TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+26.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արա Այվազյանի խոսքը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը

20:19 07.12.2020

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. «Շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնություն այցելելու հրավերի համար։ Այս կարգավիճակում իմ առաջին այցի ընտրությունը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների խորքային կապերի, բազմադարյա բարեկամության և եղբայրության ավանդույթների վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն: Մեր հարաբերությունների էությունն իր մշտական արտացոլումն է գտնում տարբեր մակարդակներում` սկսած […]

̰
Տասնյակ հարցեր, մեծ թվով ելույթներ. ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ

12:40 07.12.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են խորհրդարանական լսումներ, օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է: Խմբակցության ղեկավարը ներկայացրել է 13 կետից կազմված իրենց ճանապարհային քարտեզը, որից հետո ներկաները զեկուցողին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Լսումների ավարտին ներկաներին ելույթների հնարավորություն կտրվի, որի համար հերթագրվել է ավելի […]

̰
Վանաձորում ապաստանած արցախցի 55-ամյա Հայկազն ու Ռուզանն ընտանիք են կազմել

23:03 06.12.2020

Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը սիրահարվել են և այսօր ընտանիք կազմել: Լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել է կացարանի տնօրեն Լիլիա Աբրահամյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուզաննայի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետև արդեն՝ […]

̰
Հանրահավաք Ազատության հրապարակում․ ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը

22:26 05.12.2020

Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը: Նրանց միացել են նաև մտավորականներ: Հանրահավաքը  սկսվել է Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի աղոթքով: «Փրկության շարժում» կոչվող նախաձեռնության անդամները կարծում են, որ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Ընդդիմադիր ուժերն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն, որի վարչապետը […]

̰
Ինչպես է արձագանքել Փաշինյանը Քոչարյանի քննադատությանը

20:26 05.12.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոներտ Քոչարյանի հարցազրույցում հնչած որոշ մեղադրանքներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդես է եկել հեռուստաուղերձով՝ արձագանքելով դիվանագիտական հարթակում ձախողման մեղադրանքներին ու խոսել հետագա անելիքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախահայության աջակցության 1-ին ծրագրով կա 80 հազար հաստատված դիմում, 25 հազար քաղաքացու գումարը փոխանցվել է. Մեսրոպ Առաքելյան

15:41 05.12.2020

Պատերազմից տուժածներին աջակցելու 5 ծրագիր կառավարությունն արդեն հաստատել է. մանրամասները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հարցազրույցում:

̰
Հրապարակվել է Եգիպտոսում զբոսաշրջիկի վրա շնաձկան հարձակման տեսանյութը

21:58 04.12.2020

Եգիպտական Մարսա էլ Ալամ քաղաքում երկարաթև շնաձուկը հարձակվել է գերմանացի ջրասուզակի վրա։ Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է BILD պարբերականը։ Շնաձկան հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Հաղորդվում է, որ շնաձուկը հարձակվել է դայվինգով զբաղվող գերմանացի 42-ամյա կնոջ վրա։ Հրահանգիչը և մյուս ջրասուզակները տուժածին ափ են դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց: Շնաձուկը կծել է կնոջ ձախ […]

̰
Որքա՞ն են իրականում Ադրբեջանի մարդկային կորուստները. Արտյոմ Երկանյանը` ռուսական հրապարակումների մասին

21:45 04.12.2020

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր պատերազմում իրենց կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերը: Ընդդիմությունը պնդում է, որ ներկայացված թվերն իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և զոհերի ու վիրավորների իրական թվերը առնվազն մի քանի անգամ ավելի մեծ են: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

15:05 04.12.2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է։ «Զինուժ մեդիա»-ն տեսանյութ է հրապարակել։

̰
Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

23:19 03.12.2020

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի […]

̰
Ինչու են մեծ թվով սիրիացի վարձկաններ Արցախից վերադարձել Սիրիա․ զրույց Սագօ Արեանի հետ

22:33 03.12.2020

Մեծաթիվ սիրացի վարձկաններ Ղարաբաղից վերադարձել են Սիրիա։ Այս մասին հաղորդել է Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։  

̰
Մեկ օրում ԼՂ-ում 6 հեկտարից ավելի տարածք և 2 կմ ճանապարհ է մաքրվել․ վնասազերծվել է 18 պայթյունավտանգ առարկա

22:18 03.12.2020

Ռուսական խաղաղապահների օգնությամբ շարունակվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածների վերականգնման և ականապատված տարածքների մաքրման աշխատանքները: Վերջին օրվա աշխատանքների արդյունքները իր հերթակա ճեպազրույցում ներկայացրել է ՌԴ ՊՆ լրատվության դեպարտամենտի ղեկավար Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական խաղաղապահ ուժերի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքների մաքրումը պայթյունավտանգ առարկաներից: Մեկ օրում 6 հեկտարից ավելի տարածք և 2 կմ ճանապարհ է մաքրվել: Հայտնաբերվել […]

̰
Վերջին մեկ օրում ԼՂ է վերադարձել ևս 1479 մարդ․ Կոնաշենկով

22:03 03.12.2020

Արցախ վերադարձած խաղաղ բնակիչների թիվը մոտենում 30 հազարի:  Վերջին օրվա աշխատանքների արդյունքները իր հերթակա ճեպազրույցում ներկայացրել է ՌԴ ՊՆ լրատվության դեպարտամենտի ղեկավար Իգոր Կոնաշենկովը: «Ռուսական խաղաղապահ ուժերը իրականացնում են շուրջօրյա մշտադիտարկում Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկանքով: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են հսկիչ դիտակետերի և տրանսպորտային վերահսկողության կետերի կահավորումը […]

̰
Անմարդկային դաժանությունների վերաբերյալ հերթական ահազանգը. Human Rights Watch-ը զեկույց է հրապարակել ռազմագերիների հարցով

21:47 03.12.2020

Հայ ռազմագերիների հարցը շարունակում է հրատապ մնալ: Երեկ այդ թեմային անդրադարձել է Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Հրապարակված զեկույցում ահազանգ է հնչեցվում նրանց նկատմամբ Ադրբեջանի անթույլատրելի վերաբերմունքի առնչությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Արդյո՞ք Ստեփանակերտի օդանավակայանը կվերագործարկվի մինչև տարեվերջ

21:38 03.12.2020

Արցախի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը մոսկովյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է վերագործարկվել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում: Նրա խոսքերով՝ հույս կա, որ օդային կապը արտաքին աշխարհի հետ կհաստատվի մինչև տարեվերջ: Թեմայի շուրջ զրույց հետուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։  

̰
Արդյո՞ք Հայաստանը կճանաչի Արցախի Հանրապետությունը. Արա Այվազյանը որոշ փակագծեր է բացել

21:03 03.12.2020

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չի համարում:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և  օրակարգային այլ խնդիրների շուրջ Այվազյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի կողմից կատարվում է ԼՂ տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ. Իգոր Կոնաշենկով

15:59 03.12.2020

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի կողմից կատարվում է ԼՂ տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։ Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները»,- ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Նա նշեց, որ իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալու նպատակով բոլոր դիտակետերում աշխատում են տեսահեռարձակման […]

̰
Չինաստանի քաղաքներից մեկի բնակիչներն անքուն գիշեր են անցկացրել դիսպետչերի բարձր խռմփոցի պատճառով

14:35 03.12.2020

Չինաստանի քաղաքներից մեկի բնակիչներն անքուն գիշեր են անցկացրել: Նրանք ստիպված են եղել լսել հիշեցումների ծառայության դիսպետչերի բարձր խռմփոցը, որը քնել էր աշխատավայրում՝ մոռանալով անջատել խոսափողը։

̰
Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը

12:31 03.12.2020

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան նախագիծը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հիմնական զեկուցողը` ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, հայտնել է, որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ […]

̰
Ինչ որոշում կկայացնի Ֆրանսիայի Ազգային ժողովը Արցախի անկախության հարցում. Արտյոմ Երկանյանի մեկնաբանությունը

22:57 02.12.2020

Վաղը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում` Ազգային ժողովում կկայանա Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձևի քննարկումը: Ինչ որոշում կկայացնի Ֆրանսիայի Ազգային ժողովը Արցախի անկախության հարցում․ թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պահանջում են վարչապետի հրաժարականը․ մի խումբ ցուցարարներ բողոքի երթ են անցկացրել Երևանում

21:51 02.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր ևս երթ է կազմակերպվել: Նախաձեռնողներն այն անվանել են «արժանապատվության երթ»: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Օպերայի թատրոնի հարակից տարածքում և շարժվել դեպի կառավարություն: Կառավարության շենքի դիմաց նրանք ակցիաների շարունակականության մասին հայտարարություն են արել, բայց մինչ գործադիրի շենքին մոտենալը Հանրապետության հրապարակում եռագույնն են ծածանել՝ որպես վստահեցում, որ Փաշինյանի հրաժարականից հետո, ըստ […]

̰
Քանի գերեվարվածի մասին տեղեկատվություն կա և ինչու է Ադրբեջանը ձգձգում փոխանակումը

21:47 02.12.2020

Հայկական կողմը շարունակում է դիմումներ ներկայացնել Եվրոպական դատարան՝ գերեվարված անձանց պաշտպանության հարցով: Իսկ Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը: Թե քանի գերեվարված անձ կա Ադրբեջանում, հստակ թիվ չի նշվում, սակայն հրապարակված տեսանյութերի միջոցով հաջողվել է նույնականացնել շուրջ վաթսունին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ Թուրքիան այդպիսի մեծ օգնություն ցուցաբերեց․ Զատուլին

16:57 02.12.2020

«Հեռանկարում» Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: «Գնահատում եմ, որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ծանր ռազմական, դիվանագիտական պարտություն:  Ցավոք, հնարավոր չեղավ ժամանակին կանգնեցնել ռազմական գործողությունները: Երևի սրանում նաև արտահայտվեց Ադրբեջանի ցանկությունն ու հնարավորությունը հասնել ռազմական հաղթանակի: Իմ կարծիքով՝ հանգուցային պահը Շուշիի հանձնումն էր և այն, որ […]

̰
Ես կարծում եմ՝ ոչ-ոք իրավունք չունի մերժել Լեռնային Ղարաբաղի հայերին ինքնորոշման հարցում․ Զատուլին

15:55 02.12.2020

Հեռանկարում Արամ Աբրահամյանը զրուցել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: «Ես ազնվության և արդարության վերաբերյալ իմ պատկերացումներից ելնելով եմ հետևություններ անում, այլ ոչ այսօրվա համաձայնագրի կոնյունկտուրայից, կամ երեկվա ստատուս-քվոյից: Այդ ստատուս-քվոն կար 1994-ից և մեծ մասշտաբներով միայն մի անգամ՝ 2016-ին այն խախտվեց: Բայց ամբողջ այդ ընթացքում, նաև երբ առաջին […]

̰
ՄԻԱՎ-ով վարակելը ոչ միայն ապաքրեականացվում է, այլև վարչական պատասխանատվություն չի նախատեսում. քննարկում ԱԺ-ում

15:34 02.12.2020

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և «Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Կառավարության կողմից առաջարկվող որոշ փոփոխություններ անընդունելի են եղել հանձնաժողովի իմքայլական անդամների համար, նշել են, որ առաջարկներով հանդես կգան, այնուամենայնիվ, այն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱԺ-ում կստեղծվի տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբ

12:46 02.12.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել տնտեսական հարցերի արագ արձագանքման խումբը, որը կզբաղվի գործարարներին մտահոգող, օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նիստի ընթացքում քննարկվել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագծով, որը հեղինակել են կառավարությունն […]

̰
ՊՆ-ծնողներ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ

12:42 02.12.2020

Կառավարության շենքի առջև են հավաքվել Արցախում ծառայության անցած ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Հավաքն իրազեկող բնույթ է կրում։ Հիշեցնենք, որ զինծառայողների ծնողներից կազմված 6 հոգանոց խումբը երեկ հանդիպում էր ունեցել ՊՆ ներկայացուցիչների հետ, և այսօր խումբը հանդիպման մանրամասների վերաբերյալ իրազեկում է մնացած ծնողներին և հարազատներին: Հավաքվածները նշում են, որ կառավարությունից պահանջներ չունեն, զինվորներն արդեն արձակուրդ […]

̰
Ռուսաստանն ու Թուրքիան որոշել են, թե կոնկրետ որտեղ է գործելու հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնը

23:02 01.12.2020

Ռուսասատն ու Թուրքիան այսօր համաձայնագիր են կնքել Արցախում հրադադարի ռեժիմի պահպանության վերահսկողության համատեղ ռուս-թւորքական կենտրոնի աշխատանքի սկզբունքների մասին: Հիշեցնենք, որ այդպիսի կենտրոնի ստեղծման մասին երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել նոյեմների 11-ին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Գողը տուժողի հարևանն էր․ ոստիկանների բացահայտումը

22:46 01.12.2020

Նոյեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել Արարատ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը: Նա հայտնել է, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Արարատի քրեական հետախույզները մանրամասն զրույց ունեցան տուժած քաղաքացու հետո, ապա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և նույն օրը` երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, մայրաքաղաքից բերման ենթարկեցին տուժածի հարևան, 45-ամյա տղամարդուն: Շուտով […]

̰
Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով

22:24 01.12.2020

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ: Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց […]

̰
BACK_TO_TOP