16:00 27.11.2020
«Ընտանիքն ու դպրոցը պետք է համագործակցեն, որ տեղեկատվական բազմազանության և ապատեղեկատվության մեջ կարողանան ուղենիշային դեր կատարել երեխայի համար՝ ձևավորելով արժեքային ճիշտ միջավայր։ Այստեղ, իրոք, կարիք ունենք գտնելու նոր արդյունավետ ձևեր կրթական համակարգի ու ծնողների միջև համագործակցության, որովհետև մի օղակը առանց մյուսի չի կարող հաջող լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:59 27.11.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղալիս բարկացել է գոլֆի փոսի վրա և ասել, որ ատում է այն: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Նշվում է, որ նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, Թրամփը ժամանել է Վիրջինիա նահանգ՝ իր ակումբում գոլֆ խաղալու: Տեսանյութը, որը ներկայացրել է հրատարակությունը, ցույց է տալիս, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը անհաջող մի քանի անգամ […]
15:44 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեսուղերձում ասել է, որ այսօր շատ ավելի կարևոր է խոսել այսօրվա և ապագայի մասին: «Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: […]
15:37 27.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձում ասել է, որ, այնուամենայնիվ, մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է, բայց դրանից առաջ նախ՝ մենք պետք է վերադարձնենք մեր զոհերի մարմինները, ու ոչ միայն։ «Մեր հարգանքի տուրքը մատուցենք նրանց, վերադարձնենք մեր գերիներին, պիտի հայտնաբերենք այն տղաներին, ովքեր հնարավոր է՝ պատսպարված են ռազմական գործողությունների գոտում՝ որևէ տեղ: Պիտի ապահովենք […]
13:54 27.11.2020
Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: Այս մասին ասել է ՀՀ […]
23:15 26.11.2020
ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հանդես է գալիս ասուլիսով` անդրադառնալով Սոթքում կատարվածին: Ըստ նրա սահմանագիծն անցնում է Սոթքի հանքավայրի գրեթե մեջտեղով: Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անցակետեր էր տեղադրել այդ հատվածում: Ադրբեջանի զորքերը, բախվելով դրանց, հարց են բարձրացրել: ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի խոսքերով՝ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով […]
21:43 26.11.2020
Այսօր ԱԺ-ը ավելի քան 7 ժամ քննարկել է ռազմական դրությունը չեղարկելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Նիստի մեկնարկին ընդունվել է առանց ժամային սահմանափակման հարցը քննարկելու առաջարկը: Նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը ներկայացրել է ռազմական դրությունը չեղարկելու հիմնավորումները, հայտարարել, որ դրանք այլևս բացակայում են, ինչին իշխանությունը դեմ է և իր ելույթներում ու հարցադրումներում ընդգծել է, որ […]
20:24 26.11.2020
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է […]
16:30 26.11.2020
Ֆուտբոլիստի երկրպագուները փողոց են դուրս եկել նաև Իտալիայի Նեապոլ քաղաքում, որի ակումբում խաղում էր ֆուտբոլիստը։
15:41 26.11.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին: Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի իրականացման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել է Արցախի մեր հայրենակիցների համար իրականացվող աջակցության […]
14:54 26.11.2020
Արգենտինական TyC Sports հեռուստաալիքի հաղորդավարը հայտարարել է Դիեգո Մարադոնայի մահվան մասին, և այդ պահին ուղիղ եթերում արտասվել է։ Հատվածը հրապարակվել է սպորտային ալիքի YouTube-ում: Հեռարձակման ընթացքում լրագրողը նշել է, որ աղբյուրների հաղորդումները ճիշտ են, և որ Մարադոնան իսկապես կյանքից հեռացել է: Այդ ժամանակ նա չի կարողացել զսպել իր հույզերը: «Ոչ, չեմ կարող շարունակել»,- ավելացրել է […]
22:40 25.11.2020
Որքանո՞վ է հավանական այն սցենարը, որ 30 տարի հետո էլ Հայաստանը ռևանշի գնա և վերադարձնի Արցախը. հարցն այսօր ուղղվել է ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին, որը լուսաբանել է մարտական գործողությունները: Պեգովն ասել է, որ դա հնարավոր բան է, բայց այն նոր սերնդի հրամանատարների անելիքը պետք է լինի: Պատերազմները փոխվում են, Արցախում այս անգամ էլ այն պատերազմը […]
21:41 25.11.2020
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար […]
17:00 25.11.2020
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին՝ ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Քննությունը շարունակվում է:
16:42 25.11.2020
Ռուս պռանկերներ Ալեքսեյ Ստոլյարովը (Lexus) և Վլադիմիր Կուզնեցովը (Vovan) իրավապաշտպան Գրետա Թունբերգի անունից զանգահարել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Զրույցի տեսանյութը հասանելի է Vovan222prank YouTube- ալիքում: Vovan-ի և Lexus-ի կողմից վարձված պռանկեր աղջիկը հայտարարել է աճող միջազգային ճգնաժամի սպառնալիքի և երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: Նա Թրյուդոյին խնդրել է ազդել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
16:17 25.11.2020
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գտնվում է Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում։ Արցախի տարբեր շրջանների բնակիչները շտաբ են դիմում բնակարանի, սննդի, դեղորայքի և սոցիալական բնույթի այլ հարցերով։ Այստեղ արցախցիներին նաև ուղղորդում են խորհրդատվությամբ։ «Այստեղ շտաբ է գործում։ Մենք գրանցում ենք բոլորին։ Հիմա, ճիշտ է, առանձին Հադրութը, Քարվաճառը, Շուշին ունեն իրենց շտաբները, մենք էլ գրանցում ենք այլ բռնագրավված […]
11:06 25.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը: Հարցազրույցի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. ТАСС – Պարոն վարչապետ, նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այս բավական բարդ ժամանակահատվածում ռուսաստանյան «ТАСС» գործակալությանը հարցազրույց տալու համար ժամանակ հատկացնելու կապակցությամբ: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով, Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որի […]
22:52 24.11.2020
Թուրքիայի քաղաքական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները շարունակում են պնդել, թե վճռական են Արցախի տարածքում թուրքական ռազմական ներկայությունը ապահովելու հարցում: Այսօր Անկարայում այդ հարցի շուրջ կրկին հայտարարություններ են հնչել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:32 24.11.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր Խաչի կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը։ «Այս խնդրի կատարման համար ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ ստեղծվել են համատեղ խմբեր, որոնք կազմված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերից, Ադրբեջանի զինված ուժերից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներից և Կարմիր […]
22:14 24.11.2020
Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ ստեղծված իրավիճակով, իսկ ներքին քաղաքական կյանքում հետպատերազմական ցնցումները հաղթահարելը բարդ է լինելու, ամեն դեպքում, պառակտումը չի նպաստի երկրի զարգացման հետագա ծրագրերին՝ ինչ լուծումներ են տեսնում քաղաքագետները ներքին և արտաքին կյանքի լրջագույն մարտահրավերների լուծման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 24.11.2020
Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին հավաքվել են նախ պաշտպանության նախարարության, ապա՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան, իսկ երեկոյան՝ կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գտնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր անհետ կորած զինծառայողների ընտանիքների 25 անդամներին։ Ակցիայի մասնակիցների հերթական խմբին այսօր ևս ընդունել է։ Մանրամասները՝ […]
21:27 24.11.2020
ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ «Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին օգնում են խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական ականազերծման կենտրոնը […]
21:02 24.11.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ: Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը: Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։
20:15 24.11.2020
Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնում շաբաթ օրը լույս աշխարհ է եկել պատերազմից հետո առաջին արցախցին: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Նորածինն ու մայրիկը իրենց լավ են զգում: Տղայի ծնունդն էլ համարում են Արցախի հարատևության խորհրդանիշը: Ի դեպ, Ստեփանակերտի ծննդատանն առաջին ծնունդից հետո, նաև երկու հաջող վիրահատություն են իրականացրել՝ երեկ և անցած գիշերը:
11:49 24.11.2020
Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ իրավիճակով, որ կա այսօր. նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ «Ադրբեջանն ամբողջ Արցախն էր ուզում, ստացել է յոթ շրջաններն ու Արցախի համարյա կեսը, Թուրքիան դժգոհ է, որովհետև ցանկանում էր ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ: Խոսքը, բնականաբար, Սյունիքով Ադրբեջանի հետ կապի մասին է, որը չի իրականացվել։ Ռուսաստանը դժգոհ է, […]
11:37 24.11.2020
Բոլոր խնդիրների մեջ ամենացավալին մեր ներքին կյանքն է: Մենք էդպես էլ չենք գիտակցում, որ գոնե մեկ օր պառակտված լինելու իրավունք չունենք։ Վերլուծելով տարածաշրջանային ու ներքին զարգացումները՝ նման կարծիք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Թուրքիան շարունակում է Մեծ Թուրան ձևավորելու իր նկրտումները, Ալիևն ու Էրդողանն իրենց երջանկությունն են կյանքի կոչել: Շատ հետաքրքիր […]