TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+16.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը. վարչապետ

12:42 16.11.2020

Լրագրողները վարչապետից հետաքրքրվել են տարբեր քաղաքական ուժերի այն հայտարարությունների մասին, որ կարող են հայտարարության կետերը հայանպաստ դարձնել։ Հետաքրքրվել են, թե ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա: «Ես չեմ ստացել առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից։ Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որն ունեցել ենք տվյալ իրավիճակում: Հետադարձորեն փոխել փաստաթղթի նշանակությունը՝ […]

̰
ՀՀ նախագահը և մյուս ինստիտուտները պետք է ոչ թե չգործեն, այլ գործեն. Փաշինյանն՝ ի պատասխան Արամ Աբրահամյանի հարցի

12:32 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև «ՇԱՆԹ» ՀԸ մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին, որը հետևյալն էր. «Եթե ԱԺ պատգամավորները, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտնի հայտարարության բուն քննարկումից և ընդունած որոշումից, փաստաթղթից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Չե՞ք կարծում, […]

̰
ԼՂ կարգավիճակի հարցը նոր սրությամբ ու կարևորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում. վարչապետ

12:26 16.11.2020

Պաշտոնավարման սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ Ո՞րն է դա, այսօրվա ասուլիսի ժամանակ հարց են ուղղել լրագրողները: Փաշինյանը պատասխանել է. «Սեփական կետ ասելով՝ նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձում ենք և փորձելու ենք չհամաձայնել, դա է այն կետը, և դրան, ըստ էության, նախորդ հարցին ի պատասխան՝ անդրադարձա։ […]

̰
Կանգնած ենք եղել մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին. Փաշինյան

12:00 16.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է լրատվամիջոցներից մեկի հարցին, թե արդյո՞ք պատերազմն իր վարած քաղաքականության հետևա՞նք է, և ո՞վ է այն պաշտոնյան, որ պատասխանատվություն է կրում: Նշել է, որ որևէ կասկած չկա, որ ինքն է թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այն, որ կրում է պատասխանատվություն, այստեղ […]

̰
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան. վարչապետ

11:41 16.11.2020

«Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում՝ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, հարձակման ենթարկվեց ԱԺ շենքը և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, և ուզում եմ փաստել, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան, նույնիսկ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, և դատապարտման կոչեր հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, այս համատեքստում կարևոր եմ համարում, […]

̰
Ի՞նչ էր նշանակում վարչապետի երեկոյան գրառումը. ասուլիսի առաջին անդրադարձը

11:25 16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս առցանց ասուլիսով՝ պատասխանելով 12 լրատվամիջոցների հարցերին: Մինչ դրանց անդրադառնալը, նա խոսել է երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում արած իր գրառմանը, որը մեծ աղմուկի պատճառ է դարձել։ Նա մեկնաբանել է, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են մանիպուլյատիվ մեխանիզմները գործում: Պարզաբանել է, թե ինչ է ցանկացել ասել […]

̰
Հրդեհ Ռումինիայի հիվանդանոցնեից մեկում. կան զոհեր և վիրավորներ

10:40 15.11.2020

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռումինիայի Պյատրա-Նյամց քաղաքի այն հիվանդանոցում, որտեղ բուժում էին ստանում Քովիդ-19-ով վարակված հիվանդները: Հրդեհի հետևանքով մահացել է 10 մարդ, 7-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի անեսթեզիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այստեղ հիվանդներից շատերը միացված էին արհեստական շնչառության սարքերին: Տեղի իշխանությունների հաղորդման համաձայն, կրակի արագ տարածմանը […]

̰
Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

22:55 14.11.2020

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ: Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները […]

̰
Ջիհադական գրոհայինները շարունակում են մնալ Արցախում ու ծառայել Ադրբեջանին ու Թուրքիային

10:15 14.11.2020

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կռվող վարձկան ահաբեկիչները Իրանի տարածք ներթափանցելու փորձ են ձեռնրարկել: Իրանական ԻՌՆԱ պետական գործակալության տարածած տեղեկությունների համաձայն՝ երեք վարձկան-ահաբեկիչներ ոչնչացվել են իրանացի սահմանապահների կողմից: Իրանական ու ռուսական աղբյուրներից բացի, գրոհայինների խնդրին անրադարձել է նաև ՄԱԿ-ի կառույցներից մեկը: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Միքայել Վիրաբյանն անդրադարձել է արցախցիներին վերաբերող խնդիրներին

23:43 13.11.2020

Արցախցիներին վերաբերող խնդիրներին է այսօր անդրադարձել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը: Նա  խոսել է նաև  անօթևաններին կացարանով ապահովելու խնդիրների մասին:

̰
Ստեղծված իրադրությունից դուրս գալու ինչ ելքեր կարող են լինել. զրույց Թևան Պողոսյանի հետ

22:35 13.11.2020

Ստեղծված իրադրությունից դուրս գալու ինչ ելքեր կարող են լինել: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը այսօր զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է․ Ոստիկանություն

21:28 13.11.2020

Հանցագործությունների կանխման ու բացահայտման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներից զատ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Այս համատեքստում հաշվի է առնվում հանրության հոգեբանական վիճակը, ուստի վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելուց զատ ոստիկանության ծառայողները մեր համաքաղաքացիներին զգուշացնում, հորդորում ու բացատրում են, որ ոչ մի պարագայում չի կարելի անտեսել հակահամավարակային անվտանգության կանոնների պահպանումը։ […]

̰
Հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներ են ձեռնարկում

16:17 13.11.2020

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ […]

̰
Ճիշտ գնահատել իրավիճակը և հստակ ծրագրերով առաջ ընթանալ․ նախագահը հանդիպել է Արկադի Տեր-Թադևոսյանի հետ

14:55 13.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրները՝ անվանի գիտնականներ, մտավորականներ, անհանգստություն ու մտահոգություն են […]

̰
Պատերազմի դադարեցումը, որին զոհ գնացին հազարավոր երեխաներ, շատ կարևոր է. Ռուբեն Վարդանյան

12:10 13.11.2020

Հայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RTVI ալիքին, որում անդրադարձել է պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երեքշաբթի գիշերը տեղի ունեցածն ու դրա հիման վրա արված հայտարարությունը Հայաստանի համար պարտություն էր, նա պատասխանել է. «Հարցը միանշանակ պատասխան չունի, քանի որ սա միջոց է, որը… ինձ համար […]

̰
̰
ԼՂ-ում թուրք խաղաղապահներ չեն լինի, Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. Սերգեյ Լավրով

22:06 12.11.2020

Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի, իսկ Թուրքիան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր չի դառնա. այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հարցեր են հնչել նաև ԼՂ կարգավիճակի մշակութային արժեքների պահպանության ու խաղաղության դերակատարների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների հետ

14:46 12.11.2020

Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ […]

̰
Ձերբակալվել են ՀՀ վարչապետի ծառայողական առանձնատնից բացահայտ հափշտակություններ կատարած 3 անձինք

14:42 12.11.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական շարունակական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 10-ի հայտնի իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգությունների մասնակիցներն ապօրինի մուտք են գործել ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ծառայողական առանձնատուն, որտեղից ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով բացահայտ հափշտակել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք և այլ իրեր, ինչպես նաև կարևոր փաստաթղթեր հանդիսացող՝ […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

14:06 12.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակվող քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչների հետ՝ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության, երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ: «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել փաստաթղթի և դրա պայմանների առնչությամբ՝ ներկայացնելով իրենց […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

13:15 12.11.2020

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն՝ այս դժվարին օրերին ևս Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիային, ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակին:

̰
Ոստիկանները պարզել են ԱԺ-ի դիմաց ծխագլան նետած տղամարդու ինքնությունը․ նա բերման է ենթարկվել

22:00 11.11.2020

Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ `

̰
Արցախի նախագահը որոշ փակագծեր է  բացել պատերազմի վերջին օրերի մասին և կոչ է արել արցախցիներին վերադառնալ Արցախ

20:32 11.11.2020

Տեսաուղերձով է հանդես եկել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահը որոշ փակագծեր է բացել պատերազմի վերջին օրերի դեպքերի վերաբերյալ և կոչ արել արցախցիներն վերադառնալ Արցախ: Նա հիշեցրել է,որ մինչ այս էլ բազմիցս էր կոչ-հորդորով ու խնդրանքներով դիմել,որպեսզի պատերազմական գործողություններին մասնակցողների թիվը ավելանա: «Ես հիմի կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են, երբ հակառակորդը  գրավել էր […]

̰
Հվ. Կորեայում օդային տաքսիի փորձնական թռիչք է իրականացվել

17:20 11.11.2020

Սեուլում օդային տաքսիի փորձնական թռիչք է իրականացվել: Փորձարկումներն արվել են առանց ուղևորների: Սրահում մարդկանց փոխարեն բրնձի տոպրակ են դրել: Այս մասին հայտնում է Korea Herald-ը: Թռչող տաքսին փորձնական թռիչք է կատարել Սեուլի կենտրոնական մասի վրայով: Թռիչքը տևել է յոթ րոպե, տաքսին թռել է 1,8 կմ՝ 50 մետր բարձրության վրա: Hyundai-ն և Hanwha Systems-ը նույնպես ներկայացրել […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ

16:56 11.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին: Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:

̰
Եվս հինգ Ил-76 ինքնաթիռ ռուս խաղաղապահների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

15:24 11.11.2020

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ուղարկել է ռուս զինվորականներով ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ առաքելությանը: Այս մասին նոյեմբերի 11-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «2020-ի նոյեմբերի 11-ին Ուլյանովսկի շրջանի օդանավակայանից թռիչք է կատարել ռազմատրանսպորտային ավիացիայի ևս հինգ Ил-76 ինքնաթիռ՝ ռուս խաղաղապահներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Զինվորական վարչությունը պարզաբանել է, որ օդանավերում են գտնվում […]

̰
Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները

14:11 11.11.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին և քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած փաստաթղթին: «Մեկ Հայաստան» […]

̰
Բաշար Ասադը Դամասկոսում բացեց փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովը

13:50 11.11.2020

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում կատարում է փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով միջազգային խորհրդաժողովի բացումը:

̰
BACK_TO_TOP