15:43 26.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Նիստից հետո լրագրողներին մանրամասներ է հայտնել խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:13 26.01.2021
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 51-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում, օգտագործում և իրացնում։ Հունվարի 19-ին, տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո, քրեական հետախույզները կասկածյալին Էջմիածնի Վռամ Կոստանյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Լիրիկա 300 մգ» և «Պրեգաբալին» գրառմամբ 24 հաբ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերված […]
11:32 26.01.2021
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն այս տարի առաջին անգամ պետք է հաշվետվություն ներկայացնեն հարկային մարմին: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. համար հաշվետությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. փետրվարի 1-ը: Սահմանված ժամկետը խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն: Պարզ ձևատեսք ունեցող հաշվետվությունը պետք է ներկայացվի բացառապես էլեկտրոնային եղանակով` ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով: 2020թ. հունվարի 1-ից […]
23:42 25.01.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ 2020-ին կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր քննիչ հանձնաժողով: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ կազմի հաստատումը հետաձգվել էր, այն ձևավորվել է 2021-ի հունվարի 12-ին: Հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
21:08 25.01.2021
Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսների վրա։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Haber Turk-ի տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին և մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։ Հարձակումը ֆիքսել են տեսախցիկները։ Ականատեսների խոսքերով ՝ մի կին դանակի 7 հարված է […]
20:52 25.01.2021
Շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, արջը մեծ իրարանցում է առաջացրել Կարպատներում գտնվող ռումինական Պրեդյալ քաղաքի տարածքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրում: Ականատեսների կողմից արված տեսանյութերում երևում է, թե ինչպես է գիշատիչը դահուկորդին հետապնդում սարն իջնելիս՝ ճոպանուղու հարևանությամբ, որտեղից էլ զբոսաշրջիկները դիտել են հետապնդումը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդուն հաջողվել է փրկվել. նա ցած է նետել ուսապարկը և հեռացել անվտանգ […]
20:38 25.01.2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին ծննդյան օրվա առթիվ: «Սիրելի՛ հրամանատար, Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը: Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս»,- […]
15:27 25.01.2021
ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով: Այս մասին գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։
13:12 25.01.2021
2020-ին նախորդ տարվա համեմատ ՊԵԿ-ն ավելի ուժեղացված հսկողություն է կատարել հիմնականում ՀԴՄ-ի կիրառման կանոնների պահպանման ուղղությամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը: Նա ներկայացրել է նաև ՊԵԿ հարկային մասի հիմնական ցուցանիշները: Մանրամասները՝ տեսանյութում։
12:51 25.01.2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ 2020թ-ին կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել էր քննիչ հանձնաժողով: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ կազմի հաստատումը հետաձգվել էր, այն ձևավորվել է 2021թ-ի հունվարի 12-ին: Հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 25.01.2021
Ֆլորիդայի լողափին հանգստացողները երկնքում ինքնաթիռ են նկատել «Թրամփը բոլոր ժամանակների վատագույն նախագահն է» պաստառով, հայտնում է TMZ- ը։ Մեկ այլ պաստառի վրա գրված է եղել. «Թրա՛մփ, դու խղճուկ անհաջողակ ես, վերադարձի՛ր Մոսկվա»: Պաստառներով ավիաթռիչքն իրականացվել է Փալմ Բիչում Թրամփի «Մար-ա-Լագո» կալվածքի վրայով։ Թրամփն այնտեղ է գտնվում Սպիտակ տունը լքելուց հետո։
15:49 24.01.2021
Հունվարի 23-ին միաձայն Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էլ ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:
15:17 24.01.2021
«Գերիներին հանձնելը ձգձգելը նույնպես պատերազմական հանցագործություն է, և առհասարակ Ադրբեջանի նպատակն է անընդհատ բորբոքել թշնամանք»,-«Հեռանկարի» տաղավարում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ գերիներին չվերադարձնելը, ցեղասպանության սպառնալիքների լեզվով մեր ժողովրդի մասին խոսելը, Հայաստանի ողջ բնակչության հետ պատերազմների սպառնալիքներով խոսելը պետք է դիտարկել միասնական քաղաքականության մեջ. ամբողջը մեկ շղթայի մասեր են, որ տարիներ ի վեր Ադրբեջանում […]
12:40 24.01.2021
Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակներում առաջատար «Միլանը» հյուրընկալել էր «Ատալանտային» և զիջեց խոշոր 0-3 հաշվով: 26-րդ րոպեին Քրիստիան Գաբրիել Ռոմերոն առաջ մղեց հյուրերին։ 53-րդ րոպեին Յոսիպ Իլիչիչը կրկնապատկեց հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Դուվան Զապատան հաշիվը դարձրեց 0-3: Զուգահեռաբար «Ինտերը» հյուրընկալվել էր «Ուդինեզեին»։ Այդ խաղում գոլեր չգրանցվեցին: Այսպիսով, «Միլանը», չնայած պարտությանը, վաստակած 43 միավորով մնաց առաջին […]
23:34 23.01.2021
Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ հյուրերից մեկը մահացու հրազենային վնասվածք է հասցրել փեսացուին և նրա եղբորը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններին։ Սպանության մեջ կասկածվում է նրանց ընկեր Վլադիմիր Դևյատաևը: Նա արդեն ձերբակալվել է: 31-ամյա Դևյատաևը բնակվում է Մոսկվայի մարզում։ Նա վաղուց ընկերական հարաբերությունների մեջ է 36-ամյա Ֆիլիպ Կորդինյանի և, հնարավոր է, նրա եղբոր՝ Ռադիկի հետ։ Որոշ տվյալներով […]
22:00 23.01.2021
Նիգերիայի Ագբոր քաղաքի գազալցակայանում գազ տեղափոխող բեռնատարի պայթյունի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, 17-ը՝ տուժել, հայտնել է Nation թերթը: Ականատեսի խոսքով՝ պայթյունի պատճառը բաժանվող խողովակում արտահոսքն է եղել։ Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, տուժել են կայանի հարևանությամբ գտնվող 30-ից ավելի տներ։ Տուժածները ստացել են ծանր այրվածքներ և տեղափոխվել […]
21:37 23.01.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիմը 9:4 հաշվով հաղթեց Գոմելի շրջանի հավաքականին՝ հոկեյի՝ նախագահական սպորտային ակումբների հանրապետական մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն: Հատկանշական է, որ խաղին ակտիվ մասնակցել է նաև Լուկաշենկոն: Առաջին կեսում նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նախագահի թիմի համար սա չորրորդ անընդմեջ հաղթանակն էր այս մրցաշարում: Մինչ այս թիմը հաղթել էր Վիտեբսկի […]
18:55 23.01.2021
Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արտգործնախարարները հանգամանալից քննարկում են ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորել են […]
22:08 22.01.2021
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ն, Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50 521 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումն […]
21:36 22.01.2021
Ինչպիսի՞ն են Ջո Բայդենի և նրա վարչակազմի հարաբերությունները Հայ դատի գրասենյակի և առհասարակ հայկական կազմակերպությունների հետ, արդյո՞ք ԱՄՆ նոր վարչակազմը կփոխի վերաբերմունքը հայերի և Հայաստանի նկատմամբ։ «Հեռանկար»-ում այս և այլ հարցերի է անդրադարձել ամերիկահայ հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:20 22.01.2021
Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարելարել իր Ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուր աջակցության ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն […]
19:16 22.01.2021
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ գլխավոր վարչություն հրավիրված մի տղամարդ հաղորդում տվեց։ Համաձայն հաղորդման՝ նա երեք տղամարդու խոստացել էր, որ կխզի իր և մի կնոջ միջև սիրային կապը։ Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից […]
18:54 22.01.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը […]
18:37 22.01.2021
Մասնագիտական խորհրդատվությունից ու դեղերից մինչև բարդ վիրահատություններ՝ տեղահանված արցախցիները Հայաստանում բուժծառայություններից օգտվում են անվճար։ Հարկավոր է դիմել ժամանակավոր բնակության հասցեին մոտ պոլիկլինիկա, ստանալ բժշկական ուղեգիր։ Այլ մանրամասներ՝ կառավարության տեսանյութում:
16:11 22.01.2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Asbarez-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:
15:45 22.01.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]