TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վիճաբանություն ցուցարարների ու անհետ կորածների ծնողների միջև. ընդդիմադիրներն այսօր շրջափակել էին կառավարության շենքը

14:11 24.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերն ու նրանց աջակիցներն առավոտյան տասից շրջափակել են կառավարության շենքը՝ գործադիրի հերթական նիստի օրը վարչապետի ու նախարարների մուտքն ու ելքը շենք սահմանափակելու համար: Շենքը ոստիկանական խմբեր են պահպանում: Ակցիայի մասնակիցները վարչապետի հրաժարականի պահանջով վանկարկումներ են արել, իսկ ոստիկաններին հորդորել միանալ իրենց: Նրանցից մի քանիսը մեղադրել են ոստիկաններին: Ոստիկանության ներկայացուցիչները […]

̰ ̰
Արցախի օմբուդսմենը նոր աշխատանքի է անցնում․ Արտակ Բեգլարյանն ամփոփել է աշխատանքը ՄԻՊ-ի պաշտոնում

22:31 23.12.2020

Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի լիազորությունները: Նա այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։  Բեգլարյանը պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու՝ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Երևանի 2021-ի բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի

22:07 23.12.2020

Երևանի ավագանին հիրավիրել է այս տարվա վերջին նիստը: Օրակարգային ամենաքննարկվող հարցը Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախգիծն էր: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մենք իշխանության չենք ձգտում, մեզ պետք են փորձառու մարդիկ. Սեյրան Օհանյանը՝ վարչապետի հրաժարականը պահանջողների հավաքին

19:15 23.12.2020

Օրվա երկրորդ կեսից հետո մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր տասնյոթ կուսակցությունների ու նրանց աջակիցների հավաքը: Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից ելույթներ են ունեցել ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը և այլք: Օհանյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում փորձառու մարդկանց կարիք կա: Այնինչ, նշանակումներն […]

̰
Ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

18:15 23.12.2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։ Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է […]

̰
2 կիլոգրամ 950 գրամից ավելի քաշով ափիոն մեքենայի բեռնախցիկում․ ոստիկանության բացահայտումը

16:57 23.12.2020

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության, Մեղրիի և Կապանի բաժինների, ինչպես և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկվեց Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա […]

̰
Հայաստանի մի շարք համայնքներում շենքերը ջերմամեկուսացվում են. ձմռանը բնակիչների ֆինանսական բեռը կթեթևանա

16:32 23.12.2020

Հայաստանի մի շարք համայնքներում շենքերը ջերմամեկուսացվում են. ձմռանը բնակիչների ֆինանսական բեռը կթեթևանա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։ Էներգաարդյունավետ արդիականացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթների շրջանակում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական աջակցությամբ և համաֆինանսավորմամբ։

̰
1 միլիոն 500 հազար դրամի ոչխար էին գողացել ու բռնվել․ ոստիկանների բացահայտումը

16:25 23.12.2020

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Փշատավան գյուղի մի անասնագոմից գողացել են 25 գլուխ ոչխար: Մեկնած ոստիկանները ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել անհրաժեշտ արձանագրություններ։ Գողությունը դեկտեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում էր եղել, տուժողին պատճառած վնասի չափը մոտ 1 միլիոն 500 հազար դրամի էր։ Քրեական հետախույզները գյուղում, նաև մոտակա սպանդանոցներում […]

̰
Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

13:57 23.12.2020

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 15-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին: Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին՝ ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում […]

̰
Ադրբեջանը գերիների մի մասին  թաքցնում է. Արցախի ՄԻՊ

13:46 23.12.2020

Արցախի Հանրապետության արդեն նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր հանդես է եկել ծավալուն մամուլի ասուլիսով։ Նա պարզաբանել է իր հրաժարականի պատճառները, նշել է, որ դա պայմանավորված է Արցախի գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու` նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով։ Թե ինչ նոր պաշտոնի մասին է խոսքը, Արտակ Բեգլարյանն առայժմ չի մանրամասնել։ Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ նա նշել […]

̰
Փաստահավաք հանձնաժողով նախապատերազմյան և պատերազմյան շրջանն ուսումնասիրելու համար․ «Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությունը

13:37 23.12.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախաձեռնել է պարիտետային փաստահավաք հանձնաժողովի ձևավորում, որը հնարավոր է միայն կառավարության որոշմամբ։ Համապատասխան նախագիծն արդեն պատրաստ է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այդ հանձնաժողովը փաստեր պետք է հավաքի նախապատերազմյան և պատերազմյան շրջանների վերաբերյալ։ «Հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ, քանի որ ԱԺ–ի միջոցով լուծման հասնելու տարբերակ […]

̰
Պարգևավճարների ի՞նչ ֆոնդ է նախատեսված այս տարի Երևանի քաղաքապետարանում

13:22 23.12.2020

Երևանի ավագանին օրը սկսել է քաղաքի 2021 թվականի բյուջեի մասին նախագծի քննարկմամբ: Փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանը նախ ընդհանուր դրույթներն է ներկայացրել՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով շուրջ 92 մլն դրամ, ծախսերի գծով՝ շուրջ 100 մլն դրամ, դեֆիցիտը՝ մոտ 8 մլն դրամ։ Հարց է հնչել պարգևավճարների մասին, թե որքան է դրանց բյուջեն 2021-ին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սյունիքում տեղակայել ռուսական ռազմաբազա․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը

13:10 23.12.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս պահին ամենաարագ կերպով լուծելու մարտահրավերը Սյունիքի առաջ ծառացած խնդիրն է, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն` Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Նրա խոսքերով՝ եթե նախկինում 150 կմ է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, ապա հիմա 2-3 կիլոմետրի մասին է խոսքը։ Ըստ Մարուքյանի՝ Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր […]

̰
Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում

11:37 23.12.2020

Մանուլն այլևս «անհետացած» կենդանատեսակ չէ ՀՀ-ում։ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ մանուլը, 100 տարի անց նորից հայտնաբերվել է հանրապետությունում։ Մանուլ (լատ.՝ Otocolobus manul) կատվազգիների ընտանիքին պատկանող գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այլ կերպ անվանում են պալլասյան կատու, գերմանացի բնասեր Պետեր Պալլասի պատվին, ով XVIII դարում Կասպից ծովի […]

̰
̰
Նոր նշանակումներ ու ազատումներ Երևանի ավագանու նիստի ժամանակ

21:13 22.12.2020

Այսօր Երևանի ավագանին հերթական նիստն է հրավիրել: Օրակարագային մի շարք հարցերի կողքին նաև նոր նշանակումներ են եղել, քննարկվել են ազատման դիմումներին վերաբերող հարցեր: Ու այս ամենն ուղեկցվել է բանավեճերով: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
ԱԻ նախարարն առաջարկում է կրթական նոր ծրագիր ներդնել

20:11 22.12.2020

Համագործակցության նոր ծրագիր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև։ Այս գաղափարի քննարկման նպատակով՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Նախարարի առաջարկով ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան […]

̰
Զանգվածային բախում և 9 կարմիր քարտ Բրազիլիայի պատանեկան առաջնությունում

17:50 22.12.2020

Ֆուտբոլի Բրազիլիայի մինչև 17 տարեկանների առաջնության «Աթլետիկո Պարանաենսե»-«Ֆլումինենսեն» եզրափակիչ խաղում տեղի է ունեցել զանգվածային բախում խաղացողների մասնակցությամբ։ Մրցավարը ցույց է տվել 9 կարմիր քարտ։ Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում։ Այս խաղում 2։1 հաշվով հաղթել է «Ֆլումինենսեն»։ Enquanto isso na final do Brasileirão sub-17. pic.twitter.com/Zy7JsAY3BJ — Curiosidades Brasil (@CuriosidadesBRL) December 21, 2020

̰
ԱԻՊԾ տնօրենը տեսակցության է գնացել բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

17:35 22.12.2020

ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, որոնք 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի […]

̰
Պաշտպանները գործադուլի էին, նիստը նորից հետաձգվեց

16:55 22.12.2020

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանքով այսօր կրկին չի կայացել: Պաշտպանները տեղեկացրել են, որ մասնակցում են բողոքի ակցիայի և գործադուլ են անում: Դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտել է ամբաստանյալներից՝ արդյո՞ք նրանք կարող են այսօրվա նիստին հրավիրել այլ պաշտպանների: Վերջիններս հրաժարվել են: Պետական մեղադրողները […]

̰
Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն

15:12 22.12.2020

Արցախի պաշտպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին կտրվի դրամական աջակցություն: Նոր ծրագրի մանրամասների մասին այսօր խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: Զոհվածների ընտանիքների կհատկացվի 5 միլիոն դրամ, առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին կհատկացվի 3 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերածներին՝ 2 միլիոն, երրորդ կարգի […]

̰ ̰ ̰
Լարված իրավիճակ և քաշքշուկ Սյունիքում՝ Փաշինյանի այցին ընդառաջ

22:31 21.12.2020

Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսնեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Սիսիանից հետ է վերադարձել․ վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ պլանավորածից կարճ է տևել

21:03 21.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, որոշ պարզաբանումներ տվել սահմանների տեղաշարժի մասին խոսակցություններին, Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցել հերոսների հիշատակին և հանդիպել տեղի բնակիչներին, սակայն այցը  վարչապետը չի շարունակել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ արագությամբ և որտե՞ղ է տարածվում կորոնավիրուսի մուտացված տեսակը․ ինչպե՞ս է դա անդրադառնում աշխարհի վրա

20:57 21.12.2020

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման և տարածման պատճառով աշխարհի մի քանի երկրներ դադարեցրել են հաղորդակցությունն այդ երկրի հետ։ Կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակը շատ ավելի արագ է տարածվում, քան COVID 19-ի՝ մինչև այժմ հայտնի տարբերակը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրներին է՛լ ավելի խստացնել վերահսկողությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից

17:47 21.12.2020

Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից։ Դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից՝ հյուրընկալված յուրաքանչյուր չափահաս անձի համար 30.000 դրամ՝ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

̰
Քաշքշուկ ու լարված իրավիճակ Սյունիքում, սյունեցիները փակել են Երևան-Գորիս ճանապարհը

14:27 21.12.2020

Ինչպես նախապես հայտարարել էին, առավոտյան ժամը 6-ից մի խումբ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ: Ոստիկանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի արգելի գորիսեցիների ելքը քաղաքից, ստեղծվել է լարված իրավիճակ, տեղի է ունեցել քաշքշուկ: Սյունեցիներն իրենց խոսքում նշել են, որ իրենք չեն պատրաստվում ընդհարման գնալ ոստիկանների հետ, կոչ են արել […]

̰
«Ռոման» պարտվեց «Ատալանտային» Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

23:36 20.12.2020

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունել էր «Ռոմային»: Դաշտի տերերին հաջողվեց կամային հաղթանակ տանել, այն էլ խոշոր հաշվով: Խաղի արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացեցին հռոմեացիները: Մխիթարյանի ճշգրիտ փոխանցումից հետո գնդակը դարպասն ուղարկեց Էդին Ջեկոն: Առաջին խաղակեսում հաշիվը էլ չփոխվեց, իսկ երկրորդ կեսը անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ:  «Ատալանտան» 4 գնդակ ուղարկեց հռոմեացիների դարպասը և հաղթեց […]

̰
BACK_TO_TOP