15:13 11.01.2021
Բունդեսլիգայի պաշտոնական YouTube-յան ալիքը ներկայացրել է առաջնության դեկտեմբեր ամսվա 10 լավագույն գոլերը:
14:06 11.01.2021
Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց և իրենց դժգոհությունն արտահայտել ձգձգվող քրեական գործերի առնչությամբ: Ապա ծնողներն անհատական հարցերով դիմումներ են գրել Քննչական կոմիտեում:
13:50 11.01.2021
Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղ էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12։45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։ Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզեց, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր հայտնաբերեց։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով […]
13:00 11.01.2021
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը: Արձանագրությունը Հայաստանը ստորագրել է 2019 թվականին: «Այն վերաբերում է հաղորդագրություններ ներկայացնելու կարգին։ 52 պետության կողմից այդ արձանագրությունը վավերացված է, ստորագրված է 46 պետության կողմից»,- ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Այդ արձանագրությունը հնարավորություն է տալիս […]
12:45 11.01.2021
Ճապոնիայում առատ ձյունը շարունակվում է։ Դրա հետևանքով ութ մարդ է մահացել, և ավելի քան 270-ը՝ տուժել։ Այս մասին հաղորդել է NHK- ն: «Առավոտյան 5:00-ի դրությամբ՝ Տոյամա քաղաքում գրանցվել է 120 սանտիմետր ձյուն, Ֆուկուի քաղաքում՝ 100 սանտիմետր, Նիիգատա քաղաքում՝ 63 սանտիմետր», – ասված է հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կուտակված ձյան քանակը վերոնշյալ քաղաքներում տարվա այս […]
12:29 11.01.2021
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»։
22:13 10.01.2021
Կատարվել է աղոթք գերիների և անհայտ կորածների համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը գերեվարվածների և անհայտ կորածների համար աղոթքի արարողության ընթացքին՝ ստորև ներկայացրած տեսանյութում։
23:08 09.01.2021
Կառավարությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել կարանտինը․ այս որոշմանը, ըստ էության, համաճարակաբանները կողմ են, իսկ տնտեսագետներն ու բիզնեսմեններն առնվազն վերապահումներ ունեն։ Երկարացնե՞լ կարանտինը, թե՞ ոչ․ այս թեմայով քննարկում է ծավալվել «Հեռանկարի» տաղավարում, որին մասնակցել են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:09 09.01.2021
Ջակարտայի մոտակայքում կործանված ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռը վթարային ազդանշաններ չի տվել, հաղորդում է Antara գործակալությունը ՝ վկայակոչելով Ինդոնեզիայի որոնողափրկարարական վարչության գործողությունների և պատրաստվածության բաժնի ղեկավարի տեղակալ Բամբանգ Սուրիո Հաջին: «Մենք պետք է որոշենք, թե ինչու այն չի փոխանցել ազդանշանը … Ավստրալիան նույնպես ազդանշան չի ստացել։ Ուստի որոնողափրկարարական վարչությունը դեռ փորձում է պարզել, թե ինչու […]
20:58 09.01.2021
Հունվարի 9-ին՝ ժամը 16։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուստամյան փողոցի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։55-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են […]
15:47 09.01.2021
Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկ գիշերել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ ունենան։ Հիշեցնենք, որ այդ զորամասից անհետ կորած է համարվում 41 զինծառայող։ Նրանցից մեկն արդեն Հայաստանում է. […]
14:00 09.01.2021
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մարզվել է գերմանացի թեթևատլետուհի Ալիսա Շմիդտի հետ: Գերմանական ակումբի YouTube-ի ալիքում հրապարակված տեսանյութում Հումելսը և Շմիդտը ցույց են տվել մարզումների համար մի քանի պարզ և արդյունավետ վարժություններ: Նշենք, որ Շմիդտը որոշ ժամանակով դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆիթնես-մարզիչը: Ավելի վաղ մարզուհին մարզվել էր Թոմ Մենյեի, Ֆելիքս Պասլակի և Մանուել Աքանջիի հետ: […]
22:10 08.01.2021
Հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ […]
21:29 08.01.2021
Շուռնուխում 12 նոր տուն կկառուցվի, թաղամասի համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը. կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։ «Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,- ասել է Արմեն Ղուլարյանը։ Մանրամասները՝ կառավարության տեսանյութում։
18:20 08.01.2021
Էջմիածնի զորամասերից մեկից Զանգելանի (Կովսական) տարածք մարտական գործողությունների մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները հավաքվել են Էջմիածնի այդ նույն զորամասի դիմաց։ Նրանք պնդում են, որ այնտեղ կմնան, կգիշերեն այնքան ժամանակ, մինչև իրենց տղաների վերաբերյալ հստակ տեղեկություններ չունենան։ Ծնողները բողոքի ակցիան սկսել են երեկ, հետո դադարեցրել են։ Այսօր կրկին հավաքվել են, […]
18:10 08.01.2021
Այսօր ընդդիմադիր մի խումբ գործիչներ հավաքվել էին Արդարադատության նախարարության առջև՝ պահանջելով ներկայացնել հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը: Այն, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այս մասին տեղեկություններ ստացել էին տելեգրամյան ալիքներից, հայտնել են հավաքվածները: Նրանք նշել են, որ իրենց չեն բավարարել մինչ այդ եղած հերքումները: Որոշ ժամանակ անց նախարարությունից դուրս է եկել Արդարադատության նախարարն ու վերահաստատել […]
15:43 08.01.2021
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը: Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան: Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով» «հարյուրավոր կիլոմետրեր» […]
12:44 08.01.2021
Հունվարի 8-ին Իլոն Մասկի SpaceX- ը հաջողությամբ արձակել է Falcon 9 հրթիռը՝ թուրքական Turksat 5A հաղորդակցական արբանյակով: Արձակման պահը հեռարձակվել է ընկերության Twitter- ի էջում: Liftoff! pic.twitter.com/Vp4t5zLece — SpaceX (@SpaceX) January 8, 2021 Ինչպես նշված է ընկերության կայքում, հինգերորդ սերնդի արբանյակը կգործի երեք տասնամյակ: Դրա օգնությամբ կապահովվեն հեռուստատեսային հեռարձակման ծառայություններ Թուրքիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում […]
18:15 07.01.2021
Ադրբեջանը ակնհայտորեն միայն տարածքային հարցերում չէ, որ շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը։ Անգամ նոյեմբերի 9-ի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո գերիների վերադարձի իրավունքն է անտեսվում։ Միջազգային կոնվենցիոնալ և սովորութային նորմերով ամրագրված է, որ ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադառնան հայրենիք, եթե ոչ, ապա գործ ունենք կամայական […]
12:49 07.01.2021
SANA գործակալությունը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի կադրերը, որոնք ետ են մղել Դամասկոսի վրա հրթիռային հարվածը: Ըստ սիրիական բանակի՝ Իսրայելը Գոլանի բարձունքներից հարվածներ է սկսել Սիրիայի հարավում: Միաժամանակ հակաօդային պաշտպանությանը հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը, ասում են զինվորականները: Սա Իսրայելի կողմից սիրիական տարածքի դեմ առաջին հարվածը չէ: Այսպիսով, դեկտեմբերի 30-ին իսրայելցի զինվորականները […]
01:35 07.01.2021
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված ցուցարարներին, և նրանց խաղաղության ու կարգապահության կոչ արել ։ «Մենք ունեինք ընտրություններ, որոնք գողացել են մեզանից … բայց դուք հիմա պետք է տուն գնաք։ Մենք պետք է ունենանք խաղաղություն, մենք պետք է ունենանք օրենք և կարգուկանոն: Մենք չենք ուզում, որ որևէ մեկը տուժի… Դրանք կեղծված ընտրություններ էին։ […]
00:29 07.01.2021
ԱՄՆ Կոնգրեսի շենքում հրաձգություն է տեղի ունեցել։ Ցուցարարներից մեկը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում է PBS հեռուստաալիքը։ «Մենք վստահելի տեղեկություններ ունենք, որ ինչ-որ մեկը Կապիտոլիումի շենքում կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Դա համազգեստով սպա չի եղել, այնպես որ, մենք կարող ենք ենթադրել, որ վիրավորում ստացողը ցուցարար է, բայց մենք հաստատ […]
23:37 06.01.2021
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի դահլիճը, հայտարարել է ամերիկացի սենատոր Ջեյմս Լենքֆորդը: «Ցուցարարները հարձակվել են Կապիտոլիումի վրա և շրջափակել Սենատի դահլիճը։ Նրանք խնդրել են մեզ մնալ ներսում», – գրել է Լենքֆորդը Twitter-ում։ Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և ոստիկանության միջև։ Իրավապահները արցունքաբեր […]
21:50 06.01.2021
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Իսկ այսօր առավոտյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ Հայրապետի ձեռամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Մանրամասները՝ տեսանյութում։
18:27 06.01.2021
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել և տեսանյութ հրապարակել. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ստացվեց փրկել աղբամանը այրվելուց»:
17:13 06.01.2021
«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին։ Ծրագրի իրականացմանն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում Կովկասի բնության հիմնադրամը (CNF)։ Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»: Այս […]
22:22 05.01.2021
Նոր մանրամասներ են հայտնի դառնում նոյեմբերի 9-ի հայ-ադրբեջանական սահմանի մոտ ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման փաստի կապակցությամբ հարուցված գործի քննության վերաբերյալ: Երեկ հաղորդել էինք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերանայել է քրեական հոդվածը: Իսկ այսօր «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացրել է, որ ռուսական կողմը դիմել է Ադրբեջանի գերագույն դատախազությանը՝ աջակցություն խնդրելով գործը քննելու հարցում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ […]
21:14 05.01.2021
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը և հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Ճրագալույցի Սուրբ պատարագի ավարտից հետո հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները […]