TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վարչապետը հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

00:02 24.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել այն բանի համար, որ մինչև հիմա մեր պետական մարմիններն ի վիճակի չեն եղել ձեր հարցերին պատասխանել: Իհարկե նաև հասկանալով, որ դրա համար […]

̰ ̰
Անհետ կորած համարվող մի քանի զինծառայողներ ողջ են գտնվել

23:13 23.11.2020

Պաշտպանության նախարարության դիմաց այսօր  հավաքվել էին անհետ կորած զինծառայողների  ծնողները: Նրանք  պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կոնաշենկովը ներկայացրել է խաղաղապահական առաքելության նոր մանրամասներ

22:17 23.11.2020

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետներն արդեն սկսել են ինժեներային հետախուզման խնդիրների կատարումը, տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ի՞նչ է տեղի ունեցել Վազգենաշենում, ի՞նչ կարգավիճակ ի վերջո կարող է ունենալ Արցախը․ զրույց Դավիթ Բաբայանի հետ

21:36 23.11.2020

Ամենակարևորը, որ Ստեփանակերտը կա և կլինի։ Արդեն քաղաք է վերադարձել 6-ից 7 հազար մարդ։ Այսօր «Շանթին» տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Արցախի անկախության ճանաչմանը, կարգավիճակին և Վազգենաշենում տեղի ունեցած միջադեպին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ

17:39 23.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ: Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ […]

̰
Շանհայի օդանավակայանում COVID-19-ով վարակված անձի պատճառով զանգվածային հրմշտոց է սկսվել

14:17 23.11.2020

Շանհայի օդանավակայանում զանգվածային հրմշտոց է եղել: Դա սկսվել է այն բանից հետո, երբ օդային նավահանգստի ղեկավարությունը հրամայել է, որ բոլոր ուղևորներն ու անձնակազմը թեստավորվեն կորոնավիրուսի հայտնաբերման համար: Այս որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ օդանավակայանի աշխատակիցներից մեկի թեստը դրական է եղել: Արդյունքում մոտ 14 հազար մարդ պարտավոր էր անցնել թեստը: Շենքում կարանտին է հայտարարվել, և […]

̰
Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Ռոմա»-ին «Պարմա»-ի դեմ խաղում

20:30 22.11.2020

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Պարմա»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «գայլերին» հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 28-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Մայորալը: Այնուհետև իր տպավորիչ խաղում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս երկու դիպուկ հարված կատարեց 32-րդ և 40-րդ րոպեներին: Մխիթարյանը գոլի հեղինակ է դառնում իտալական ակումբի վերջին 3 […]

̰
Մինսկում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ

16:34 22.11.2020

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։ TUT.by-ի տվյալներով ՝ մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով: Օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ […]

̰
25 հազար մարդ վերադարձել է Արցախ

11:24 22.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է.  «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն […]

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները․ Փաշինյան

11:08 22.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են առաջիկա անելիքները։ «Պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկել ենք առաջիկա անելիքները»,- գրել է նա ու կից տեսանյութ հրապարակել:

̰ ̰
Նորանշանակ երեք նախարարներն այսօր անցել են պարտականությունների կատարմանը

21:49 21.11.2020

Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում իրենց պարտականությունների կատարմանն են անցել նորանշանակ նախարարները: Երկրի վարչապետն այսօր նրանց ներկայացրել է այդ գերատեսչությունների անձնակազմերին: Դավիթ Տոնոյանն արդեն պաշտպանության նախկին նախարարն է, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է: Բանակի ու ԶՈՒ-ի բարեփոխումների անհրաժեշտություն կա. վարչապետն է ընդգծել: Նորանշանակ նախարարը ծրագրում է բանակը դարձնել ռազմաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան։ […]

̰
ՌԴ պատվիրակությունը Հայաստանում քննարկել է հայտնի փաստաթուղթը․ մանրամասներ

21:42 21.11.2020

Այսօր Հայաստանում էր Ռուսաստանի միջգերատեսչական մեծ պատվիրակությունը: Դրա կազմում էին Ռուսաստանի պաշտպանության ու ԱԳ նախարարները: Հայաստանյան քննարկումների հիմնական թեման պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն էր: Ռուսական պատվիրակությունը Երևանում մի քանի ժամ է անցկացրել: Այդ ընթացքում մի քանի հանդիպում է եղել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լրագրողը միացել է ԵՄ երկրների պաշտպանության նախարարների գաղտնի կոնֆերանսին

18:45 21.11.2020

Եվրոպայում վտանգի տակ է հայտնվել է անվտանգության համակարգը: Պարզվում է դրա համար անհրաժեշտ չեն ո՛չ լրտեսներ, ո՛չ էլ հաքերներ: Եվրամիության գաղտնի օնլայն կոնֆերանսին կարող է միանալ ցանկացած մարդ, որի համար բավարար է ունենալ սոցիալական ցանցերում օգտահաշիվ և լինել ուշադիր: Այդպես է արել  նիդերլանդացի լրագրող Դանիել Վերլաանը: Նա անսպասելիորեն դարձել է Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների կոնֆերանսի […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

11:16 21.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով ՌԴ պաշտպանության նախարարին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Կուժուգետովի, ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Սա շատ կարևոր այց է: Ցանկանում եմ նշել, որ պատերազմի ընթացքում մենք մշտապես զգացել ենք Ռուսաստանի Դաշնության, ՌԴ նախագահի, վարչապետի աջակցությունը, Ձեր անձնական […]

̰
Կարևոր եմ համարում, որ ԱԻՆ-ը զարգանա՝ մեր նոր մարտահրավերները հաշվի առնելով. վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին

10:46 21.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Անդրանիկ Փիլոյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ոլորտը և աշխատանքի բնույթը բոլորովին նոր է Անդրանիկ Փիլոյանի համար, քանի […]

̰
Շատ կարևոր է, որ կարողանանք կառուցել նոր տրամաբանություն, նոր մարտավարություն. վարչապետը ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարարին

10:23 21.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ կատարած աշխատանքի համար և Վաղարշակ Հարությունյանին հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: «Մենք պետք է լրջորեն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թե որտեղ ենք սխալվել, ինչու ենք սխալվել և ինչ […]

̰
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1900 փախստական

10:07 21.11.2020

Նոյեմբերի 20-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ տարածքից ԼՂ է ուղևորվել փախստականների ավտոբուսների և անձնական ավտոտրանսպորտի հերթական շարասյունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ 23 ավտոբուսներն ու 250 անձնական մեքենաները Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ԼՂ վերադարձնելով ավելի քան 1900 փախստականի։ Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ԼՂ է վերադարձել արդեն ավելի քան 6000 բնակիչ։

̰
Գերմանիան կարգելի՞ «Գորշ գայլերի»  գործունեությունը. քննարկում «Հորիզոնի» տաղավարում

23:02 20.11.2020

Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են Գերմանիայում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանի մեջլիսի նախագահը դժգոհում է Ֆրանսիայից Արցախը ճանաչելու մասին օրինագիծը Սենատի օրակարգ ներառելու պատճառով

22:38 20.11.2020

Արցախի անկախությունը ճանաչելու մասին ֆրանսիացի օրենսդիրների նախաձեռնությունը բողոքի ալիք է առաջացրել Բաքվում: Հիշեցնենք, որ բանաձևը Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի քվեարկությանն է ներկայացվելու նոյեմբերի 25-ին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է․ Պուտին

21:58 20.11.2020

Ղարաբաղի հարցով Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ պայմանավորվածության կատարումը արգելակողները պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ինձ համար անսպասելիորեն հիմա հնչեց այն, ինչ դուք հիմա ասացիք ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարության կատարումն արգելակելու միտումի մասին։ Մարդիկ, ովքեր փորձում են դա անել, պետք […]

̰ ̰
Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

14:12 20.11.2020

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով,  տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի […]

̰
̰
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախը ճանաչելու հարցը․ ի՞նչ դիրքորոշում ունեն այդ հարցում Բաքվում ու Մոսկվայում

22:35 19.11.2020

Ֆրանսիայի Սենատի քննարկման է ներկայացվելու Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձևի նախագիծ: Դա համաձայնեցված  է խորհրդարանի հիմնական քաղաքական ուժերի հետ ու շուտով դրվելու է քվեարկության: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Վիճաբանություն ԱԺ-ում․ պատգամավոր Բաբաջանյանի կոշտ քննադատությունն ու փոխնախարար Բալայանի արձագանքը

22:13 19.11.2020

ԱԺ արտահերթ նիստին կառավարման համակարգի թերի լինելու մասին հարց  է բարձրացրել պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշել է, որ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետը, որը վերաբերում է ԶՈՒ բարեփոխումների հաստատմանը, պաշտպանական գերատեսչությունը չի կարող կատարել, կոշտ քննադատություն է հնչեցրել նաև այլ պատասխանատու մարմինների հասցեին, ինչին արձագանքել է ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը: Երկխոսությունը վերածվել է վիճաբանության: […]

̰
Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն

22:01 19.11.2020

ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է տեղի ունեցել, որին ընդդիմությունը ներկա չի եղել: «Զինվորական ծառայության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ դրա  նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնական դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից: Նախագիծն ընդունվել է երկու ընթերցմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մանրամասներ պատերազմական օրերի զարգացումների շուրջ. Մովսես Հակոբյանի աղմկահարույց ասուլիսը

21:37 19.11.2020

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականին, իր կարծիքով՝ պատերազմում կրած պարտության պատճառներին և այլ հարցերի: Գեներալ-գնդապետը մանրամասներ է հաղորդել մի շարք իրադարձությունների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

14:17 19.11.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը: «Խոսել ենք հետպատերազմական այս ծանր ժամանակահատվածում նրանց կողմից գործադրվելիք ջանքերից՝ ուղղված արցախահայությանը նեցուկ լինելու ծրագրերին»,- գրել է ԱՀ նախագահը:

̰
BACK_TO_TOP