19:16 22.01.2021
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ գլխավոր վարչություն հրավիրված մի տղամարդ հաղորդում տվեց։ Համաձայն հաղորդման՝ նա երեք տղամարդու խոստացել էր, որ կխզի իր և մի կնոջ միջև սիրային կապը։ Խոստումը խախտելուց հետո տղամարդիկ ծեծել էին նրան, ինչից հետո սպառնալով, որ կացնով կկտրեն ձեռքի մատները, կվնասեն ընտանիքի անդամներին, պահանջել էին 1 միլիոն 500 հազար դրամ։ Հաղորդում տված տղամարդը հետագա բռնությունների չենթարկվելու և վերոնշյալ սպառնալիքներից խուսափելու նպատակով նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին նրանցից մեկին վճարահաշվարկային տերմինալով փոխանցել էր 100 հազար դրամ՝ խոստանալով, որ պահանջված գումարից 500 հազար դրամը առձեռն կտա հունվարի 20-ին։
Կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Երևանի Նորաշեն թաղամասում շորթմամբ պահանջած 1 միլիոն 500 հազար դրամից 500 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո տղամարդը բերման ենթարկվեց ՔՈ գլխավոր վարչություն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են շորթած 500 հազար դրամը, իսկ բերման ենթարկվածի խուզարկությամբ՝ ատրճանակ ու փամփուշտներ։ Միաժամանակ, հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման են ենթարկվել նաև շորթման մյուս մասնակիցները։ Դեպքի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցված գործի շրջանակներում բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:08 20.08.2025
ԱՄՆ-ն ցանկանում է Մեքսիկայի հետ սահմանի պատը ներկել սև գույնովԱՄՆ իշխանությունները պլանավորում են Մեքսիկայի հետ սահմանին գտնվող պատը ներկել սև գույնով, որպեսզի այն տաքանա արևի տակ և այդպիսով կանխի անօրինական ներգաղթյալների կողմից դրա վրայով բարձրանալը, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ «Եթե նայեք այս կառույցին (պատին – խմբ.) իմ հետևում, (կտեսնեք – խմբ.), այն բարձր է, ինչը շատ է դժվարացնում դրա վրա […] ...
13:00 20.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ ևս մեկ չկառուցապատված հողամաս կվերադարձվի համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 16 հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը. դադարեցվել է Տավուշի մարզի Իջևան […] ...
12:54 20.08.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 20-22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն […] ...
12:43 20.08.2025
Լոռու մարզում կամավոր ատեստավորում է անցել 665 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում ենԼոռու մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Նաիրա Բարիկյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, մարզի […] ...
12:35 20.08.2025
ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է հուշարձանների նորոգման 3 նախագիծՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը: Խորհուրդը քննարկել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն ու տեղափոխմանն առնչվող 3 նախագիծ: Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 36 հասցեում գտնվող շենքի մանսարդային հարկի կառուցման էսքիզային նախագծին տրվել է համաձայնություն՝ լրամշակված նախագծում փորձագետների կողմից կատարված առաջարկությունների ներառման պայմանով: ՀՀ Լոռու մարզի […] ...
12:28 20.08.2025
Արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում. երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ. կասկածյալները երեխայի հայրը, մայրը, տատն ու պապն ենՕգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ ժամը 17:55-ի սահմաններում շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […] ...