TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պատերազմի ժամանակ վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները 6 ամիս լրացուցիչ 200 000 դրամ կստանան․ որոշումը հաստատվեց

13:11 17.12.2020

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը։ Այն ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Այդ միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա […]

̰
Ռազմական գործողությունների մասնակցին անհայտ բացակայող ճանաչելու ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 3 ամիս

13:07 17.12.2020

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով առաջարկվում է անհայտ բացակայելու հետ կապված նոր կանոնակարգում: Չնայած սրա վերաբերյալ հարցը օրակարգի չզեկուցվողներից էր, այնուամենայնիվ, արդարադատության նախարարին հնարավորություն տրվեց հակիրճ պարզաբանելու էությունը։ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: […]

̰
Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ

13:03 17.12.2020

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստին։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը վերջերս է վայր դրել մանդատը, նա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ էր։ Նա 2018 թվականից հետո զբաղեցրել է նաև Լոռու փոխմարզպետի պաշտոնը։ Իսկ  Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

̰
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը

12:38 17.12.2020

Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու աջակցության միջոցառումը։ ✅ Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ ✅ Գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը […]

̰
Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ակնկալում ենք հանգուցալուծում․ Ավինյանը՝ Խծաբերդի մասին

12:27 17.12.2020

«Գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները: Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Անդրադառնալով Խծաբերդին՝ նա տեղեկացրել է, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է: Ըստ […]

̰ ̰
Saint Laurent նորաձևության տունը ցուցադրություն է անցկացրել անապատում

22:35 16.12.2020

Saint Laurent նորաձևության տունը ստեղծել է վիրտուալ տեսարան անապատում գարուն / ամառ հավաքածուի ցուցադրության համար: Շոուն առցանց հեռարձակվել է դեկտեմբերի 15-ին: «I wish you were here», – այս արտահայտությամբ է ապրանքանիշի ստեղծագործական ղեկավար Էնթոնի Վակարելլոն ողջունել շոուի վիրտուալ հյուրերին: Ցուցադրության տասը րոպեների ընթացքում մոդելները քայլել են ավազաթմբերի արահետով: «Վերլուծելով այն ամենը, ինչ այժմ կատարվում է […]

̰
Երբ երկիրը պատրաստ կլինի նախագահական ու խորհրդարանական պատշաճ ընտրությունների․ ԱՀ նախագահի ուղերձը

21:36 16.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հեռուստաուղերձով: Նա ներկայացրել է պատերազմի հետևանքներով առաջացած մարտահրավերները, իշխանության անելիքներն առաջիկայում, խոսել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության և նոր գերեվարված զինծառայողների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Միջերկրական ծովի ավազանը` դարձյալ կռվախնձոր․ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում

21:26 16.12.2020

ԱՄՆ -ն ու Ռուսաստանն իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչեցնում Միջերկրական ծովում որոշակի գործողությունների համար: Նախ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարությունն է արել, ապա՝ ԱՄՆ պետքարտուղարը: Այսօր դարձյալ Ռուսաստանից են պատասխանել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սիսիանում ակցիա է անցկացվել  ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

20:46 16.12.2020

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի մասնակիցները նախապես էին հայտարարել, որ իրենց նախաձեռնությունը խաղաղ բնույթ է կրում, այդ կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների այն պահանջին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական պետք է տա: Ակցիայի մասնակիցները ՝ հանդիպում են պահանջել քաղաքապետի հետ: Սիսիանի […]

̰
ՊՆ շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիան դադարեցվել է

18:11 16.12.2020

Այսօր ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել էին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները և հարազատները։ Նրանց ցանկությունն է եղել անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարի հետ և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ժամեր անց հանդիպման են հրավիրել 10 ծնողի: Ներկաները բոլոր լրատվամիջոցներին խնդրել են հեռանալ տարածքից և նկարահանում չիրականացնել: Shantnews-ի հետ զրույցում ծնողներից մեկը նշել է, որ 10 ծնողին […]

̰
Ճապոնիայում ձյուն է տեղացել. կան բազմաթիվ տուժածներ

16:59 16.12.2020

Ճապոնիայում՝ Գումմա և Նիիգատա պրեֆեկտուրաներում մեկ օրում մոտ 1,2 մետր ձյուն է տեղացել, կան տուժածներ: Այդ մասին հայտնում է NHK-ն: The season's most powerful cold air mass is bringing heavy snow to large parts of Japan. Regions along the Sea of Japan coast from the southwest to Hokkaido have experienced record accumulation. pic.twitter.com/GuXX9CyVI3 — NHK […]

̰
Համացանցում տարածված տեսանյութը արվել է դեկտեմբերի 12-ին, երբ 83 հայ զինծառայող դուրս է եկել Հին Թաղերում շրջափակումից․ News.am

16:52 16.12.2020

Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։ «Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է […]

̰
Անհետ կորած զինծառայողների 10 ծնողներ ՊՆ-ում հրավիրվել են հանդիպման

15:27 16.12.2020

Այսօր էլ ՊՆ-ում վաղ առավոտից հավաքվել է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների մեկ այլ խումբ: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել պաշտպանության նախարարին և բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեկնել Արցախ: Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացվել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր […]

̰
Հայ հատուկջոկատայինները շրջափակված զինծառայողներին դուրս են բերել Հին Թաղեր և Խծաբերդ թաղամասերից

14:36 16.12.2020

Հայ հատուկջոկատայինները շրջափակված զինծառայողներին դուրս են բերել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ թաղամասերից։ Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա»-ի Տելեգրամ ալիքը։

̰
Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Գյումրի-Բավրա ավտոճանապարհը

12:48 16.12.2020

Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ավտոճանապարհը՝ Քեթի գյուղի հատվածում: Փակ է նաև Գյումրի–Երևան ավտոճանապարհը` Լանջիկ, ինչպես նաև Ազատան գյուղերի հատվածներում։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ տեղեկություններ հայտնել Արցախում ծառայության մեջ գտնվող իրենց հարազատներից։ Նրանք պնդում են, որ զինվորները գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։ Առավոտյան ազատանցիները հավաքվել էին Շիրակի […]

̰
Ինչպիսի՞ն կարող է լինել Թուրքիայի պատասխանն ամերիկյան պատժամիջոցներին

11:14 16.12.2020

Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն քննադատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին դեկտեմբերի 14-ին ԱՄՆ կառավարության կայացրած որոշումը: Հիշեցնենք՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառն Անկարայի կողմից Ս-400 համակարգերի գնումն է: Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարել է, որ միշտ լինելու է եղբայրական Թուրքիայի կողքին, իսկ ամերիկացիների քայլը որակել է «երկակի ստանդարտների կիրառման անընդունելի դրսևորում»: Վաշինգտոնի որոշումը քննադատել են նաև Ռուսաստանն ու […]

̰
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Մարտակերտ

10:22 16.12.2020

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ են հասցրել Մարտակերտ։ Դրանք փոխանցվել են իրենց տները վերադարձած փախստականներին ու բնակավայրի մյուս կարիքավորներին։ Խոսքը հարյուրավոր ընտանիքների մասին է, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Մարտական գործողություններից տուժած ԼՂ շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը։ Շուշիի արևմտյան մատույցներում ավարտվել […]

̰
̰
Կոնաշենկովը ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում

22:23 15.12.2020

Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Կոնաշենկովը հերթական հայտարարությամբ է հանդես եկել, նա ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում: «Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման աշխատանքները: Վերջին մեկ օրում Մարտակերտում վերականգնվել է 600 մետր էլեկտրահաղորդալար և 1 բնակելի տուն: Ընդհանուր առմամբ, աշխատանքների սկզբից մինչ այժմ […]

̰ ̰
Շարունակում են պահանջել  վարչապետի հրաժարականը․ 17 կուսակցությունների բողոքի երթ մայրաքաղաք Երևանում

21:09 15.12.2020

Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի երթը: Պահանջը մնում է նույնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Շարժման կազմակերպիչները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ անհնազանդության ակցիաներն ու երթերն իրականացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի ներկայացրել: Ճանապարհին երթի մասնակցիների ու նրանց գաղափարները չկիսող անցորդների միջև վեճ է […]

̰
Ընդդեմ բռնության առաջ մղել խաղաղության մշակույթը. ԱԳ նախարարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին

20:40 15.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 4-րդ նախարարական հանդիպմանը. «Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Հարգելի ընկերներ, Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պերուի կառավարությանը նախարարական 4-րդ հանդիպումն անցկացնելու համար։ Ցանկանում եմ նաև ողջունել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մասնակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին նոր անդամի կարգավիճակով։ Մեզ այսօր միավորում է այստեղ գտնվող յուրաքանչյուր ժողովրդի դարավոր պատմությունն […]

̰
Ինչո՞ւ արցախյան առաջին պատերազմի ժամանակ վերջակետը չդրվեց, Արցախյան հիմնախնդիրը չլուծվեց․ պարզաբանել է Վազգեն Մանուկյանը

20:13 15.12.2020

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է երիտասարդների հետ։ Ելույթից հետո վարչապետի թեկնածուն պատասխանել է ներկաների հարցերին։ Թե՛ ելույթը և թե՛ հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակին և այդ ոլորտներում առաջացած խնդիրների վերաբերյալ Վազգեն Մանուկյանի պատկերացումներին։ Երիտասարդներից մեկը հետաքրքրվել է, թե Վազգեն Մանուկյանն Արցախյան առաջին պատերազմի […]

̰
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

18:18 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով Ալեքսանդր Կոնյուկին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Այվազյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ օրակարգը հարստացնելու […]

̰
Տեսանյութով ցուցադրվել է ռուսական շարժիչներով МС-21-310-ի առաջին թռիչքը

14:25 15.12.2020

Դեկտեմբերի 15-ին Իրկուտսկի ավիացիոն գործարանի թռիչքուղու վրա իրականացվել է ռուսական ПД-14 շարժիչներով հագեցած МС-21-310 ուղևորատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը: Թռիչքի տեսանյութը հրապարակել է Ростех-ը: Հաղորդվում է, որ թռիչքային առաջադրանքը ենթադրել է ուժային կառուցվածի աշխատանքի ռեժիմների, օդանավի կայունության ու կառավարելիության, ինչպես նաև դրա համակարգերի աշխատանքի ստուգում: Ինքնաթիռի թռիչքը տևել է 85 րոպե:

̰
Հայաստան է տեղափոխվել 44, Ադրբեջան՝ 12 մարդ. Ռուստամ Մուրադով

00:05 15.12.2020

Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ։«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Էրեբունի» օդանավակայնում հայտարարել է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական և հայկական կողմերի հետ, որոնք […]

̰
Իսրայելի Յաֆֆա քաղաքում բացվել է դասարան, որտեղ կարելի է սովորել հայերեն

23:14 14.12.2020

Իսրայելի Յաֆֆա քաղաքում բացվել է դասարան, որտեղ կարելի է սովորել հայերեն։ Այս մասին հայտում է «Հայերն այսօր»-ը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը

22:50 14.12.2020

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը: Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիա-ն։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մոտեցել են օդանավին։ Հավելենք, որ այսօր մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հիշեցնենք նաև, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել […]

̰
Հերթական ակցիան Երևանում․ վարչապետի հրաժարականի պահանջով երթը Արաբկիրից շարժվել է դեպի Կենտրոն

22:32 14.12.2020

Արաբկիր վարչական շրջանից մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների երթը, որը նրանք անվանում են «Արժանապատվության երթ»: Այն անցել է առանց միջադեպերի, ոստիկանության հետ բախումներ չեն եղել: Հասնելով Ազգային ժողովի շենքի մոտ՝ երթի կազմակերպիչները կոչ են արել իշխանական պատգամավորներին միանալ իրենց ու քվեարկությամբ հեռացնել վարչապետին իր պաշտոնից: Մասնակցիները վանկարկումներով քայլել […]

̰
BACK_TO_TOP