22:50 20.01.2021
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ստանձնեց իր պարտականությունները: Ընդամենը մեկ ժամ առաջ Վաշինգտոնում տեղի ունեցավ նրա և փոխնախագահ Քամալա Հարիսի երդմնակալության արարողությունը:
Բայդենը երդվել է Աստվածաշնչի վրա, որը նրա ընտանիքում պահվում է 1863-ից: Բայդենը դրա վրա է երդվել նաև 2009 -ին և 2013 -ին՝ փոխնախագահի պաշտոնը ստանձնելիս, նաև որպես սենատոր:
Ըստ կարգի՝ երդում տալիս է նաև փոխնախագահը: Այդ կերպ իր լիազորություններն է ստանձնել նաև Քամալա Հարիսը: Նա այսպիսով դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին, սևամորթ և ասիական ծագում ունեցող փոխնախագահը: Հարիսն արդեն Twitter-ում գրառում է արել՝ նշելով, թե պատրաստ է ծառայել:
Ջո Բայդենի երդման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերն ու Բարաք Օբաման, ինչպես նաև` հիմա արդեն նախկին փոխնախագահ Մայք Փենսը:
«Ես՝ Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն կրտսերս, հանդիսավոր երդվում եմ բարեխղճորեն կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ հնարավորությունների սահմաններում պահպանել և պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադությունը: Աստված օգնական:
Սա ԱՄՆ-ի, ժողովրդավարության, պատմության ու հույսի օրն է: ԱՄՆ -ը փորձության է ենթարկվել դարերի ընթացքում և կարողացել է դիմակայել: Մենք այսօր նշում ենք ոչ թե թեկնածուի, այլ գործերի տրիումֆը: Ժողովրդավարությունը հաղթել է: Ես գիտեմ, որ մեզ բաժանող ուժերը խորքային են և իրական, բայց գիտեմ նաև, որ նրանք նոր չեն: Մեր պատմությունը մշտական պայքարն է ամերիկյան իդեալի, ըստ որի՝ մենք հավասար ենք ստեղծված, և տգեղ դաժան իրականության միջև: Պատմությունը, հավատը և խելամտությունը ցույց են տվել ճանապարհը, միասնության ճանապարհը: Ես կլինեմ բոլոր, բոլոր ամերիկացիների նախագահը»,- ասել է Բայդենը:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...