23:37 13.01.2021
Իտալիայում սկսվել է մաֆիայի դեմ վերջին երեք տասնամյակում խոշորագույն դատական գործընթացը։ Կալաբրիայում դատարանի առաջ կկանգնեն տեղի «Նդրանգետա» հանցավոր խմբավորման հարյուրավոր անդամներ, հաղորդում Է ANSA գործակալությունը: Դատավարությանը մասնակցելու է 600 փաստաբան։ Պանդեմիայի հետ կապված՝ մեղադրյալների մի մասը բանտից ցուցմունք կտա տեսակապով։ Փորձագետները կանխատեսում են, որ մաֆիոզների և նրանց հանցակիցների դատավարությունը կտևի ավելի քան երկու տարի։
22:49 13.01.2021
Հուլիսյան մարտերից հետո Այգեպարում 50 տանիք է փոխվել, 25 տուն նորոգվել է, գյուղամիջյան 1.7 կմ ճանապարհները՝ ասֆալտապատվել։ Բերքաբերում էլ սուբվենցիոն 46 մլն դրամ բյուջեով ջրագիծ է անցկացվել. 50 հա ոռոգվող հողատարածքը 2021թ. մտադիր են ընդլայնել։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
22:42 13.01.2021
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է Արցախի կարգավիճակին: Բեգլարյանի խոսքով՝ քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ այն անվտանգության երաշխիքներ կստեղծի: Մանրամասները՝ տեսանյութում:
14:48 13.01.2021
Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ այսօր հանդիպել է այդ խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար ներկայացված թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Նրա թեկնածությունն առաջադրելիս խմբակցությունը հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են […]
14:41 13.01.2021
Հետագա վճարման պայմանով մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը ձեռք բերած հողատարածքների համար քաղաքացիները կվճարեն նախկին կադաստրային արժեքով. օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ներկաների կարծիքով` խնդրահարույց է ինքնակամ շինությունների սեփականաշնորհման համար նույն նախագծով սահմանվող արտոնությունը, որի շուրջ քննարկում է ծավալվել: Մանրամասները՝ տեսանյութում:
14:16 13.01.2021
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այսօր Ջհանգիրյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին և պարզաբանել, որ ԲԴԽ անդամի համար տարիքային շեմ գործում է դատավոր անդամների դեպքում, իսկ իրավաբան-գիտնականների համար այդպիսի շեմ չկա, ուստի շահարկումներն այս մասին, թե իր տարիքը չի համապատասխանում այդ պաշտոնը զբաղեցնելու համար, […]
21:11 12.01.2021
Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման ու տարածաշրջանում սպասվող իրավիճակի մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։
17:46 12.01.2021
2020-ի հուլիսից մեկնարկած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրից» օգտվել է արդեն 450 շահառու. պետությունը վճարել է մոտ 331 մլն դրամ։ 2021թ. ծնելիության մակարդակի բարձրացմանը միտված այս միջոցառման համար կառավարությունը նախատեսել է 526 մլն դրամ։
17:10 12.01.2021
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը: ՀՖՖ TV-ին տեսանյութ է հրապարակել առաջին տուրի երևանյան խաղերի մասին:
16:27 12.01.2021
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառումով. «Էրեբունի վարչական շրջան՝ ստացվեց փրկել աղբամանը այրվելուց»։
15:42 12.01.2021
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգավետ գյուղի 36-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հունվարի 6-ին Մրգավետ մեկնած օպերատիվ խմբի բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը ներկայացրեց թղթե փաթեթով չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր օգտագործման համար: […]
14:15 12.01.2021
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այդ գործընթացն իրականացնելիս կարևոր է երկու հարց՝ արդյոք դրա արդյունքում ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ և արդյոք այդ ամենի հետևանքով վտանգվում է հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Թաթոյանի […]
14:09 12.01.2021
Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ժամը 14։30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 27 և 35 տարեկան երկու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ թե տուժողները որտեղից և երբ են բուժօգնության դիմել։ […]
13:35 12.01.2021
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11։05-ին, ոստիկանություն է զանգել մայրաքաղաքի Մինսկի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն են արել: Նոր Նորքի ոստիկաններն ահազանգի հետքով մեկնել են դեպքի վայր, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, զրուցել տանտիրոջ հետ: Պարզվել է, որ տանտերը որոշակի կասկածներ ունի, որոնք դեռ հարկավոր էր ստուգել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ հարուցվում է […]
12:57 12.01.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։ «Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի […]
12:49 12.01.2021
Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի կտրած-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց։ Քրեական հետախույզների արագ և օպերատիվ […]
11:59 12.01.2021
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում և միանալու են մոնիտորինգային […]
23:05 11.01.2021
«Շտապօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր ասուլիսով ամփոփոխել է 2020-նն ու որոշ տվյալներ ներկայացրել նոր տարվա առաջին օրերից: Նախորդ տարին եղել է գերծանրաբեռնված, դժվարությունները սկսվել են կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 11.01.2021
Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Երեք երկրների ղեկավարների բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ: Հանդիպման օրակարգային հիմնական հարցերը եղել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումն ու տարածաշրջանում առկա խնդիրները հաղթահարելու քայլերը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն: Մանրամասները՝ տեսանյութում։
20:46 11.01.2021
Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն։ Այնուհետև տեղի է ունեցել […]
16:30 11.01.2021
Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլում «Քրոուլի Թաունը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Լիդս Յունայթեդի» նկատմամբ: Ըստ Opta Sport-ի՝ սա 1958 թվականից ի վեր երկրորդ դեպքն է, երբ Անգլիայի չորրորդ դիվիզիոնի թիմը խոշոր հաշվով պարտության է մատնում անգլիական ֆուտբոլի բարձրագույն լիգայի ներկայացուցչին: Առաջին նման դեպքը գրանցվել է 1987 թվականի հունվարին, երբ «Օլդերշոտը» 3:0 […]
16:00 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերը հետևողականորեն իրականացվում են, ինչը նախադրյալներ է ստեղծում հակամարտության արդարացի կարգավորման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսօր մենք կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ եռակողմ համաձայնությունները հետևողականորեն իրականացվում են: Մեր կարծիքով, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում հին հակամարտության երկարաժամկետ և լայնամասշտաբ լուծման համար արդար հիմքի վրա՝ ինչպես հայ, […]
15:43 11.01.2021
Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- […]
15:38 11.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի հաստատմանը: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ, ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերին դրական արձագանքի համար, որոնք ուղղված էին օգնելու դադարեցնել արյունահեղությունը, կայունացնել իրավիճակը և հասնել կայուն հրադադարի»,- ասել է նա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
15:31 11.01.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ շնորհակալ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար Մոսկվա ժամանելու համար: «Ես շատ ուրախ եմ ողջունելու ձեզ Մոսկվայում և երախտապարտ եմ ձեզ, որ արձագանքեցիք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր եռակողմ հայտարարության իրագործման համատեղ քննարկման առաջարկությանը և առկա […]
15:13 11.01.2021
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը ներկայացրել է առաջնության դեկտեմբեր ամսվա 10 լավագույն գոլերը:
14:06 11.01.2021
Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց և իրենց դժգոհությունն արտահայտել ձգձգվող քրեական գործերի առնչությամբ: Ապա ծնողներն անհատական հարցերով դիմումներ են գրել Քննչական կոմիտեում: