TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

52-ամյա տղամարդը խանութի ապակին կոտրել է և ձայնային ազդանշանը միացել է․ րոպեներ անց բերման է ենթարկվել

15:41 20.01.2021

Հունվարի 17-ին՝ առավոտյան ժամը 04։05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է: Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը: Նախնական տվյալներով՝ […]

̰
Առանձնատնից գողություն կատարած անձինք վթարի են ենթարկվել ու բռնվել

12:34 20.01.2021

Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում ։ Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ […]

̰
Ադրբեջանը հրապարակել է պատերազմում իր կորուստների վերջնական թիվը

12:12 20.01.2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունվարի 19-ին հրապարակել է պատերազմում ունեցած իր կորուստերի մասին պաշտոնական վերջնական տվյալները: Քանի՞ զոհ են ճանաչել: Արժե՞ հավատալ այս թվերի օբյեկտիվությանը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինքնակամ շինություններ ունեցողների համար մինչև հունվարի 31-ը դիմելու դեպքում կգործեն նախկին կադաստրային արժեքները

11:17 20.01.2021

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Եթե ունեն ինքնակամ շինություններ, մինչև հունվարի 31-ը կարող են դիմել իրենց համայնքներին, դրական որոշման […]

̰
Ռուս զինծառայողները Հայաստանից Դադիվանք  են ուղեկցել ուխտավորների խմբին․ ՌԴ ՊՆ

00:00 20.01.2021

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և մարտական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերահսկողության խնդիրները: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք։ Այսօր արդեն վերադարձել է 50116 մարդ։ Ռուսական ինժեներա-սակրավորական խմբերն իրականացվում է տարածքի մաքրում չպայթած զինամթերքից։ Այսօրվա դրությամբ ստուգվել է 802 […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն մտել են սառցաջրի մեջ

23:07 19.01.2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, չխախտելով ամենամյա ավանդույթը, Քրիստոսի Մկրտության տոնի կապակցությամբ մտել է սառցաջրի մեջ: Հունվարի 19-ին ուղղափառ եկեղեցին նշում է Քրիստոսի  Մկրտությունը: Ռուսաստանի նախագահը մտել է խաչի տեսքով ջրավազանը, երեք անգամ խաչակնքվել է և, ինչպես ընդունված է՝ երեք անգամ սուզվել ջրի մեջ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս  մկրտության տոնի կապակցությամբ սառցաջուրն է մտել, […]

̰
Ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ․ հարց ՏՄՊՊՀ նախագահին

21:51 19.01.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին լրագրողներն այսօր հարցեր են տվել թանկացումների մասին: Նրանց, մասնավորապես, հետաքրրքրել է, թե ինչ է անում հանձնաժողովը չարդարացված թանկացումներ իրականացնող տնտեսվարողներին բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերն ընդունվել են առաջին ընթերցմամբ

21:41 19.01.2021

Ազգային ժողովում այսօր շարունակել է լիագումար նիստի աշխատանքները: Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, քննարկել օրակարգի […]

̰
Հանձնողներից մեկը դու ես. թեժ վիճաբանություն դատարանում

21:15 19.01.2021

Տևական ընդմիջումից այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ դատական վերջին նիստերը հետաձգվում էին, քանի որ պաշտպանական խումբը միացել էր փաստաբանների բողոքի ակցիաներին, բացի դրանից՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ առողջական խնդիր ուներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտաշատի ոստիկանները առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

17:58 19.01.2021

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Հունվարի 13-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, քրեական հետախույզները կասկածյալի տան բակից հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակ` առանձնապես խոշոր չափի՝ 60 գրամից ավելի չորացված, կիսամանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգվածով: Ըստ տանտիրոջ` բուսական զանգվածը թմրամիջոց է, քաղել և պատրաստել է […]

̰
Ոստիկանությունը ներկայացրել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը

15:24 19.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։ Նախատեսվում է տրամադրել վարորդական […]

̰
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը կկանխի չարաշահումները. ԱԺ-ն քննարկել է տասնյակ հարցեր

14:58 19.01.2021

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է սեղմված բնական գազի լիցքավորման կայաններում շահագործման ժամկետն անցած կամ վկայագրում չանցած գազաբալոնների լիցքավորումը բացառելու մասին օրինագիծը, օրակարգում են եղել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքների նախագծերը: Իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը ներկայացվել է նոր տեսքով և լուրջ քննարկման առարկա դարձել: […]

̰
Եթե ճանապարհով անցնում են ադրբեջանցիներ, ինչո՞ւ մենք էլ չանցնենք․ Դրմբոնի գյուղապետը «Շանթնյուզին» մանրամասներ է հայտնել

14:21 19.01.2021

Երեկ կեսօրին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտ մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչները մեկ ժամով փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը, որին ուղեկցել են ռուս խաղաղապահները: Խաղաղ ակցիա իրականացնող տեղացիները խաղաղապահներին հարցրել են, որ եթե ադրբեջանցիները Քարվաճառ մեկնելու համար օգտվում են այդ ճանապարհից՝ ինչո՞ւ հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Դրմբոն համայնքի ղեկավար Աշոտ Հակոբյանն այդ մասին […]

̰
«Արմաթ»-ը նախատեսում է այս գարնանը սկսել ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիր

13:54 19.01.2021

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ամփոփել է անցած տարիների աշխատանքն ու խոսել առաջիկա նախագծերի, մասնավորապես՝ «Արմաթ» լաբորատորիաների սպասվող ընդլայնման մասին։ 2015-ին Միության ղեկավարությունը նախատեսում է մինչև 2022 թվականի վերջ յուրաքանչյուր համայնքում հիմնել «Արմաթ» լաբորատորիա։ Այս տարիների ընթացքում արդեն իսկ հասցրել են ունենալ 14 հազարից ավելի շրջանավարտ։ Նախատեսվում է այս գարնանն արդեն մեկնարկել ԱԹՍ-ների պատրաստման ուսումնական ծրագիր։ […]

̰
ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությունը արժանահավատ չէ. ԱԺ հանձնաժողովի զեկույցը

13:37 19.01.2021

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ քննության իրականացում մասնագիտացված դատավորի կողմից, հակակոռուպցիոն, հակակոռուպցիոն վերաքննիչ, մասնագիտացած հակակոռուպցիոն դատարանների ստեղծում և այլն. համակարգի բարեփոխումների վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի բոլոր նախագծերն այսօր ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ: Պատգամավորների մեծամասնությունը առանց առարկությունների կողմ է քվեարկել երեկ քննարկված բոլոր 22 օրինագծերին, իսկ այսօրվա նախագծերից առավել լայն քննարկման է արժանացել Մետաղական հանքարդյունաբերության […]

̰
Պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից. Նիկոլ Փաշինյան

13:30 19.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմին է ներկայացրել աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Էդուարդ Աղաջանյանին վարչապետի աշխատակազմում կատարած աշխատանքի համար և նշել, որ նա պաշտոնը ստանձնել է բարդ իրավիճակում: «Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

13:06 19.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած […]

̰
Հնդկաստանում ճամփեզրին քնած 15 բանվորներ զոհվել են բեռնատարի անիվների տակ

09:15 19.01.2021

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում բեռնատարի անիվների տակ զոհվել է առնվազն 15 բանվոր։ Հոգնած բանվորները քնած են եղել ճամփեզրին, հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Բոլոր զոհերը եղել են Ռաջաստան նահանգից։ 12 բանվոր մահացել է տեղում, ևս առնվազն 8-ին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրանցից 3-ի կյանքը։ Դեպքը ենթադրաբար տեղի է ունեցել վարորդի կողմից տրանսպորտային միջոցի […]

̰
ՌԴ-ում ձնահոսք է տեղի ունեցել․ կան անհետ կորածներ և զոհ

00:17 19.01.2021

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ հունվարի 19-ի կեսօրին Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում ձնահոսք է տեղի ունեցել: Արտակարգ պատահարի հետևանքով մահացել է Ալպյան դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Հաջի-Մուրատ Մարշանկուլովը: Նրա մարմինը հանվել է ձյան տակից: Այս մասին հայտարարել է նրա որդին: Ձնահոսքից հետո Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ գյուղում որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։ Այս մասին հաղորդվում է […]

̰
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ոչ ոք երբեք չի ժխտել. Լավրովը՝ ադրբեջանցի լրագրողին

22:52 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված էր շուրջ 200 լրագրող: Ասուլիսն անցկացվել է հեռավար: Առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Անմիջապես հետո Սերգեյ Լավրովին հարց է ուղղել Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Նա ասել է, որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայկական պաշտոնյաների՝ Արցախ այցելության […]

̰ ̰
Պուտինը և ես հակված ենք, որ գերիների հարցը կարգավորվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Լավրովը՝ SHANTNEWS-ի թղթակցի հարցին ի պատասխան

20:36 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է  շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները

17:58 18.01.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգստյան օրերին, հունվարի 16-ին և 17-ին, ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը և մարզերը սպասարկող 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները, ՃՊԾ բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում, Արարատի ու Սյունիքի մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ 200 խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 16 մեքենա։ Չորս վարորդ […]

̰
2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրվի 300 նոր վերելակ

17:00 18.01.2021

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում

15:52 18.01.2021

Տարվա կեսին Գյումրիի թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին՝ նոր աշխատանքային տարվա օրակարգում շարունակելով պահել մարզային փրկարարական ջոկատների խնդիրները: Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։ Անդրանիկ Փիլոյանը […]

̰
Երկրի խնդիրների հետ կապ չունեցող օրակարգ, պատերազմի հետևանքների շահարկում և այլն. ընդդիմության ու իշխանության մեղադրանքները ԱԺ-ում

15:37 18.01.2021

ԱԺ-ն այսօր սկսել է 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մոտ հինգ տասնյակ նախագծեր, մինչ դրանց անդրադառնալը խորհրդարանը քննարկել և մերժել է բացասական եզրակացություն ստացած օրինագծերը օրակարգ բերելու հարցերը: Այնուհետև պատգամավորները հանդես են եկել ելույթներով, ընդդիմությունը քննադատել է իշխանությանը իրականության հետ կապ չունեցող նախագծեր օրակարգ բերելու համար, իմքայլականներն արձագանքել են մեղադրանքներին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Դիտարկվե՞լ է արդյոք Ղարաբաղի ընդգրկումը Ռուսաստանի կազմում. ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին

15:13 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է  շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: Ղարաբաղում խոսում են, որ Ռուսաստանը բավական խորն է ընդգրկվել հակամարտության հաղթահարման գործընթացում, բավական մեծ օգնություն […]

̰
Լավրովը պատասխանել է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության «գաղտնի հավելվածների» մասին հաղորդագրություններին

15:01 18.01.2021

Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա մամուլի ասուլիսը, որին հավատարմագրված է շուրջ 200 լրագրող: Ասուլիսը մեկնարկել է մոտ 3 ժամ առաջ և անցկացվում է հեռավար: Ասուլիսին առաջին հարց տվողներից է եղել «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը: SHANTNEWS-ի թղթակցի հարցին` տեղի են ունենում գործընթացներ, որ այդքան էլ չեն տեղավորվում եռակողմ հայտարարությունների սահմաններում, […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՌԴ-ն ռազմագերիների խնդրի լուծման գործում. Լավրովը պատասխանել է SHANTNEWS-ի թղթակցի հարցին

14:36 18.01.2021

Գլխավոր հարցը, որը հուզում է հայկական հասարակությանը, իրավիճակն է կապված գերիների հետ, որոնք գտնվում են Բաքվում, և այդ հարցը չի լուծվում, ինչպես մենք հասկանում ենք, Ադրբեջանը փորձում է մանիպուլյացիաներ իրականացնել գերիների միջոցով։ SHANTNEWS-ի թղթակիցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքրվեց, թե ինչ է անում այդ հարցի ուղղությամբ ռուսական կողմը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիներին, ապա այդ հարցը […]

̰
Ռուսաստան ժամանելուց հետո Նավալնիին օդանավակայանում ձերբակալել են

22:28 17.01.2021

ՌԴ ոստիկանության աշխատակիցները  ձերբակալել են ենթարկել  են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, որը հունվարի 17-ի երեկոյան Բեռլինից վերադարձել է Մոսկվա: Նավալնին տարվել է այն բանից հետո, երբ նա անձնագրային հսկողություն է անցել «Շերեմետևո»-ում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստան է վերադարձել Գերմանիայում բուժվելուց հետո:  Նա «Շերեմետևո» օդանավակայան է ժամանել «Պոբեդա» ավիաընկերության […]

̰
BACK_TO_TOP