21:17 14.12.2020
«Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարը հայտնում է նոր եթերաշրջանի մեկնարկի մասին: Տեղեկություններ, վերլուծություններ ու մանրամասներ նախ այս թեմաների վերաբերյալ են լինելու. Բժշկի մոտ՝ թոքի քաղցկեղ Խորհուրդ ծնողներին՝ անմիզապահություն Գեղեցկության գաղտնիքներ՝ օնիխոմիկոզ Ֆիթնես՝ նստատեղի մկաններ Համեղ և առողջարար՝ ուռուցքային խնդիրներ ունեցող հիվանդների սննդակարգ Առաջին օգնություն՝ 0-1 տարեկան երեխաների սիրտ թոքային վերակենդանացում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:05 14.12.2020
Վարչապետն այսօր ուղերձով է հանդես եկել, որում մանրամասնել է երեկ անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած խնդիրներն ու անելիքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ շաբաթ օրն ադրբեջանական հատուկ ուժերը գրոհ են ձեռնարկել Հին Թաղեր-Խծաբերդ գյուղերի ուղղությամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ ռուս խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել տվյալ հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում։
20:46 14.12.2020
Այսօր Հայաստանում էին Մինսկի խմբի համանախագահներից երկուսն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք հանդիպել են ՀՀ վարչապետի ու ԱԳ նախարարի հետ: Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպում չի կայացել: Մանրամասները՝ տեսանյութում։
20:34 14.12.2020
Այսօր տեղի է ունեցել Արևի լրիվ խավարում։ Այն հնարավորություն է տվել Լուսնի շուրջ տեսնել հրե օղակ կամ «Արեգակի թագ»։ «Լրիվ խավարման ժամանակ տեսանելի են «Արեգակի թագը», որը հիշեցնում է հրե օղակ, ինչպես նաև Արևին մոտ գտնվող աստղերն ու մոլորակները»,- հաղորդել են պլանետարիումից։ Արևի լրիվ խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի և Արգենտինայի բնակիչները։ Իսկ մասնակի […]
17:52 14.12.2020
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր առավոտվանից հավաքվել էին Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ վերջին 3 օրերին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ ենթադրաբար գտնվում են հայ զինծառայողները։ Ակցիայի մասնակիցները հանդիպել են ՌԴ դեսպանի օգնականի հետ: Ապա դեսպանատուն են հրավիրվել 3 ծնող, որոնք վերջին օրերին […]
15:23 14.12.2020
Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարին հաջորդած զարգացումները, արցախահայության իրավունքների վերականգնման […]
20:54 13.12.2020
Ըստ «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի տվյալների՝ դեկտեմբերի 13-ին Բելառուսում բողոքի հերթական գործողությունների ժամանակ ուժայինները բերման են ենթարկել 139 մարդու։ Ձերբակալությունների մեծ մասը տեղի է ունեցել Մինսկում: Օգոստոսի սկզբին հանրապետության նախագահի ընտրությունից ի վեր Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարել: Քաղաքացիները համաձայն չեն Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի հետ: Ավանդաբար, հիմնական գործողություններն անցկացվում են կիրակի օրը: Գործողությունների նախօրեին Մինսկ են […]
18:50 13.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար […]
16:11 13.12.2020
Նորվեգացի լրագրողը փորձ է կատարել և պարզել, որ աշխարհի բոլոր սմարթֆոններից ստացված տվյալները հայտնվում են ԱՄՆ-ում. ընդ որում՝ ԿՀՎ-ի շենքից ոչ հեռու գտնվող կառույցներում։ Տեղեկությունը հավաքում են ի հեճուկս եվրոպական օրենսդրության, նշում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Լրագրողը որոշել է ստուգել, թե իր մասին ինչ գիտեն հավելվածները։ Կարդացել է գաղտնիության մասին բոլոր համաձայնագրերը, որոնց մեջ ոչ […]
22:16 12.12.2020
Ոստիկանությունը ջրցան մեքենա է օգտագործել Փարիզի բողոքի ցույցի ժամանակ. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Հաղորդվում է, որ ցուցարարների շարասյունը հասել է Հանրապետության հրապարակ: Ցուցարարները սկսել են ատրճանակներ ու շշեր նետել ոստիկանության ուղղությամբ: Ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենայով և սկսել է ետ մղել ցուցարարներին: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել էր, որ Փարիզում բողոքի ցույցի […]
14:10 12.12.2020
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի բոլոր 5406 շահառուները բնակարանով ապահովվել են։ Ինչպե՞ս է կարգավորվելու դեռ տնակներում ապրող մարդկանց հարցը. պարզաբանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
22:28 11.12.2020
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի կողմից արդեն երկրորդ անգամ արված հայտարարությունները Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ ադրբեջանական պատմական տարածքներ լինելու մասին մտքերը հանգիստ չեն տալիս նրան: Կարո՞ղ է արդյոք Իլհամ Ալիևը չգիտակցել այդ հայտարարությունների պրովոկացիոն բնույթը: Իհարկե, ոչ: Նա փորձում է այսօր իր հաղթանակի և շքերթի ֆոնին առաջ քաշել իր հերթական պահանջները։ Չեմ կարծում, թե դրանք իրատեսական […]
22:14 11.12.2020
«Եռակողմ համաձայնագրում չկա ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, թեև Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում ասվեց, որ հարցը մնացել է բաց, և այն պետք է քննարկվի հետագայում: Բանակցային փաստաթղթերում, որոնք քննարկվել են Մադրիդյան սկզբունքներով, Կազանում, դրան հաջորդած բանակցային գործընթացում Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցն է, որքանով համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները այս միջանկյալ կարգավիճակի շուրջ, ի՞նչ է սպասվում Լեռնային […]
20:35 11.12.2020
Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ է տրամադրել ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է հրադադարը: «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները րականացնում են շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի հսկողություն դիտորդական 23 կետերում: Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Մեկ օրվա ընթացքում Հայաստանի վերադարձել […]
17:33 11.12.2020
ԱԺ-ում այսօր ճեպազրույցներ էին: Խմբակցությունների ներկայացուցիչներին ուղղված հարցերի մեծ մասը վերաբերել է ներքաղաքական զարգացումներին, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա հայտարարություններին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:13 11.12.2020
Արցախահայության աջակցության առաջին ծրագիրը լրամշակվել է։ Եթե հաշվառում չունենալու հիմքով երեխաների դիմումները մերժվել են, ծրագրի շահառու ծնողը երեխաների աջակցությունը ստանալու համար կարող է մոտենալ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ցանկացած անձնագրային բաժին և հաշվառել երեխաներին իր հաշվառման հասցեում։
16:15 11.12.2020
Վեց ուժայիններ թեթև վնասվածքներ են ստացել Կարաչաևո-Չերկեսիայում զինյալին ձերբակալելիս, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեն: Հանցագործը պայթեցրել է իրեն: Նա փորձել է ներխուժել այն տարածք, որտեղ իրականացվել են օպերատիվ միջոցառումներ: Քաղաքացիական անձանց շրջանում կորուստներ չկան, հավելել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
15:36 11.12.2020
Մեր տարածաշրջանում միջազգային խոշոր խաղացողների միջև լուրջ մրցակցություն արևելագիտության ինստիտուտի տնօրենը չի տեսնում, փոխարենն ընդգծում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը՝ Հարավային Կովկասում խաղաղապահների արդեն երկրորդ երկրում տեղակայմամբ։ «Նա այստեղ լուրջ խաղացող է և լուրջ ուշադրություն է դարձնում տարածաշրջանին: Իհարկե, պետք է անպայման նշենք ռուսական դիվանագիտության այն բավական նուրբ գործողությունները, որոնք միաժամանակ լուծում էին և՛ հումանիտար […]
15:25 11.12.2020
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է շատ վճռական հակահարված տա հայտարարություններին՝ օգտագործելով պատմական փաստերը, վերհանելով ներկայում Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ծավալապաշտական ագրեսիվ քաղաքականության բուն էությունն ու նպատակները: Սաֆրաստյանը կարևորում է աշխարհին այնպիսի նյութի տրամադրումը, որը կվկայի՝ այն պատերազմը, որը մղեցին այդ երկու երկրները, դուրս էր պատերազմական բոլոր կանոններից: Ամեն դեպքում, կայացած ասուլիսի ժամանակ թուրքագետն […]
14:34 11.12.2020
«Համավարակը և մարտահրավերները, որոնց մենք բախվեցինք այս տարի, ստեղծել են նշանակալի հարցեր, բայց միաժամանակ, դրանք չեն հանգեցրել միության գործունեության շրջանակների նեղացման. ընդհակառակը՝ դժվարությունները միավորել են մեզ»,- ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դրանք ընդգծել են արդյունավետ գործող ինտեգրացիոն միավորում ստեղծելու գործընթացներն ավարտին հասցնելու գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը. միավորում, որն ապահովում […]
12:52 11.12.2020
Երեկ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Սյունիքը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են, ըստ էության, արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Վերջինս մեկնաբանել է այդ զորահանդեսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ունեցած հայատյաց ելույթները։ «Դեռևս երբ պատերազմը նոր […]
18:06 10.12.2020
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ, 72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ: […]
17:55 10.12.2020
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը թթվածին արտադրող նոր սարքավորումներ ու բժշկական պարագաներ է ստացել: Այն Ֆրանսիայի կառավարության աջակցությունն է Հայաստանին:
12:51 10.12.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու նրանց սատարող քաղաքացիներն այսօր էլ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Որոշ ելույթներից ու վանկարկումներից հետո նրանցից մի քանիսը փորձել են մտնել կառավարության շենք: Ոստիկանները շենքի ամբողջ երկայնքով պատ են կազմել: Այնուհետև ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ պողոտայի կառավարության շենքին կից հատվածը: Ոստիկանները կոչ են արել […]
22:21 09.12.2020
Քանի որ վարչապետն այսօր ԱԺ-ում էր, ընդդիմադիր քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք: Ակցիայի մասնակիցների ձեռքին կարմիր քարտեր են եղել: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են հայտնել իշխանության գործողությունների նկատմամբ ու կրկին պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Ակցիայի կազմակերպիչները տեղեկացրել են, որ օրենքի շրջանակում բոլոր մեթոդներն օգտագործելու են իրենց պահանջի կատարման […]
15:08 09.12.2020
Գերմանիայի Միխենդորֆ քաղաքում մի քանի հարյուր մարդ է մասնակցել Ձմեռ Պապի հագուստով մրցավազքին: Այս մասին ասվում է ТСН-ի տեսանյութում: Կարանտինային սահմանափակումների պատճառով մասնակիցների թիվը սահմանափակվել էր: Մասնակիցներին թույլատրվում էր վազել միայն փոքր խմբերով և հեռավորություն պահելով: