TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում

15:01 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում տեղի ունեցան անհնազանդության և բողոքի գործողություններ: Չնայած ոստիկանության կոչերին ու հորդորներին՝ նաև փողոցներ փակվեցին։ Ոստիկանությունն այդ ողջ ընթացքում պահպանել է հասարակական կարգը։ Որոշ դեպքերում, երբ խախտվել են այլ քաղաքացիների իրավունքները, ոստիկանության ծառայողները հորդորել են դադարեցնել գործողությունը։ Տեղաշարժի սահմանափակման գործողությունների ընթացքում, ցավոք, եղան նաև միջանձնային բախումների դեպքեր։ Այս պարագայում նույնպես ոստիկանությունն […]

̰
Ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը. քննարկում խորհրդարանում

14:43 09.12.2020

ԱԺ-ն շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Մեկամսյա ընդմիջումից հետո նիստը վարում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այն սկսվել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնց մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Բոլոր նախագծերն ընդունվել են, որից հետո խորհրդարանը շարունակել է «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի Lexus-ը. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալը

14:38 09.12.2020

Այսօր` դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamhyan.com-ը՝ ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ […]

̰
Ձախողված են իրավիճակը խեղաթյուրելու փորձերը. Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է՝ ինչու է «Հայաստան» հիմնադրամը 101 մլրդ դրամ հատկացրել կառավարությանը

13:30 09.12.2020

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախ մատնանշել է դրա նպատակն ու առաքելությունը, նշել. ««Հայաստան» համահայկական հիմնադրամը, 1992-ին հիմնադրվելով, նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին, աշխարհի հայերին ու իրականացնել Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացմանը միտված ծրագրեր, 1300 կարևոր ծրագրեր […]

̰
Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը անհանգստացնող են գնահատել Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը

13:11 09.12.2020

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը: Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր […]

̰
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 39 բնակչի

12:58 09.12.2020

Մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 39 բնակչի, այդ թվում՝ 5 երեխայի: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ռուս խաղաղապահների դիտակետում:

̰
Ռուս սակրավորները մեկ օրում պայթունավտանգ առարկաներից մաքրել են շուրջ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ

12:53 09.12.2020

Լեռնային Ղարաբաղի տարածքն ականազերծող ռուս սակրավորները մեկ օրում պայթունավտանգ առարկաներից մաքրել են շուրջ 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ՝ հայտնաբերելով և ոչնչացնելով 444 օբյեկտ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ընդհանուր առմամբ, մաքրվել է ավելի քան 66 հա տեղանք, ավելի քան 23 կմ ճանապարհ, 129 տուն և սոցիալական օբյեկտներ. հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4,5 […]

̰
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4734 նոր դեպք

11:35 09.12.2020

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4734-ով։ Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3895 մարդ, ևս 38-ը՝ մահացել։ Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 174383 դեպք։ Բուժվել է 145287 պացիենտ, մահացել՝ 1614-ը: Այս պահին կարանտինում է գտնվում 1126 քաղաքացի, հիվանդանոցներում հսկողության տակ՝ 6900-ը։

̰
Միայն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում կարելի է մտածել Հարավային Կովկասում խաղաղ գոյատևման և նոր ժամանակաշրջանի մասին․ Արա Այվազյան

08:43 09.12.2020

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը և պատասխանը լրագրողի հարցին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի պարոն Լը Դրիան, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել բարեկամ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆրանսիացի գործընկերոջը հրավերի և ջերմ ընդունելության համար։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ […]

̰
Հնդկաստանում հայտնել են անհայտ հիվանդության բռնկման հնարավոր պատճառը

22:59 08.12.2020

Հնդկաստանի հարավային Անդհրա Փրադեշ նահանգում առեղծվածային հիվանդության պատճառ կարող է լինել կապարից և նիկելից թունավորումը, որոնց հետքերը հայտնաբերվել են ջրի և կաթի մեջ. հայտնել է նահանգի գլխավոր նախարարի գրասենյակը: Էլուրու քաղաքում և դրա շրջակայքում անհայտ հիվանդության բռնկումը սկսվել է անցած կիրակի: Ի թիվս հիվանդության ախտանիշների՝ էպիլեպսիկ ցնցումներն են լինում՝  3-5 րոպե, հիշողության կորուստ՝ մի քանի […]

̰
Սուր բանավեճեր խորհրդարանում․ ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա

22:51 08.12.2020

ԱԺ-ում այսօր մեկնարկել է լիագումար նստաշրջանը, որի օրակարգում 27 հարց է ընդգրկված: Խորհրդարանական երկու ուժերի՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների միջև քննարկումները հարթ չեն ընթացել. ռազմագերիների վերաբերյալ ընդդիմության ուղերձի քննարկումը դարձել է վիճաբանության առարկա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ աշխարհի մի շարք երկրներում էլ  խստացվում են կարանտինային կանոնները

21:47 08.12.2020

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Աշխարհի մի շարք երկրներում էլ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչ ստիպել է այդ երկրների իշխանություններին ավելի խստացնել կարանտինային սահմանափակումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հրաժարականի հարցը հիմնական թեման էր նաև ԱԺ հայտարարությունների ժամին

21:37 08.12.2020

Խորհրդարանական հայտարարություններում այսօրվա ելույթների մեծ մասը վերաբերել են վարչապետի ու իշխանության հրաժարականին: Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հանրային պահանջ կա ու այն շատ մեծ է, իշխանությունն էլ հակադարձում է, որ խոսքն այս պարագայում ոչ թե հանրային պահանջի, այլ ինչ-որ ուժերի ծրագրերի մասին է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Աջակցություն վարչապետին․ Փաշինյանի կողմնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում

21:25 08.12.2020

Երեկոյան Հանրապետության հրապարակում հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Ակցիայի կազմակերպիչներից են «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները: Մասնակիցների թվում նաև պատերազմի մասնակիցներ ու զինվորների ծնողներ են եղել: Նրանք տարբեր վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին: Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել չտրվել սադրանքների, չգնալ բախումների: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Որտե՞ղ է տեղակայվելու ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը

21:19 08.12.2020

Արցախում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը կսկսի գործել դեկտեմբերի 10-ից: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ կենտրոնի բացման արարողությանը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը Բաքու է ժամանելու վաղը ռազմական շքերթին մասնակցելու նպատակով: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը

20:44 08.12.2020

Այսօր Արցախից արձակուրդ է մեկնել ժամկետային զինծառայողների հերթական խումբը։ Զինվորները տանը կմնան 7 օր և կրկին ծառայության կմեկնեն դեկտեմբերի 14-ին։ Այս խմբի զինծառայողների մեծ մասն արձակուրդ չէր եկել ավելի քան մեկ տարի՝ կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված։ Տղաներին դիմավորել են ծափողջույններով և գրկախառնությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի հետ

20:36 08.12.2020

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև հաստատված ավանդական սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նույն ոգով շարունակելու կառույցի նպատակների կյանքի կոչման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: ԱԳ նախարարը և Գլխավոր տնօրենն անդրադարձան Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված […]

̰
Էլիտաների հեղաշրջման փորձ․ Ալեն Սիմոնյանի գնահատականը անհնազանդության գործողություններին

17:44 08.12.2020

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության սկսած անհնազանդության գործողություններին։ Տեղի ունեցող իրադարձությունները Սիմոնյանը անվանել է էլիտաների հեղաշրջման փորձ՝ ասելով, որ մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն Հայաստանի Հանրապետության ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Սիմոնյանի […]

̰
Վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Արարատի մարզերում

17:39 08.12.2020

Հանրապետության վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունեցել Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում: Ակցիաների մասնակիցները հիմնականում փորձել են փակել բնակավայրերի գլխավոր փողոցները: Կան բերման ենթարկվածներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետի մոտ քննարկվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

14:10 08.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը:  «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա […]

̰
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

13:43 08.12.2020

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր  էլ հետաձգվեց, այս անգամ պաշտպաններից մեկի՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Նա տեղեկացրել էր, որ առավոտյան ջերմությունը բարձրացել է: Ի դեպ, նախորդ նիստը չկայացավ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով, ինչի մասին պաշտպանը տեղեկացրել էր նախօրոք  դատարանին: […]

̰
Պատմությունը ցույց է տալիս՝ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք հայտնվում են նման պարտված կարգավիճակում, հրաժարական են տալիս. Գոռ Գևորգյան

13:15 08.12.2020

Անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և գործունեությունը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին։ Խորհրդարանի միջանցքում լրագրողները պատգամավորից հետաքրքրվել են որոշման պատճառների մասին և հարցրել՝ արդյո՞ք վարչապետը պետք է հրաժարական տա, և տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ «Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են […]

̰
Ռազմագերիների հարցով քննարկումը փակ կամ բաց ռեժիմով անցկացնելու հարցը՝ տարաձայնությունների առիթ. «Իմ քայլն» ու «Լուսավոր Հայաստանը» քառօրյան սկսել են վիճաբանությամբ

10:51 08.12.2020

ԱԺ-ում մեկարկել են հերթական քառօրյա նիստերը: Խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է օրակարգը, որում ընդգրկված է 27 հարց: Այնուհետ նա ներկայացրել է պատգամավորների 1/5-րդի առաջարկը, այն է՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող` հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում: Այն կարող է ընդունվել պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Լիլիթ Մակունցը հայտնել […]

̰
Լավրովը խոսել է Կովկասը կայունության տարածաշրջանի վերածելու հեռանկարից, Այվազյանը՝ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքից

22:51 07.12.2020

Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Նա այսօր հանդիպել է ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի արտգործնախարարը նախ հիշատակել է Սպիտակի երկրաշարժի տարելիցը և ցավակցություն հայտնել այս կապակցությամբ: Այնուհետև կողմերը մանրամասն քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, իսկ ավարտին հանդես եկել մամուլի ասուլիսով: Կողմերը շեշտել են, որ […]

̰
Որքանով և ինչպես է լուծվել անօթևանության խնդիրը. առցանց քննարկում

22:36 07.12.2020

«Անօթևանության խնդիրը՝ 32 տարի անց». այս թեմայով  այսօր հեռավար քննարկում է կազմակերպվել: Այստեղ էլ խոսվել է արված ու այդպես էլ չարվածի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հանրային լսումների նախաձեռնություն ԼՀԿ-ից․ ԱԺ-ում ծավալված քննարկմանը «Իմ քայլը» չի մասնակցել

21:55 07.12.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ, օրակարգում եղել է «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: «Իմ քայլը» լսումներին չի մասնակցել, ներկա են գտնվել ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ, ինչպես նաև քաղաքական, հասարակական գործիչներ, հանրային սեկտորի այլ ներկայացուցիչներ: Լսումները տևել են մոտ 6 ժամ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուդիների համայնքը հավակնություններ է ներկայացնում Դադիվանքի նկատմամբ․ խնդրի շուրջ զրույց Արտյոմ Երկանյանի հետ

21:27 07.12.2020

Ադրբեջանի իշխանությունները նոր սադրանք են նախաձեռնել Դադիվանքում: Պաշտոնական Բաքվի դրդմամբ Ադրբեջանի ուդինների քրիստոնեական համայնքը հայտարարել է Դադիվանքի նկատմամբ իր հավակնությունների մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՖԻՖԱ 2022-ի վիճակահանությունը մեկնարկել է․ Հայաստանը 5-րդ զամբյուղում է

21:18 07.12.2020

Մեկնարկել է Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանը 5-րդ զամբյուղում է։ Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։

̰
Dragon տիեզերանավը միակցվում է Միջազգային տիեզերակայանին

20:52 07.12.2020

Dragon տիեզերանավը միակցվում է Միջազգային տիեզերակայանին: Այս մասին տեղեկացնում է NASA-ն։ Ինչպես դեկտեմբերի 6-ին հայտնել էինք, SpaceX ընկերությունը հաջողությամբ գործարկել է Dragon 2 բեռնատար նավը Միջազգային տիեզերակայան բեռ հասցնելու համար։ Նավը մեկնարկել է Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի Քենեդի տիեզերական կենտրոնի LC-39A մեկնարկային համալիրից: Dragon 2-ը տեղափոխում է 2972 կգ բեռ, որից 1882 կգ-ը՝ հերմետիկ խցիկում․ […]

̰
Արա Այվազյանի խոսքը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

20:19 07.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. «Շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերի համար։ Այս կարգավիճակում իմ առաջին այցի ընտրությունը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների խորքային կապերի, բազմադարյա բարեկամության և եղբայրության ավանդույթների վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մեր հարաբերությունների էությունն իր մշտական արտացոլումն է գտնում տարբեր մակարդակներում` սկսած […]

̰
BACK_TO_TOP