16:11 22.01.2021
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Asbarez-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:
15:45 22.01.2021
Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց: Նրանք պնդում են, որ կառույցն այսօր իրենց պետք է իրազեկող տվյալներ ներկայացնի, այդ թվում՝ զինծառայողների լուսանկարներ: Ծնողները նշում են, որ իրենց զավակների որոնման հարցով միայն ՌԴ չպետք է դիմեն: Նրանք նշում են, Կարմիր խաչին ֆինանսավորել է նաև Ռուսաստանը, որպեսզի հնարավորինս արագ հայտնաբերվեն անհետ […]
13:43 22.01.2021
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է՝ Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամների ընտրությունը: «Իմ քայլը» խմբակցությունը այս պաշտոններում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Նախ քննարկվել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:24 22.01.2021
Այսօր ԱԺ-ում պատգամավոր Թագուհի Թովմասյանը Գագիկ Ջհանգիրյանին հարց է ուղղել իր ունեցվածքի մասին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել դղյակն ու բիզնեսները: «Ակադեմիայի 9 կոոպերատիվի բազմաբնակարան շենքի նախագահն եմ եղել, ստացել եմ 4 սենյականոց բնակարան, դա վաճառել եմ, էդ փողերով մենք քանդել ենք մեր հին սեփական տունը, նույն տեղում կառուցել էդ բնակարանը, անցել եմ […]
11:33 22.01.2021
Այսօր՝ ժամը 09։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրից Մարմաշեն գյուղ տանող ավտոճանապարհին։ Միմյանց են բախվել «Սուզուկի» բեռնատարն ու «Ինֆինիտի» ամենագնացը։ Ըստ ականատեսների՝ բեռնատարն ընթանալիս է եղել մայրուղիով, երբ Անիից Մուշ թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում բախվել է ամենագնացը։ Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է։ Երկու ավտոմեքենաներն էլ լրջորեն վնասվել են, տուժածներ չկան։
21:26 21.01.2021
Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, որոնողական աշխատանք սկսվեց։ Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ […]
20:03 21.01.2021
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում […]
20:00 21.01.2021
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը չի կարճվել: Այսօր այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: Նա ասել է, որ գործով կասկածյալներ ու մեղադրյալներ չկան: Տեղի ունեցածը ինքնասպանություն է։ Մելիքյանը նաև նշել է, որ Քննչական կոմիտեն չի պնդել, […]
14:18 21.01.2021
Խոհրդարանական խմբակցությունները հանդես են եկել ճեպազրույցներով. ոչ թե լիագումար նիստի աշխատանքներն են ամփոփել, այլ անդրադարձել ներքաղաքական իրավիճակին: Լրագրողների հարցերը մասնավորապես վերաբերել են եռակողմ հայտարարության 8-րդ կետի չկատարմանը, արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում իշխանության և ընդդիմության միջև առաջ եկած տարաձայնություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
13:40 21.01.2021
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը՝ իր անունից կատարելու գործողություններ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի […]
12:53 21.01.2021
Գործադիրն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է 7.4 միլիոն դոլարի տրամադրում: Մանրամասները՝ տեսանյութում:
11:43 21.01.2021
Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասել է Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ: Հայաստան վերադառնալով՝ նա աշխատել է որպես պոլիկլինիկայի վարիչ, […]
10:42 21.01.2021
Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականությունում ի՞նչ փոփոխություններ արժե սպասել նոր վարչակազմի ձևավորումից հետո: Թուրքիայում ինչպե՞ս են ընդունում տեղի ունեցվող փոփոխությունները: Սպիտակ տան ձևավորող վարչակազմում բարձր պետական պաշտոններ են ստացել ԱՄՆ-ի հայ համայնքի երկու ներկայացուցիչներ: Դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Վերոնշյալ հարցերի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
00:25 21.01.2021
Հայաստանը և Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. այս մասին այսօր խորհրդարանում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին: Գրիգորյանը նաև ասել է, որ կողմերը փորձել են լուծել այս հարցը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դա չի հաջողվել: «Այժմ որոշվել է հարցը կարգավորել երկկողմ ձևաչափով: Մենք կայացրել ենք որոշում, որը […]
00:05 21.01.2021
«Այսօր Արցախը Հայաստա՞ն է, թե՝ ոչ»,- խորհրդարանում վարչապետին հիշեցրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ հետաքրքրվելով՝ հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՝ ոչ: «Կարծում եմ՝ այդ հայտարարությամբ ես արտահայտել եմ հայկական դիրքորոշումն ու ընկալումը Արցախի հարցի։ Ինչպես ասել եմ Մոսկվայում, Արցախի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, և այն պետք է տեղի […]
23:54 20.01.2021
«Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարևորագույն հարցերից մեկն է, և այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում: Ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշումը»,- այսօր խորհրդարանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո”ք Հայաստանը շարունակում է մնալ ԱՀ անվտանգության երաշխավորը: Հարցը հնչեցրած պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրել է, […]
23:45 20.01.2021
Գերիների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների հարցն այսօր բարձրացվել է նաև ԱԺ-ում: Խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանել են կառավարության անդամները: Հարցուպատասխանի համար հերթագրվել է 44 պատգամավոր, և այդ ընթացքում անդրադարձ է եղել ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական խնդիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։
23:40 20.01.2021
Մինչ հարցուպատասխանը ԱԺ-ում առավոտից շարունակվել են լիագումար նիստի աշխատանքները: Առանց առարկությունների ընդունվել են գրեթե բոլոր նախագծերը, այդ թվում՝ Երևանի 10 վարչական շրջաններում ավտոմեքենաների կայանման կարմիր գծերի վերացման նախագիծը: Դրանով նաև սահմանվում է, որ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին` միայն լուսանկարներ ներկայացնելով: Քննարկումները տեղի են ունեցել հանգիստ մթնոլորտում: Քննարկումներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: […]
23:14 20.01.2021
«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխից էն կողմ, ճանապարհից էն կողմ, կամ չգիտեմ ինչից էն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է, բա որ կողմ էիք քվեարկում, էն ժամանակ չէին մտածում, չքվեարկեիք կողմ»,- խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելով՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այսօրվա ընդդիմության անդամներից կողմ քվեարկողներ են եղել 2010 […]
22:54 20.01.2021
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին պատասխանելով՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին, մասնավորապես՝ Սյունիքում, որևէ խնդիր չկա, որևէ միջադեպ չի եղել: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ ապագայում էլ դա չի լինի: Մանրամասները՝ տեսանյութում։
22:50 20.01.2021
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց իր պարտականությունները: Ընդամենը մեկ ժամ առաջ Վաշինգտոնում տեղի ունեցավ նրա և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը: Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա, որը նրա ընտանիքում պահվում է 1863-ից: Բայդենը դրա վրա է երդվել նաև 2009 -ին և 2013 -ին՝ փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս, նաև որպես սենատոր: Ըստ կարգի՝ երդում տալիս է […]
22:35 20.01.2021
«Դուք Ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ: Ինչո՞ւ մինչև հիմա չկան էդ դավաճանների, հայրենիքը ծախածների, պոստերում թերացածների անունները, և ինչու նրանք պատասխանատվության չեն ենթարկվել», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը: Վարչապետը հիշեցրել է, որ 1300 քրեական գործ […]
21:10 20.01.2021
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա և ստանձնել պետության 46-րդ ղեկավարի պաշտոնը: Երդման 59-րդ արարողության շրջանակներում Բայդենը Կապիտոլիումում արտասանել է երդման տեքստը, որը բաղկացած է 35 բառից։ Երդման համար Բայդենն օգտագործել է Աստվածաշունչը, որը պահվում է իր ընտանիքում 1893 թվականից և արդեն օգտագործվել է որպես փոխնախագահ երդման համար։ Երդումն ընդունել է Գերագույն […]
18:57 20.01.2021
Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է ։Այս մասին հայտնում է laSexta հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Ականատեսներից մեկի պատմելով՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է: Տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ըստ նախնական վարկածի ՝ Մադրիդի կենտրոնում գտնվող շենքում հզոր պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետևանքով շինության […]
15:50 20.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար […]
15:48 20.01.2021
Հունվարի 20-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման օրակարգում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանն առնչվող հարցեր: Ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի […]