20:13 05.01.2021
Հունվարի 5-ին մեկնարկեց ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն. նախարարը հանդիպեց Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց Դավիթ Բաբայանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, նախարարներ Այվազյանը և Բաբայանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ավանդական համագործակցության ամրապնդումը` […]
20:04 05.01.2021
Հունվարի 5-ին Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Այվազյանը կարևորեց Արցախի և Հայաստանի պատկան մարմինների միջև տարբեր մակարդակներով ինտենսիվ փոխշփումների և խորհրդակցությունների դերը` որպես արդյունավետ ձևաչափ փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերը տեղում հասցեագրելու […]
14:29 05.01.2021
80 և ավելի օր իրենց երեխաներից լուր չունեցող և անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները հավաքվել են Կառավարության դիմաց և պատրաստվում են հանդիպել կառավարության ներկայացուցչի հետ: «80 օր է՝ մեր երեխաներից լուր չունենք: Չնայած աշխատանքային օր չէ, բայց մեր երեխաների հարցերով ամեն օր են զբաղվում և այստեղ ենք հանդիպելու, չեմ կարող նշել ում հետ, և քննարկելու […]
20:07 04.01.2021
Եթե առաջին դեպքում նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդ դեպքում ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
13:30 04.01.2021
Թուրքական հատուկ ծառայությունները կամ ազգայնական հաքերները հարձակումներ են իրականացնում հայկական համարներով WhatsApp հաշիվների վրա և դրանք գողանում։ Ինչպե՞ս չդառնալ նման հարձակումների զոհ եւ չկորցնել WhatsApp հաշիվը, ներկայացնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
16:07 01.01.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին նոր տարուան Հայրապետական պատգամը. «ԱՂՕԹԵՆՔ ՈՐ 2021 ՏԱՐԻՆ ԴԱՌՆԱՅ ՕՐՀՆԱԲԵՐ ՏԱՐԻ՝ ՄԵՐ ԱԶԳԻՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱՐ Բացուող Նոր Տարուան սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն քրիստոնէական ջերմ սիրով եւ Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները։ Տագնապալից տարի մը եղաւ 2020 տարին համայն մարդկութեան ու յատկապէս մեր ժողովուրդին համար։ […]
22:03 30.12.2020
Երբ գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքն ու առաջին մահը Հայաստանում: Ինչպիսի ընթացք ունեցավ համաճարակի տարածումը մեր երկրում, ինչ գործոններով էին պայմանավորված տվյալների համեմատական աճն ու նվազումը տարբեր ժամանակահատվածներում: Երբ կհասնի պատվաստանյութի առաջին խմաքանակը Հայաստան և ովքեր են պատվաստվելու: Արդյոք ամեն ինչ արվում է հասարակության պատշաճ իրազեկելու պատվաստման կարևորության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
22:00 29.12.2020
Դեկտեմբերի 22-ին Կենտրոն վարչական տարածքում դանակահարություն էր եղել: Ժամը 13.30-ից 14-ի սահմաններում նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժին երկու ահազանգ ստացվեց: Առաջինը օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Պուշկինի փողոցում գտնվող հյուրատանը դանակահարություն է եղել: Երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. նշված հասցեից շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով 27-ամյա մի տղամարդու էր տեղափոխել բժշկական կենտրոն: […]
21:15 29.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը և լսել խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները: Հանդիպումից հետո […]
19:20 29.12.2020
Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը: Մինչ այս նախագծում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել, նաև հաշվի են առնվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունները, հետևաբար՝ այդ խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին: Միակ դեմ արտահայտված պատգամավորը եղել է Արման Բաբաջանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:45 29.12.2020
Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Սոչիի բանակցություններն այս տարվա թվով 5-րդ են: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Միջազգային թեմաներից մենք առաջնահերթություն ենք տվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Ողջունում ենք […]
14:49 29.12.2020
ԱԺ-ն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստն սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկմամբ: «Իմ քայլի» պատգամավորներն են հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հիմք ընդունելով նրա մի քանի ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:28 29.12.2020
2020 թվականին մայրաքաղաքում հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ։ Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
13:19 29.12.2020
ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Բողաքար» պետական արգելավայրում։ Այս մասին տեղեկացնում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի մամուլի ծառայությունից։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i);D:
22:25 28.12.2020
ԱԺ-ի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում 15 հարց էր: Առաջարկ է հնչել նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել և առաջարկությունը չի ընդունվել: Ընդդիմությունը չի մասնակցել նախագծերի քննարկմանը, քաղաքական հայտարարություններով հանդես գալուց հետո էլ լքել է նիստերի դահլիճը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:22 28.12.2020
Նոյեմբերի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր ներկայացրել, որ իր ՍՊԸ-ի պահեստարանից գողացել են նոթբուք և շինարարական տարբեր գործիքներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։ Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին 20 և 21 տարեկան 3 երիտասարդ։ Նրանք խոստովանել են կատարածը։ Գողոնը հայտնաբերվել […]
19:15 28.12.2020
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքի քննարկման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսել են վարչապետի հրաժարականի մասին: Նրանց հայտարարություններին արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության անդամները՝ առաջարկելով նստել սեղանի շուրջ և խոսել արտահերթ ընտրությունների մասին: Իսկ երբ խոսք է գնացել Սյունիքի սահմանների մասին, պատգամավորների ելույթները վերածվել են վիճաբանության: Մանրամասները՝ […]
12:19 28.12.2020
ԱԺ-ն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում 15 հարց է: Նախագծերի մի մասի երկրորդ ընթերցումն առաջարկել են կազմակերպել 24-ժամյա ռեժիմով, սակայն ընդդիմությունը չի քվեարկել, առաջարկությունը չի ընդունվել: Խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը […]
08:38 28.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ անդրադարձ է կատարել նաև արտահերթ ընտրություններին․ Պետրոս Ղազարյան – Ես լսեցի՝ Վազգեն Մանուկյանն ասում է, որ Փաշինյանն անպայման կկեղծի ընտրությունները, որովհետև այն ժամանակ դուք կեղծելու մոտիվացիա չունեիք՝ էյֆորիա էր, հեղափոխություն էր, հիմա ամեն ինչ կանեք, որ ընտրությունները կեղծվեն, հետևաբար, դուք չպետք է կազմակերպեք ընտրություններ: Վարչապետ Նիկոլ […]