11:54 11.11.2020
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ու դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, […]
22:03 10.11.2020
Արցախում 44 օր անց իրավիճակը հանգիստ է, դադարել են կրակոցները, իսկ քաղաքական ղեկավարությունը փորձում է լուծումներ գտնել իրավիճակին ու պարզաբանել կայացրած որոշումը: Արցախի նախագահը ներկայացրել է հանգամանքներն ու հայտարարել, որ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է համատեղ ճիշտ քայլեր ձեռնարկել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:49 10.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը […]
21:28 10.11.2020
ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու հայտնել, թե իր կարծիքով ինչ քայլեր պետք է ձեռնարկել ստեղծված իրավիճակում: Կոմանդոսի խոսքով՝ զգացմունքայնությանը տուրք տալու դեպքում է՛լ ավելի կբարդանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:16 10.11.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես […]
21:04 10.11.2020
Ամբողջ գիշեր իրավիճակը լարված է եղել մայրաքաղաքում, հատկապես՝ կառավարության ու ԱԺ գլխավոր մասնաշենքերում: Մարդիկ հավաքվել են բողոքի ակցիայի, որը վերածվել է բռնությունների ու պետական գույքը վնասելու դեպքերի: Դաժան ծեծի է ենթարկվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:50 10.11.2020
Հասարակական-քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանին և կուսակցության վարչության անդամ Անդրանիկ Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներկա իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Հայաստանի վարչապետի […]
20:31 10.11.2020
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և […]
20:28 10.11.2020
Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր […]
20:08 10.11.2020
Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի […]
12:49 10.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է ստորագրված հայտարարության մասին ու նշել այն պատճառները, թե ինչու դրա մասին հանրային իրազեկում չի կատարվել: Փաշինյանի խոսքով՝ մեր բանակը և Արցախի ղեկավարությունը խնդիր էր ձևակերպել, որ պետք էր ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեին ավելի ծանր: Վարչապետը նշել է, որ սա ծանր որոշում է եղել և […]
20:15 09.11.2020
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն […]
14:57 09.11.2020
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ միջոցառումները ապօրինի կերպով Արցախից Հայաստան զենք-զինամթերքի տեղափոխման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ Վարդենիսի ոստիկանները Արցախից վերադարձած անձանց մեքենաներում հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի փամփուշտներ ու գործարանային համարով հրացան։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Միջոցառումները շարունակվում են։
00:39 09.11.2020
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնության մասնակից առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored հեղինակավոր վիճակագրական պորտալի կողմից ստացել է մրցաշարի որևէ հանդիպման համար առավելագույն՝ 10 միավոր։ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է նաև «Ջենոա»-«Ռոմա» խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի «Ջենոա»-«Ռոմա» հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով, և Հենրիխ […]
21:14 08.11.2020
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հայկական ուժերի գործողությունների արդյունքում հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից։
16:04 08.11.2020
Վեցերորդ սերնդի (6G) բջջային տեխնոլոգիայով աշխարհում առաջին փորձնական արբանյակն ուղեծիր է դուրս եկել Չինաստանի Taiyuan տիեզերակայանից: Նրա հիմնական խնդիրը երկրի մակերեսի հեռավար ուսումնասիրությունն է, գրում է BBC-ին: Արբանյակը ստեղծվել է Chengdu Guoxing Aerospace Science and Technology- ի և Beijing Weinaxingkong Technology- ի կողմից Չինաստանի Էլեկտրոնային գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի հետ համատեղ: Այն ուղեծիր է դուրս […]
23:46 07.11.2020
Նյու Յորքի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, որպեսզի տոնեն դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը. քաղաքում շրջում են ԱՄՆ դրոշներով մեքենաներ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մարդկանց բազմությունը հավաքվել է Կենտրոնական զբոսայգու և Թայմս Սքուերի շրջանում ՝ փակելով երթևեկությունը։
23:27 07.11.2020
Պատերազմն արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում և հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն նման գործելաոճը չի կարող ապահովել այն ամուր թիկունքը, […]
22:07 07.11.2020
Մարմնի մեծության ու փոքրության մեջ չէ, հոգու մեծության ու փոքրության մեջ է այն, ինչ ունեն այսօրվա երիտասարդները։ Այս մասին ասել էդերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։