14:14 19.11.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել է ստեղծված իրավիճակում ԱՀ գլխավոր դատախազության հետ համատեղ համակարգված աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը ներկա էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:
23:57 18.11.2020
ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել, որին կից գրված է․ «Աննկարագրելի էմոցիաներ՝ հաղթական խաղից հետո»։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
22:39 18.11.2020
Շարունակվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակումը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների ներկայությամբ հայտատու ընկերությունների ներկայացուցիչները հերթով ելույթներով հանդես են եկել և ներկայացրել իրենց կատարած աշխատանքն ու հետագա ծրագրերը։«Շանթ»-ն այս մրցույթին մասնակցում է թե՛ հանրապետական, թե՛ մայրաքաղաքային սփռման լիցենզիաներ ստանալու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
16:36 18.11.2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեպորտաժը, որը գերմաներեն է, Մուկուչյանը զետեղել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում և գրել, որ պետք է իր ձայնն օգտագործի աշխարհին իր ազգի մասին պատմելու […]
14:43 18.11.2020
Shazam երաժշտության որոնման հավելվածը կազմել է բոլոր ժամանակների ամենահայտնի երգերի վարկանիշը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ավստրալացի երգչուհի Tones and I-ի «Dance Monkey» կոմպոզիցիան: Օգտատերերը փորձել են ավելի քան 33 մլն անգամ ճանաչել մեղեդին: Երկրորդ տեղում է գերմանացի Ռոբին Շուլցի և ֆրանսիական Lilly Wood & the Prick խմբի «Prayer in C» երգը, երրորդում՝ բրիտանացի կատարող Passenger-ի […]
14:35 18.11.2020
Այսօր ԱԺ-ն սկսել ու 15 րոպեում ավարտել է հերթական նիստերի օրակարգում ընդգրկված միակ հարցի քննարկումը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց-Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր կառավարությունը, ընդդիմությունը նիստին չի մասնակցել: 71 պատգամավորի մասնակցությամբ ու միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:27 18.11.2020
Ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ։ «15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, որոնք ռազմական տրանսպորտային ավիացիայի կողմից տեղափոխվել են Էրեբունի օդանավակայան, շարունակում են երթը Երևանից դեպի Ստեփանակերտ: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն ապահովում է ռազմական շարասյունների շարժման բոլոր ուղիների անվտանգությունը»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութին կից:
13:59 18.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների […]
08:42 18.11.2020
Եվս 502 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ նոյեմբերի 14-ից ընդհանուր ավելի քան 1700 բնակիչ է վերադարձել։ Նշվում է, որ նոյեմբերի 17-ին 502 փախստականների տեղափոխող 24 ավտոբուսներ Երևանից շարժվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։
23:25 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բամիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի […]
21:50 17.11.2020
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Կապանի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտ անհայտ անձը քաշել է մազերը, բռունցքով խփել դեմքին և գրպանից հափշտակելով բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի: Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանք սկսեցին: Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ հանցագործությունը հնարավոր […]
21:29 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն […]
15:56 17.11.2020
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» արդեն սկսել է հատուցում տրամադրել զոհվածների ընտանիքներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից և կից հրապարակել ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 13-ին հրապարակված տեսանյութը մանրամասների վերաբերյալ։
15:45 17.11.2020
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ամփոփիչ ելույթում նշեց՝ ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է նախ և առաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, որից հնարավոր չէ հրաժարվել, և ինքը ևս ընդունում է դա։ «Հենց այս պատասխանատվությունն է նաև վարչապետին մղել ստորագրել այդ եռակողմ հայտարարությունը, որով 25-30․000 զինվորականների կյանք է փրկվել, ու նրանք հո դա […]
15:11 17.11.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, իր ելույթում իշխող կուսակցությանը դիմելով, նշեց, որ իշխանությունը որևէ բարեփոխում անելու էներգիա և ռեսուրս չունի։ «Հասկացեք, որ դուք չունեք այդ կարողությունները, հասկացեք, որ մենք պետություն ենք կորցնում և ձեր քայլը արեք։ Կապիտուլյացիայի փաստաթուղթը չեք ուզում քննարկել, շատ լավ, դրա հետևանքները չեք ուզում քննարկել, շատ լավ, ես հասկանում եմ՝ ինչու […]
14:21 17.11.2020
ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ելույթում նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել, դժվար է բառերով ներկայացնել։ Նրա խոսքերով՝ ստեղծվել է մի իրավիճակ և, որքան էլ, որ դժվար է, այսօր պետք է ամփոփենք տեղի ունեցածը և նայենք առաջ։ «Այս կառավարությունը, բոլոր պատասխանատուները, անկախ նրանից ով ո՞ր […]
13:48 17.11.2020
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե այն համաձայնությամբ, որ ստորագրված հայտարարությունը քննարկելու և դրա իրավաչափության հարցով արտահերթ նիստ պետք է գումարեր, ինչո՞ւ այն տեղի չունեցավ։ Լենա Նազարյանն էլ նշեց, որ եղել է խորհրդի նիստ, ինքը վարել է այդ նիստը, և քվորում […]
13:25 17.11.2020
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստին ելույթ ունեցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնի ելույթներն ուղղված են հայ ժողովրդին և ովքեր կասկածում են հայ ժողովրդի լայնախոհության վրա, մոլորյալներ են։ «Ես ուզում եմ բոլորս գիտակցենք, որ այս ամբիոնից նման հռետորաբանությունն անուղղակիորեն բախումների կոչ է։ ՀՀ-ում բախումներ չեն լինելու, իշխանությունն ունի […]
11:56 17.11.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ելույթները մեկնարկեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ Ըստ նրա՝ կարևոր են այն քայլերը, որոնք պետք է կյանքի կոչվեն այս իրավիճակում։ «Պատերազմն ավարտվեց, ցավոք, մենք պարտվեցինք, բայց կարևոր են այն քայլերը, որոնք պետք է անենք պարտությունից հետո, որովհետև մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ՝ մինչ հաջորդ պատերազմ։ […]
11:50 17.11.2020
ՀՀ ԱԺ ամբոնից մտքեր փոխանակելու համար նախ ելույթներ ունեցան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեսել են այն կադրերը Քարին տակ գյուղից մեր զինվորների դիերով։ Հարգելի՛ հայրենակիցներ, այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այլ հարց այս դահլիճում, մենք որևէ բարոյական իրավունք […]
23:11 16.11.2020
Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյաը ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։ Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։ Մենք պարտվեցինք […]
22:56 16.11.2020
Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել նախագահ Էրդողանի հրամանագիրը զինվորականներ Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ: Ի՞նչ առաքելության մասին է խոսքը ու ինչ քանակի զորամիավորում է լինելու: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:05 16.11.2020
ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այս ընթացքում Պաշտպանության նախարարի հետ կապի մեջ եղել է թե ոչ: Քոչարյանը այս հարցին պատասխանել է քննադատական շեշտադրումներով: Պաշտպանության նախարարությունն արձագանքել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Նախարարությունը երկու […]
21:09 16.11.2020
Նոյեմբերի 14-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տաշիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Աշտարակի բաժնի քրեական հետախույզների հետ, անձնական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին: Իրավապահները Աշտարակ քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տաշիրի բաժին բերման ենթարկեցին Մեծավան գյուղի երեք բնակչի: Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 14-ին՝ ժամը 3-ի սահմաններում, պատուհանով մտել են Մեծավանի հաստոցաշինական արտադրամաս և գողացել սարքավորումներ: Գողոնը […]
20:15 16.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված ներկա իրավիճակին վերաբերող հարցեր:
13:18 16.11.2020
Շուշիի մասին կային կարծիքներ, որ անառիկ է, և այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրատվամիջոցները վարչապետին հարց են ուղղել նաև Շուշիի անկման մասին: Վարչապետն ասել է, որ կարևորագույն քննարկումներից ու ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ, շատ են ասում, որ ուղղակի հանձնվել է: «Այսօր ԱՀ նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասում էր, որ Շուշիում 100-ից ավելի մարմիններ […]