18:57 17.01.2021
«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը»,ասել է «Անիտեքս» ընկերության փոխտնօրենը։ Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո պատրաստ են օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել։ Մանրամասները՝ կռավարության ներկայացրած տեսանյութում։
17:15 17.01.2021
Թուրքիայի Բարտին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել է, որ Թուրքիայի ափերի մոտ խորտակված Arvin բեռնանավի անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի, այլ ոչ թե ՌԴ քաղաքացիներ են, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նավի վրա Ռուսաստանի 2 քաղաքացի է եղել։ «Խորտակված բեռնանավը գնում էր Պալաուի դրոշի ներքո, անձնակազմի 13 անդամները Ուկրաինայի քաղաքացիներ են», […]
13:16 17.01.2021
Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 21: 45-ին (Երևանի ժամանակով ժամը 08: 45-ին) Էդդի և Թեյլոր-Սթրիթի խաչմերուկում: Ի սկզբանե ոստիկանությունը հայտնել էր կրակոցների հետևանքով երեք տուժածների մասին։ Դեպքի վայր էին ուղարկվել փրկարարներ և բժիշկներ: «Հետաքննություն է […]
12:44 17.01.2021
Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվել և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառակուսի մետր մակերեսով հայկական եռագույնը։ Այս մասին տեղեկացրին Կապանի համայնքապետարանից։
10:43 17.01.2021
Ինդոնեզիայի Արևմտյան Սուլավեսի նահանգում մի շարք երկրաշարժերի հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվել: Այս մասին հունվարի 17-ին հայտնում է «Սինհուան»։ Գործակալության ներկայացուցիչ Ռադիտյա Ջատին պատմել է, որ վիրավորների թիվը 826 է։ Նրանց թվում է 189 մարդ, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել Մամուջու քաղաքում, և ևս 12 մարդ, որոնք ծանր վնասվածքներ են ստացել Մաջենեի շրջանում: Տուժած […]
22:02 16.01.2021
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի ունեցավ. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերեվարվել: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և […]
21:53 16.01.2021
«Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցելություններ շարունակվում են։ Վազգեն Մանուկյանն ու շարժման ներկայացուցիչներն այսօր Վանաձորում են եղել: Նրանք հանդիպման մասնակիցներին են ներկայացրել, ըստ իրենց, երկրում ստեղծված իրավիճակն ու շարժման հետագա անելիքները: Շարժման մասնակիցները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերել են երկրի անվտանգությանը, գերիների վերադարձին, տնտեսական ճգնաժամին: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ գերիների վերադարձը կարելի է լուծել […]
21:39 16.01.2021
4 օր է մնացել մինչև ԱՄՆ ընտրված նախագահը երդմնակալությունը: Թեև Ջո Բայդենը դեռ չի սկսել պաշտոնավարել, նրա թիմն արդեն հասցրել է հրապարակել ապագա վարչակազմի որոշ գործիչների անունները: Դրանց թվում կան նաև հայկական անուններ: Երեկ հայտնի դարձավ, որ Սպիտակ տան վարչակազմում պաշտոն է ստանձնելու մեր հայրենակից Հայկ Հաջինազարյանը: Ի՞նչ դեր է նա ստանձնելու Բայդենի թիմում, և […]
18:19 16.01.2021
Նախնական պայմանավորվածության համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներին և նրանց հետ զրուցել ավելի քան երեք ժամ: Ծնողների խոսքերով, վարչապետը նշել է, որ անհետ կորած զինծառայողների որոնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հայաստանը ձեռք է բերել ԴՆԹ հետազոտության 2-րդ սարքը, որով առավել հեշտությամբ է իրականացվելու հայտնաբերված մարմինների նույնականացումը: Իսկ գերիների Հայաստան վերադարձի […]
18:15 15.01.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը և դրա արդյունքում ստորագրված նոր հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ռուսական կողմը միշտ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մտավորականների, ինչպես նաև հումանիտար բնույթի հանդիպումների անցկացումը: «Մենք ամեն կերպ ողջունել ենք […]
15:43 15.01.2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» նաև «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկը, որի համաձայն` ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած կամ գերի ընկած զինծառայողների ընտանիքները նպաստ կստանան: Օրենքի փոփոխությունը վերաբերում է նաև կամավորագրվածներին: «Պայմանագրային զինծառայողը ճանաչվում է անհետ կորած, եթե զորամասում կամ մարտական գործողության […]
15:31 15.01.2021
Այսօր տեղի է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը, կայացել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթները: Հանրապետական սփռման մրցույթի համար նախապես հայտ ներկայացրել է 12 հեռուստաընկերություն, որից 3-ը միայն հանրապետական, իսկ 9-ը՝ միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային սփռման համար, միայն մայրաքաղաքային սփռման համար դիմած հեռուստաընկերությունները 4-ն են եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
15:10 15.01.2021
Սիրողական ռադիոկապի սիրահար երկու տղամարդ քիչ էր մնում մահանային Բրազիլիայի արևելքում կայծակի հարվածից, հաղորդում է Estado do Minas-ը: Նրանցից մեկը՝ 44-ամյա Խոսե Օմար դե Օլիվեյրան, տեսանկարահանել է տեղի ունեցածը: Նրանք բարձրացել էին Մինդուրի քաղաքից (Մինաս Ժերայս նահանգ) մոտ յոթ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձրադիր հատվածները: Հունվարի 10-ի կեսօրին նրանք կրկին անցկացնում էին սիրողական ռադիոկապի սեանս, […]
14:20 15.01.2021
Հունվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 2․45-ի սահմաններում, ՕԿԿ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ Րաֆֆու փողոցում կասկածելի անձինք կան, որոնք ուսումնասիրում են կայանված ավտոմեքենաները։ Ահազանգի հետքերով մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցում հայտնաբերեց ու գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեց Երևանի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հետագա միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն […]
13:16 15.01.2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի», «ՀՀ Քրեական օրենսգրքում» և «Հանրային ծառայողի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթները: Դրանք վերաբերում են 27 տարին լրացած և չծառայած անձանց: Մինչ այժմ նրանք որոշակի գումար էին մուծում և խուսափում քրեական պատասխանատվությունից: «Այժմ նման մոտեցումը դադարեցվում է և տրվում […]
12:42 15.01.2021
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ներկայացրեց «ՀՀ վարչական իրավախախտումներ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական առաջարկը, որի նպատակն է ապահովել երթևեկության խախտումների դեպքում տուգանային համակարգի ամբողջական գործարկումը: Ըստ այդ օրինագծի՝ Ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայողների կողմից արձանագվող խախումների համար տուգանային միավորների համակարգի գործարկումը հետաձգվում է մինչև 2022 թվականի […]
11:34 15.01.2021
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից […]
23:59 14.01.2021
Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է in the Morning երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Thriller հարթակում։ Նոր տեսահոլովակում երգչուհին ցուցադրել է վառ հագուստներ, ինչպես նաև մերկ լուսանկարվել հրեշտակային թևերով: «Տեսահոլովակը լի է այն գիտակցության մասին սիմվոլիզմով, որ չես կարող որևէ մեկին փոխել։ Դուք կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ։ Մեծացրեք ձեր սեփական թևերը և […]
21:40 14.01.2021
Ինչպես ֆինանսներն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար, ինչ կարևոր փոփոխություններ են սպասվում դատական համակարգում: Այս խնդիրների շուրջ որոշումներ են կայացվել կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 14.01.2021
ԱԳ նախարար Արա Այվազյանի ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման արդյունքներով: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Հարց. Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության հետ կապված. նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը: Մինչդեռ մենք հիշում ենք՝ ավելի վաղ Վլադիմիր Պուտինն […]
20:38 14.01.2021
Վարչապետը այսօր երեկոյան նաև հանդիպում է ունեցել Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ճեպազրույցում հայտնել է, որ քննարկել են հիմնականում օրակարգային հարցեր, անդրադարձել են ռազմագերիների խնդրին: Լրագրողները հետաքրքրվել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանական ժամկետներից: Մանրամասները՝ տեսանյութում։
18:14 14.01.2021
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է, այն կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն չի կարող լուծել հակամարտությունը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այվազյանը նաև […]
17:40 14.01.2021
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։ Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։ Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին […]
16:44 14.01.2021
Հունվարի 1-ին՝ ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել Վայքի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի […]
15:40 14.01.2021
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի թեկնածու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ թե՛ Ջհանգիրյանի, և թե՛ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի հետ հանդիպումներն անցել են «կառուցողական, […]
15:19 14.01.2021
Հունվարի 9-ին՝ ժամը 1-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից ժամեր […]
15:08 14.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի թեկնածու առաջադրված նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ: Հանդիպումից հետո Ջհանգիրյանն առաջարկել է ԲԴԽ անդամներին հանդիպել և քննարկել ԲԴԽ անդամի պաշտոնը զբաղեցնելու թույլատրելի տարիքային շեմի հարցը, որի մասին վերջերս հայտարարություն էր տարածել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «86 հոդված, 112 […]