածությունը, ով, ինչպես սպասվում է, կլինի «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​կուսակցության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարն ընտրվում է խորհրդարանի անդամների կողմից գաղտնի քվեարկությամբ՝ առանց նախագահի առաջարկի նախնական քննարկման։ Որպես կանոն, սա խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած կուսակցության թեկնածուն է։ Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական» ​​կուսակցության (SPD), «Քրիստոնեա-դեմոկրատական» ​​և «Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի» […] ...

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

08:55 06.05.2025

Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները

Մայիսի 5-ին, ժամը 17։56-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցումների, անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների դուրս բերման աշխատանքներ, ինչպես նաև աջակցել ջրահեռացման և խցանված անձրևատարերի մաքրման աշխատանքներին։ Խնդրահարույց հատվածներում ջրահեռացումը կարգավորվել է։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

08:40 06.05.2025

Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ Figaro

Ֆրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

08:29 06.05.2025

Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։   ...

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

08:22 06.05.2025

Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիր

Միացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...

BACK_TO_TOP