23:30 20.12.2020
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանի, Դավիթ Գեղամի Սահակյանի, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանի, Արթուր Գարիկի Հարությունյանի, Արման Արշակի Արմաղանյանի և Ռուսլան Սարգիսի Թումանյանի վերադարձը հայրենիք: ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեսանյութ է ներկայացրել։
23:59 19.12.2020
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրում առաջինն է պատվաստվել Pfizer ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութով։Միջոցառումը հեռարձակվել է իսրայելական հեռուստատեսությամբ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»- ն ։ «Սա 21-րդ դարի շատ ծանր համաճարակ է, և մեր փոքրիկ պետությունը միլիոնավոր պատվաստանյութեր է ստացել։ Բոլորը պետք է պատվաստվեն», – ասել է Նեթանյահուն նախքան պատվաստվելը։ Նա հստակեցրել է, որ խնդրել է պատվաստել իրեն […]
18:15 19.12.2020
Ընդդիմադիր կուսակցություններն այսօր կարճ հավաք են անցկացրել Ֆրանսիայի հրապարակում: Հավաքը սկսվել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանի աղոթքով: Այնուհետև ելույթներ են ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Վերջինս խոսել է ժողովրդի երազանքների ու պատերազմի մասին: Մանուկյանը ասել է, որ պատերազմը կարող էր և չլինել, […]
16:55 19.12.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»:
14:00 19.12.2020
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում էր 66-ամյա Աշոտ Հովսեփյանը։ Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Գյումրու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Հովսեփյանը հայտնաբերվել և բաժին է ներկայացվել։ Նա հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին, առանց տան անդամներին գիտության, մեկնել է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղ և վերադարձել դեկտեմբերի 18-ին. այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Ծանուցում. […]
23:32 18.12.2020
Հեռավար կարգով կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, հոր մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, դրա հետևանքներին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:25 18.12.2020
Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին 3 տղամարդու. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Բերման ենթարկվածները խոստովանեցին, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Նոր Խարբերդ համայնքի խանութներից մեկի մոտից գողացել են մեծ քանակի զովացուցիչ ըմպելիք։ Ըստ տղամարդկանց՝ ապրանքը վաճառել են Երևանում։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
18:56 18.12.2020
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդ, որը Երևանի բնակիչ է, գտնվում է Արթիկի հյուրանոցային համալիրներից մեկում։ Ըստ տեղեկությունների՝ հետախուզվողի ընկերն էլ, որը ևս նույն հյուրանոցային համալիրում էր, թմրամիջոց էր պահում։ Նույն օրը հետախուզվողն ու […]
17:31 18.12.2020
Հայաստանում ՌԴ սահմանապահ վարչության շենքի դիմաց էլ հավաքվել է Արցախի ժամկետային զինծառայողների ծնողների մեկ այլ խումբ: Ակցիայի մասնակիցները ցանկանում են ռուսական զինվորական այդ կառույցից իմանալ նրանց դիրքորոշումը՝ Արցախում հայ զինծառայողների անվտանգության երաշխիքների առումով: Ծնողները մեջբերել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսի ընթացքում հնչեցրած արտահայտությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս […]
15:49 18.12.2020
Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պնդել են, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և զինվորական հոսպիտալում բուժում անցած իրենց զավակները դեռ լիարժեք չեն առողջացել: Բացի դրանից` ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողներին հրավիրվել են հավաքակայանի բակ, լսել նրանց պահանջները: Որոշ ժամանակ անց նրանց պատասխանել […]
15:46 18.12.2020
Գերիների ու անհետ կորածների լուսանկարները՝ համացանցում. ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ։ Այս թեմայով այսօր քննարկում է կազմակերպվել։ ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ու մեդիափորձագետը խոսել են ռիսկերից: Բոլոր բանախոսներն էլ պնդում են, որ տարածումը միայն վնասակար կարող է լինել: Մանրամասները՝ տեսանյութում։
15:38 18.12.2020
Հեռավար կարգով մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համաժողովը, որի օրակարգում 14 հարց է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում նիստին, հոր՝ Վովա Փաշինյանի մահվան պատճառով: Համաժողովին նախ ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, որոնք իրենց խոսքում անդրադարձել են տարածաշրջանային գլխավոր մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակին, ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին: «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ ԱՊՀ հանձնաժողովը գրություն […]
13:39 18.12.2020
Շրջափակման մեջ հայտնված և գերեվարված ջոկատների կամավորականների հարազատները Շիրակի մարզում փակել են Երևան-Գյումրի ավտոմայրուղին։ Ճանապարհը համայնքների բնակիչները սկզբում փակել են Ազատան գյուղի հատվածում, հետո շարժվել են դեպի Հոռոմ գյուղի խաչմերուկ։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն էլ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Երկու ուղղություններով երթևեկությունն այս պահին փակ է, մայրուղիներին խցանումներ են։ Գերության ու շրջափակման մեջ […]
13:28 18.12.2020
Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում քաղաքացիները ճանապարհ են փակել։ Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքերի հնարավոր ազատմամբ։ Քաղաքացիները մի շարք մտավախություններ ունեն և անվտանգության երաշխիքներ են պահանջում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:
22:24 17.12.2020
Արա Այվազյանի հայտարարությունը` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ․ «Ինչպես գիտեք, սա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստն է: Սա ժամանակային առումով պատեհ և կարևոր հանդիպում է, որի ընթացքում մենք քննարկելու ենք հարցերի լայն շրջանակ, այդ թվում` իրավիճակը Արցախում և տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերությանն […]
22:18 17.12.2020
Այսօր Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը։ Ռուսաստանի նախագահը, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է Ղարաբաղյան հակամարտության մասին ՏԱՍՍ գործակալության հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:39 17.12.2020
Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ […]
19:14 17.12.2020
Սյունիքի մարզում իրավիճակը մնում է լարված։ Մեծ թվով քաղաքացիներ մեքենաներով փակել են դեպի Կապան տանող միջպետական ճանապարհը և ՀՀ իշխանություններից, ՊՆ-ից կամ ռուս խաղաղապահներից անվտանգության երաշխիքներ են պահանջում։ Հավաքվածների թվում կան զինվորական համազգեստով քաղաքացիներ, կամավորներ։ Նրանք նշում են, որ ակցիան քաղաքական որևէ ենթատեքստ չունի, իրենց համար միևնույն է, թե ով կտա այդ երաշխիքները։ Ոստիկանության աշխատակիցները […]
18:20 17.12.2020
Թումոյի այգու մոտից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի ակցիան: Նրանք քայլել են Հալաբյան, այնուհետև Կիևյան, Օրբելի ու Բաղրամյան փողոցներով դեպի փոքր կենտրոն ու կոչ արել քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը՝ վստահեցնելով, որ սա ոչ թե իշխանության, այլ հայրենիքի համար տարվող պայքար է: Ոստիկանությունն ուղեկցում է երթը, այն խաղաղ […]
17:05 17.12.2020
Դեկտեմբերի 17-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պարգևներ է հանձնել «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության մի շարք անդամների: ՀՀ ԱԻ նախարարությունը երիտասարդ պետական կառույցներից է, սակայն մի քանի տարվա ընթացքում հասցրել է ձևավորել բարի ավանդույթներ: ՀՀ ԱԻՆ վետերաններին հատկացված աշխատասենյակում հաճախ են լինում հետաքրքիր հանդիպումներ: Այս անգամ վետերանները եկել էին հանդիպելու և […]
14:17 17.12.2020
ՊՆ դիմաց այսօր էլ հավաքվել են Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանց ցանկությունն է հանդիպել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանցից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծնողները տեղեկացել են, որ վերջին օրերին թշնամու կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքեր են գրանցվել, մինչդեռ նախորդ հանդիպումների ընթացքում, ներկաների խոսքերով, իրենց տրվել էին անվտանգության լուրջ երաշխիքներ և նշել, որ իրենց տղաները […]
13:22 17.12.2020
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է որոշում, ըստ որի՝ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ […]
13:17 17.12.2020
Գործադիրի նիստում քննարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը նաև Տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկել է հարցը ևս մեկ անգամ քննարկել: Ի սկզբանե հարցը օրակարգի ոչ զեկուցվող հարցերից էր, նախարարի առաջարկությամբ այն դարձավ զեկուցվող։ «Ընտրությունների նիստի հետ […]