22:46 01.12.2020
Նոյեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել Արարատ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը: Նա հայտնել է, որ ժամեր առաջ իր տնից գողություն է կատարվել: Արարատի քրեական հետախույզները մանրամասն զրույց ունեցան տուժած քաղաքացու հետո, ապա ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և նույն օրը` երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, մայրաքաղաքից բերման ենթարկեցին տուժածի հարևան, 45-ամյա տղամարդուն: Շուտով […]
22:24 01.12.2020
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ: Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց […]
22:21 01.12.2020
Եռակողմ հայտարարությանի պահանջի համաձայն` այս գիշեր Քաշաթաղի շրջանը հանձնվել է ադչբեջանական կողմին: Համաձայնագրով հայկական կողմին է մնում Արցախը Հայաստանին կապող հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք, որը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի տարածքը և ինչպես է վերափոխվել քարտեզը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 01.12.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից: «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, […]
21:24 01.12.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թվի մասին նոր տվյալներ: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ՝ մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ: Նախկին բնակավայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական»,- ասել է Կոնաշենկովը:
21:05 01.12.2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգին և ընդգծել, որ այն գտնվելու է Ադրբեջանի տարածքում: «Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման […]
20:14 01.12.2020
Այսօր 7-օրյա արձակուրդ է մեկնել Արցախոիմ ծառայող ժամկետային զինծառայողների 1-ին խումբը։ Առավոտյան Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներից ու հարազատներից կազմված 6 հոգանոց խումբը պաշտպանության նախարարությունում հանդիպել է նախարարության ներկայացուցիչներին։ Նրանց վստահեցրել են, որ զինծառայողների կեցության, առողջության և անվտանգության հարցերը երաշխավորված են։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:32 01.12.2020
Այսօր երեկոյան մի խումբ քաղաքացիներ, հիմնականում ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչներ, կրկին քաղաքացիական անհնազանդության ակցիա են իրականացրել: Նրանք փակել են Մաշտոցի պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիան լարված է եղել հենց առաջին իսկ րոպեներից։ Ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են երիտասարդներին բացել պողոտան, այլապես ստիպված կլինեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ քայլեր ձեռնարկել: Երիտասարդները չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, […]
13:52 01.12.2020
Ինդոնեզիայի Լեմբատա կղզում Լևոտոլո հրաբխի ակտիվացման պատճառով տարհանվել է 4 628 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua-ն։ Մարդկանց տարհանել են նախապես որոշված 7 կետերից։ Նրանց համար փրկարարները տեղադրել են հասարակական խոհանոց ու բժշկական օգնության կենտրոն։ Նրանք նաև ապահովվել են խմելու ջրով։ Նշվում է, որ հիմա մարդիկ վրանների, նորածինների համար ապրանքների, դիմակների, վերմակների, քնապարկերի և այլ […]
13:38 01.12.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), հետաձգել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա դատական նիստը։ Նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը չի կարողացել ներկայանալ, ինչի մասին նախապես տեղեկացրել է դատարանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին։
23:36 30.11.2020
Աշխարհում մինչ օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 63 միլիոնը։ Վիրուսից մահացածների թիվը մոտենում է 1,5 միլիոնի։ Մի շարք երկրներ շարունակում են դեպքերի աճ արձանագրել, որոշ երկրներում էլ խիստ սահմանափակումներն արդյունք են տվել՝ դեպքերի նվազում է նկատվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:26 30.11.2020
Առավոտյան վազքի ժամանակ բելառուսական Բոբրույսկի բնակիչը քիչ էր մնում հայտնվեր ճանապարհից դուրս թռած մեքենայի տակ: Այդ պահն արձանագրել են հսկիչ տեսախցիկները: Անհավանական դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում: Մարզիկը վազում էր ավտոտեխսպասարկման սրահի կողքով, երբ Kia Sorrento-ն իր հետևում իսկապես հոլիվուդյան կուլբիտ է արել: Մեքենան ուներ հին ամառային անվադողեր, ուստի վարորդը չի […]
14:52 30.11.2020
Կառավարության շենքի առջև այսօր կրկին հավաքվել են Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները: Այսօրվա հավաքը հիմնականում իրազեկող բնույթ է ունեցել` ամփոփել են բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպումները: Ծնողների հավաստմամբ` մասամբ լուծվել է զինվորների արձակուրդի հարցը, սակայն կշարունակեն մշտական կապի մեջ լինել թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Ակցիայի […]
00:36 30.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 29-ին` ժամը 12։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու խմբեր, Ճգնաժամային […]
19:11 29.11.2020
Ինդոնեզիայի հարավում Լոմբլեն կղզում գտնվող Լևոտոլո հրաբուխը ժայթքել է, գրում է CNN- ը նոյեմբերի 29-ին: Մոխրի և ծխի սյունը բարձրացել է հրաբխի խառնարանից չորս կիլոմետր բարձրության վրա: Ավերածությունների կամ զոհերի մասին դեռ չի հաղորդվում, սակայն իշխանությունները արգելել են թռիչքներն այդ տարածքում և փակել տեղի օդանավակայանը: Իշխանությունները նախազգուշացրել են նաև լավայի հնարավոր հոսքերի մասին: Լրատվամիջոցները հիշեցնում […]
18:39 29.11.2020
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մեկ ռեստորանատեր որոշում է կայացրել պանդեմիան վերածել «պանդամիայի»: Մինչ Գերմանիայում ռեստորանները փակ են մարդկանց համար, շուրջ 100 փափուկ հաճախորդներ ամբողջ օրն անցկացնում են այդ հաստատությունում: Աթոռներին փռված պանդաները պատվիրում են իտալական խոհանոցի ուտեստներ, խմիչք, ինչ-որ բան քննարկում են բարում: Նրանց մեջ կան նույնիսկ տեղական «Այնթրախթ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, քանի որ նրանք նստած […]
14:43 29.11.2020
Ազատության հրապարակից ժամը 12 -ից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը, որի նպատակն է աջակցել զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների և քաղացիական անձանց հարազատներին, նրանց բողոք-խնդրանքները հասցնել միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Երթի մասնակիցները քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն: Նրանք նամակ են դրել դեսպանատան մոտ գտնվող հատուկ արկղում՝ խնդրելով այդ երկրի համապատասխան կառույցներին օժանդակել գերեվարված անձանց ու […]
12:51 29.11.2020
«Մենք հասկանում ենք համավարակից հոգնածությունը, որը մարդիկ զգում են: Դա հոգեկան և ֆիզիկական վնաս է հասցնում բոլորին, և ոչ ոք չի ցանկանում ավելի շատ այսպես կոչված լոքդաուններ: Բայց եթե ուզում ենք խուսափել դրանցից, մենք բոլորս պետք է մեր դերը կատարենք և չենք կարող հանձնվել: Մենք չպետք է հանձնվենք»,-ԱՀԿ-ի տեղադրած տեսանյութում ասում է ԱՀԿ ղեկավար Թեդրոս […]
12:03 29.11.2020
Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան: Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների […]
21:40 28.11.2020
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողներին ու հարազատներին այսօր ժամը 18:00 ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են սատար կանգնել իրենց որդիներին, քանի որ նրանցից շատերն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են կեցության ոչ բավարար պայմաններում: Ժամը 20։00 ի սահմաններում պաշտպանության նախարարի հետ հանդիպումն ավարտվել է, ժամկետային զինծառայողերի ծնողներն […]
21:17 28.11.2020
Փարիզում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև։ Ցուցարարները հանդես են գալիս «գլոբալ անվտանգության» մասին նոր օրենքի դեմ, որն արգելում է լուսանկարել և տեսանկարահանել ոստիկաններին:
00:37 28.11.2020
Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար: Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտեցին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի […]
23:04 27.11.2020
Վերջին 2 շաբաթների ընթացքում կետ առ կետ իրագործվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Ըստ այդմ՝ հայկական կողմը կորցնում է տարածքներ, Ռուսաստանը Արցախ է տեղափոխում խաղաղապահ ուժեր, զրահատեխնիկա, օդուժ, ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա: Ըստ հայտարարության՝ մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին պետք է հանձնվի վերջին՝ Լաչինի շրջանը: Անցած 17 օրերի ընթացքում ինչպե՞ս է վերաբաշխվել Արցախի 11.500 […]
22:20 27.11.2020
Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ, այսօր իր տեսուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև վերջին օրերի աղմկոտ իրադարձություններին ու արձագանքներին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:10 27.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը` 35 տոննա բուժպարագաներով և առաջին անհրաժեշտության իրերով։ Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։ Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև […]
20:45 27.11.2020
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելն առնչություն ունի երկրի ՊՆ առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանը: «Այդ ստոր ակտը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատությունը պատերազմի հրահրման մեջ»,- գրել է Զարիֆը Twitter-ում: Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ մասնավորապես Եվրամիությանը, դադարեցնել երկակի […]
19:57 27.11.2020
Նոյեմբերի 13-ին շտապօգնության խումբ էր ահազանգով մեկնել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 2-րդ շենք։ Տարեց կնոջն օգնության շտապած բուժխումբն արձանագրել էր, որ 81-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ բնակարան մեկնեցին նաև օպերատիվ-քննչական խմբեր ու դատաբժիշկ։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա կապտուկներ հայտնաբերվեցին։ Ըստ դատաբժշկի՝ կինը մահացել էր մարմնական […]