00:27 04.11.2020
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային […]
23:33 03.11.2020
Ահաբեկչական հարձակումներն այսօր ցնցել են Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան: Կան զոհեր և վիրավորներ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Հարձակում գործած անձանցից մեկը ոչնչացվել է, համաձայն երկրի ներքին գործերի նախարարության՝ նա եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր: Մանրամասները՝ տեսանյութում։
22:06 03.11.2020
Էկոցիդ. այսպես է կոչվում բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելու, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելու, ընդհանրապես էկոլոգիական աղետ առաջացնելու երևույթը: Մասնագետները պնդում են, որ այն, ինչն հիմա կատարվում է Արցախում, նաև էկոցիդի դրսևորում է՝ էկոհամակարգի բնաջնջում քիմիական նյութերով: Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 03.11.2020
Թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։ Նախնական տվյալներով՝ Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:
21:15 03.11.2020
«Սա սովորական պատերազմ չէ․ այստեղ 2-րդ ցեղասպանության ռիսկ կա»․ այս ամենն արձանագրել են եվրոպական 11 երկրներից Հայաստան ժամանած պատգամավորները, լրագրողներն ու երիտասարդները։ Պատվիրակությունը Հայաստանում է Հայկական բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի նախաձեռնությամբ։ Հյուրերն արդեն հասցրել են լսել Հայաստան եկած արցախցիների գլխով անցածը և պատրաստվում են վաղն էլ մեկնել Արցախ ու անձամբ տեսնել այդ ամենը։ Այցի […]
20:41 03.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցի ամբողջական տարբերակը ներկայացվում է ստորև: The Jerusalem Post – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար: Երկու կողմից էլ հարյուրավոր, հազարավոր զոհեր կան: Ինչպե՞ս է այս ամենն ավարտվելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, Ադրբեջանը պետք է հրաժարվի Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու իր տրամաբանությունից: Որովհետև […]
18:16 03.11.2020
Հյուսիսային ճակատում թշնամական ուժերի ոչնչացման մասին Bars Media-ն հերթական տեսանյութն է ներկայացրել։
16:03 03.11.2020
Մեր երրորդ ուղղաթիռը պատրաստ է!!! Այս օրերին, երբ ամեն վայրկյանը կարևոր է վիրավոր զինվորների կյանքի համար, սանավիացիան համալրեցինք ևս մեկ ուղղաթիռով: Այս մասին գրառում է արել առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ։
15:47 03.11.2020
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մաչետեով շրջում էր Փարիզում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքերից մեկում մաչետեով հանցագործ է շրջափակվել: Ոստիկանությունը շրջափակել էր մի քանի փողոցներ: Նախնական տեղեկություններով ՝ տղամարդը փորձել է հարձակվել անցորդների վրա, բայց, բարեբախտաբար, զոհեր չեն եղել:
14:23 03.11.2020
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են: Դրանք այս անգամ տեղի են ունենում երկրի համար բավականին ծանր ժամանակաշրջանում: Բանն այն է, որ Միացյալ Նահանգները առաջատարն է մինչ այժմ նոր տեսակի կորոնավիրուսի գրանցված դեպքերի և մահվան թվով և դա է պատճառը լինելու, որ ընտրությունների արդյունքներն ավելի ուշ ամփոփվեն: Մանրամասները՝ տեսանյութում։
13:25 03.11.2020
Ավստրալահայ ընտանիքը յուրահատուկ տարբերակ է գտել հայրենիքին աջակցելու համար։ Սեփական ռեստորանում պիցցա են վաճառել և 10 հազար դոլար նվիրաբերել համահայկական հիմնադրամին։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին պատմել է ռեստորանի համահիմնադիր Ժիրայր Արիսսյանը։ «Շատ հաջող ստացվեց գաղափարը, մարդիկ սկսեցին գալ։ Հայ մեծահասակները, երիտասարդները, մանուկներն ուզում էին նստել ռեստորանում, պիցցաները գնել։ Մեկը պիցցա էր գնում 20-25 դոլարի, 50 […]
10:21 03.11.2020
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը: Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր […]
23:54 02.11.2020
Վիեննայի կենտրոնում սինագոգի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ավստրիական РИА «Новости»-ն, մի քանի կրակոց է լսվել: Նախնական տվյալներով՝ լրջորեն վիրավորվել է զինված ոստիկանը, հանցագործը թաքնվել է, նրան փնտրում են։ Դեպքի վայրում աշխատում է իրավապահների մեծ խումբ։ #Wien #Vienna #Austria #Schisserei pic.twitter.com/K22OXLnQh2 — Georgia_HGrabar (@GHG19hr) November 2, 2020
20:21 02.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական […]
18:53 02.11.2020
Ադրբեջանի կողմից Արցախի անտառներում ֆոսֆորային զինատեսակի կիրառման ապացույցներ է ներկայացրել BarsMediaStudio-ն։ Մանրամասները՝ տեսանյութում։