13:11 27.12.2020
Բունդեսլիգայի Youtube- ալիքը ներկայացրել է անցնող տարվա՝ տուգանայինից լավագույն գոլերը:
20:07 26.12.2020
Պորտուգալական Մադեյրա կղզիախմբում հորդառատ անձրևները դարձել են հեղեղումների և սողանքների պատճառ: Մի քանի տասնյակ մարդ է տարհանվել: Հեղեղումներից ավերվել է 1 բնակելի տուն: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ չկան զոհեր ու տուժածներ: Հյուսիսում որոշ շրջաններ մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության:
19:20 26.12.2020
Արցախում աստիճանաբար սոցիալական ծրագրերից պետք է անցում կատարել միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի։ Այս մասին Հեռանկարում կարծիք է հայտնել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նախարարը խոսել է նաև բյուջեի հաշվին առկա աշխատատեղերի հնարավոր պահպանման, ինչպես նաև բնակչության՝ խաղաղ կյանքին վերադառնալու մասին։ Մանրամասները՝ տեսանյութում․
18:10 26.12.2020
Արցախում ո՞ր ՀԷԿ-երը, հանքաարդյունաբերության օբյեկտները, գյուղատնտեսական և մշակվող արդյունաբերական ձեռնարկություններն են մնացել հայկական կողմի վերահսկողության տակ։ Այս մասին Հեռանկարում պարզաբանումներ է ներկայացրել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նախարարը խոսել է նաև էլեկտրամատակարարման, հեռախոսային կապի և ինտերնետի ոլորտներում առկա խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում․
16:37 26.12.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռների միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»:
15:15 26.12.2020
Ամերիկացի MMA մարտիկ Խոակին Բաքլիի կատարած նոկաուտը MMA Fighting հրատարակության կողմից ճանաչվել է 2020 թվականի լավագույնը: Հոկտեմբերին կայացած Ultimate Fighting Championship (UFC) մրցաշարում Բաքլին նոկաուտի ենթարկեց Իմպա Կասանգանային: Երկրորդ տեղը զբաղեցրեց Քեվին Հոլանդը, ով նոկաուտի ենթարկեց Ռոնալդու Սուսային: Քոդի Գարբրանդը եզրափակել է լավագույն եռյակը:
13:42 26.12.2020
Ինչու՞ Հայկ Խանումյանը որոշեց փոխել Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի պաշտոնը պետական պաշտոնյայի աթոռի հետ, արդյո՞ք իրեն համարում է Արցախի նախագահի քաղաքական թիմի անդամ և ի՞նչ գործառույթներ է իրականացնելու Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է նորանշանակ նախարար Հայկ Խանումյանի հետ։
13:33 26.12.2020
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և […]
13:28 26.12.2020
Հանրապետության հրապարակում իրավիճակն այս պահին հանգիստ է, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ չեն ընթանում: Հրապարակի մի կողմում, սակայն, շարունակում են նստացույց անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի քանի քաղաքացիներ: Նրանք մի քանի օր է, ինչ վրաններ են տեղադրել մայթեզրին՝ իրենց դժգոհությունն արտահայտելով նստացույցով: Վրանների ուղղությամբ ընդդիմադիրները նաև աղբամաններ ու մետաղական տարաներ են դրել, որոնց […]
13:15 26.12.2020
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ներքին գործերի նախարարության հետ համատեղ, Մախաչկալայում ահաբեկչություն են կանխել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Խմբավորման մասնակիցները ծրագրում էին պայթուցիկ օգտագործել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, ապա զինված հարձակում գործել Դաղստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների վրա»,- ասվում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է […]
19:16 25.12.2020
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։ Եվ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։ Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ […]
18:56 25.12.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվել, որին կառավարության ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել: Ներկա է գտնվել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ներկայացրել է սահմանային իրավիճակը, պատասխանել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերին: Պատգամավորները հեռախոսակապ են հաստատել նաև Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ, որը ներկայացրել է վերջին օրերի զարգացումները: Մանրամասները՝ տեսանյութում: […]
18:07 25.12.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր աշխատանքային քննարկում է անցկացվել, որին կառավարության ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն մասնակցել: Ներկա է եղել Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, ներկայացրել է սահմանային իրավիճակը, պատասխանել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են սահմանազատման, ճանապարհների, բնակչության անվտանգության խնդիրներին: Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ […]
14:57 25.12.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր աշխատանքային քննարկում է կազմակերպել: «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» քննարկմանը նախատեսված է եղել նաև կառավարության ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մասնակցությունը, սակայն վերջիններս չեն ներկայացել: Մասնակցում են միայն ընդդիմադիր խմբակցությունները, իսկ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Կապանի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում։
13:30 25.12.2020
Անհետ կորածների ընտանիքները 6 ամիս կստանան աջակցություն 300.000 դրամի չափով: Վիրավորում ստացած քաղաքացիները մինչև հաշմանդամության կարգը ստանալը կստանան 100.000 դրամ հիմնադրամի կողմից և կառավարության որոշմամբ՝ ևս 200.000 դրամ կհատկացվի: Զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ միանվագ աջակցություն, հաշմանդամության խումբ ունեցող վիրավորները՝ կախված այդ խմբից, կստանան 1-3 մլն դրամի չափով աջակցություն, այսօրվա ասուլիսում տեղեկացրել է ՀՀ […]
22:32 24.12.2020
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցում։ Այս տարի պատարագը տեղի է ունենում ոչ թե կեսգիշերին, այլ սովորականից շուտ, որպեսզի ներկաները կարողանան տուն վերադառնալ COVID-19-ի պատճառով մտցված պարետային ժամին: Այցելուների թիվը տաճար կսահմանափակվի:
22:21 24.12.2020
Կառավարությունն այսօր նիստ էր հրավիրել: Չզեկուցվող հարցերի շարքում էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին հարցը: Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կավարտվի մարտի 31-ին: Նույն որոշմամբ մինչև 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կիրականացվի շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման գործընթացը: Գործադիրի […]
21:43 24.12.2020
«Պատվաստանյութ COVID-19-ի դեմ. երբ և որ երկրից այն կհասնի Հայաստան»։ Այս թեմայով այսօր քննարկում էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Ինչպես հայտնի է Հայաստանը փոքր չափաբաժիններով է ձեռք բերելու պատվաստանյութեր և այդ ուղղությամբ բանակցություններ էր սկսել հուլիսից, երբ պատվաստանյութերը դեռ մշակման ու փորձարկման փուլում էին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:36 24.12.2020
Ընդդիմադիրների ակցիան ավարտվել է օրվա երկրորդ կեսից հետո: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ իրենց գործողությունները շարունակվելու են: Այս գիշեր ևս վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ կանցկացնեն Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում: Նրանք այնտեղ տեղադրել են նաև մետաղական տարաներ՝ կրակ վառելու և տաքանալու համար: Արդեն երրորդ օրն է, ինչ ընդդիմադիրներն իրենց բողոքն արտահայտում են նաև այսկերպ՝ […]
19:47 24.12.2020
Շարունակելով քննարկումները միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի ներկայացմանն առնչվող խնդիրների շուրջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Լևոն Գևորգյանի, քաղաքագետ Իրինա Ղափլանյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից իրականացված՝ մարդու իրավունքների խախտումների և պատերազմական […]
19:20 24.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերն ու նրանց աջակիցներն առավոտյան տասից շրջափակել էին կառավարության շենքը՝ գործադիրի հերթական նիստի օրը վարչապետի ու նախարարների մուտքն ու ելքը շենք սահմանափակելու համար: Նրանք մյուսներին ևս կոչ են արել միանալ իրենց: Շենքի շուրջ ոստիկանները պահպանություն են իրականացնել: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին մեղադրել են, որ իրենց պայքարին չեն միանում: Ոստիկանության ներկայացուցիչները […]
19:10 24.12.2020
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար Արտակ Թովմասյանը համախմբված բողոքի ակցիաներ անցկացնելու կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքն ու ազգն այս պատմական օրերին կանգնած են գոյատևման վտանգի առաջ` գոյատևման՝ իբրև պետություն, իբրև ազգ, իբրև հայ։ Կրճատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանները, կործանված են հազարավոր ճակատագրեր։ Որբացած են նույնքան […]
18:30 24.12.2020
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։ Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության […]
16:30 24.12.2020
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, […]
16:25 24.12.2020
Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել. այս մասին այսօր կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերթական անգամ վստահեցնելով, որ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել: Վարչապետը նաև ասել է, որ այսօր քննարկում է ունեցել ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, […]
16:00 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռևս մշակման փուլում գտնվող նախագծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը: «Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը դա մի […]
15:58 24.12.2020
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև գերիների և անհետ կորածների խնդրին: «Մեր այսօրվա ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Ես ուզում եմ ասել, որ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ ինչքան շատ հրապարակային լինի, այնքան ավելի կդժվարանա […]
15:55 24.12.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին: «Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի […]