22:08 06.11.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին» ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ […]
21:41 06.11.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
19:52 06.11.2020
Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցում են ՊԲ-ի ստորաբաժանումները, աշխարհազորն ու կամավորականները: Տղաներն ամուր են կանգնած. տիրապետում են իրավիճակին և հաջողությամբ կասեցնում թշնամու ոտնձգությունները: Արցախի տեղեկատվական շտաբի ներկայացրած տեսանյութը։
16:41 06.11.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ստեփանակերտում հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակներից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։
16:33 06.11.2020
«Մենք մեր գործը անավարտ չենք թողնում»,- ասում է կին հետախույզը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ներկայացրել է «Զինուժ մեդիայի» տեսանյութը։
13:35 06.11.2020
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 44-ամյա Վահագն Մարտիրոսյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, նա հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել։ «Վահագն Մարտիրոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգել՝ 1-02, /0222/ 2-22-02 հեռախոսահամարներով»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության […]
10:03 06.11.2020
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։ Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։
00:43 06.11.2020
00:00 06.11.2020
Եվրոպա Լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում «Ռոման» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Կլուժի» դարպասը: Ինչպես հաղորդում է Armsport.am-ի հաղորդմամբ՝ 2-րդ րոպեին, գլխի դիպուկ հարվածով, տանտերերին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: 24-րդ րոպեին Վերետուի փոխանցմանն արձագանքեց Իբանյեսը՝ 2-0: 34-րդ րոպեին հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց Բորխա Մայորալը: 84-րդ րոպեին Մայորալան արդեն դուբլ ձևակերպեց՝ 4-0: 89-րդ րոպեին […]
15:15 05.11.2020
ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե 2021-ի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն ասել է, որ դիվանագիտական բոլոր ուղղություններով իրազեկում են միջազգային հանրությանը այն ամենի մասին, ինչ կատարվում է պատերազմի դաշտում և Արցախի խաղաղ բնակավայրերում, հրադադարի խախտումների, ռազմական հանցագործությունների ու Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումների ներգրավվման մասին: «Թե՛ տեռորիզմի, և […]
12:36 05.11.2020
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե-2021-ի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է արտաքին գերատեսչության հաջորդ տարվա գերակայությունների մասին: Նա նշել է երեք ուղղություն՝ գլոբալ և տարածաշրջանային անվտանգություն, Հայաստանի բարեփոխումների տնտեսական և ենթակառուցվածքային աջակցություն, հայապահանության և արտերկրում Հայաստանի կերպարի ներկայացում:
12:13 05.11.2020
Արդյո՞ք դուք կարծում եք, որ առ այսօր մենք խնայել ենք դիվանագիտության վրա, և արդյո՞ք եթե ավելի շատ գումարներ ծախսեինք դիվանագիտության վրա, գուցե այսօր ունենայինք ավելի շատ դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեին արյուն թափել մեզ համար։ Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այս հարցերն ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր […]
23:33 04.11.2020
Պատերազմի հենց առաջին օրերից «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Սահմանին» հեռուստաֆիլմը։ Այս ֆիլմի առաջացրած զգացողություններն ու ընկալումները պատերազմից առաջ այլ էին, հիմա բոլորովին այլ։ Ֆիլմի սցենարային մտահաղացումներն ու զարգացումները ուղղակիորեն այս օրերի իրականությունն են։ Ներկայացվող տեսանյութը «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության զուգահեռների մասին է։
23:27 04.11.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, նոյեմբերի 4-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 369 դեպք, որոնցից 168-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 201-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 70-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 1-ը՝ […]
22:31 04.11.2020
Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: «Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել […]
20:30 04.11.2020
Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը․«Զինուժ մեդիա»-ի նոր տեսանյութը
12:37 04.11.2020
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արցախից վերադարձած անձանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, հրացան, սաղավարտ, զրահաբաճկոններ, սվին-դանակներ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 15 փամփշտատուփ, գնդացրի և ինքնաձիգի ընդհանուր 700-ից ավելի փամփուշտ և այլն։ «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին հիշեցնենք, որ այս դժվարին օրերին զենք-զինամթերքը անհրաժեշտ է բացառապես ռազմի դաշտում։ Ոստիկանության տարբեր […]
00:54 04.11.2020
Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի կողմից նախաձեռնված «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» ծրագրի մասնակիցներից, ԵՄ գործող և նախկին պատգամավորներից, օտարերկրյա լրագրողներից կազմված պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Արցախի համար այս դժվարին ժամանակաշրջանում նման ներկայացուցչական պատվիրակության այցն անչափ կարևոր է՝ որպես արցախահայությանը ցուցաբերվող զորակցության և […]
00:27 04.11.2020
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային […]