TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Ռոման հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

23:40 01.11.2020

Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընակել էր «Ֆիորենտինային»: Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, 12-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Սպինացոլան: Երկրորդ խաղակեսի 25-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Պեդրոն դրեց խաղի վերջակետը՝ 2-0: 88-րդ րոպեին «մանուշակները» մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Մարիտնեսը: «Ռոման» հաղթեց ու 11 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 7 […]

̰ ̰
«Կտրած ամեն գլխի համար մեզ լրացուցիչ 100 դոլարով խրախուսելու էին»․ ի՞նչ են պատմում գերեվարված սիրիացի վարձկանները

19:47 01.11.2020

Քննչական կոմիտեն հրապարակել է հանցավոր արարքների կատարման կասկածանքով երեկ ձերբակալված Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաննությունից մի հատված: Այսօր հայկական կողմը ևս մեկ ահաբեկչի է ձերբակալել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայկական ուժերը հակառակորդին ոչնչացնելուց հետո առգրավել են ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան

19:26 01.11.2020

Banak.info-ն Արցախից փոխանցում է, որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև այսօր մերձամարտ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մեր տղաները ոչնչացրել են հակառակորդին և առգրավվել նրանց հրամանատարական մեքենան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թևնոցների վաճառք և դաշնամուրային պարապմունքներ․ սփյուռքահայերը գումար հավաքելու այլ տարբերակներ են գտել

17:43 01.11.2020

Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրահամավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ […]

̰
Ադրբեջանի հանրությունն այդ լուրը չի ստանալու․ Փաշինյան

17:30 01.11.2020

Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը։ «Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք […]

̰
Սպասենք գերեվարված վարձկան ահաբեկչի առավել մանրամասն ցուցմունքներին. Փաշինյան

14:49 01.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում հրապարակել է ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված հերթական վարձկան ահաբեկչի հարցաքննության տեսանյութը, որին կից գրել է․ «Ահավասիկ՝ ևս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:

̰
Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին

14:38 01.11.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև. Al Jazeera – Բարև ձեզ: Այսօրվա հատուկ թողարկման մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Պարոն վարչապետ, ողջունում ենք Ձեզ և շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Al Jazeera – Պարոն վարչապետ, կխնդրեի ներկայացնեիք Հայաստանի և […]

̰
Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը. ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել

14:16 01.11.2020

Արցախում գերեվարվել է հերթական սիրիացի վարձկանը: Արցախի ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել:

̰
AP-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական ԶՈՒ-ի պատերազմական հանցագործությունների մասին․ ՄԻՊ

13:21 01.11.2020

Associated Press-ի այս ազդեցիկ տեսանյութը ևս մեկ անժխտելի ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մասին: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ․ Փաշինյանը՝ ձերբակալված սիրիացի ահաբեկչի վկայությունների մասին

12:39 01.11.2020

Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Սա միջազգային հանցավոր ցանց է և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կիսվել ձերբակալված Մուհհռաբ Մուհամմադ Ալ […]

̰
Քննչական կոմիտեն ներկայացրել է Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից հատված

12:11 01.11.2020

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Սույն թվականի […]

̰ ̰
Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է․ Ռոբերտ Ամիրխանյան

23:34 31.10.2020

Հայոց աշխարհը, անկախ այլ երկրների օգնությունից և կարեկցանքից, միևնույն է հաղթանակելու է: Այս մասին ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։

̰
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորներինը ՝ ավելի քան 800-ի

21:07 31.10.2020

Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորներինը ՝ ավելի քան 800-ի։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին,  Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD): AFAD-ի տվյալներով՝ օջախի […]

̰
Հանուն Արցախի անկախության․ ԱՄՆ-ում հայերը 7-օրյա հացադուլ են կազմակերպել

20:17 31.10.2020

Լոս Անջելեսում հայ երիտասարդները նոր ակցիաներով են պայքարում Արցախի ճանաչման համար։ 7-օրյա հացադուլ են կազմակերպել՝ պահանջելով Ամերիկայի ղեկավարությունից ճանաչել Արցախի անկախությունը և դադարեցնել զինամթերքի վաճառքը Ադրբեջանին և Թուրքիային։ Հացադուլը սկսել են շաբաթվա սկզբից, շարունակելու են մինչև կիրակի՝ ակցիան ավարտելով համահայկական երթով՝ դեպի Ադրբեջանի հյուպատոսարան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» […]

̰
Ադրբեջանը արգելված՝ ֆոսֆորային զինատեսակներ է կիրառում Արցախի դեմ

20:11 31.10.2020

Ադրբեջանական զինուժն սկսել է միջազգային նորմերով արգելված՝ ֆոսֆորային հիմքով զինատեսակներ կիրառել Արցախի Հանրապետության դեմ։ Այդ զինատեսակի կիրառման ապացույցները բազմաթիվ են։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։

̰
Կեղծիք՝ մանկամտության մակարդակի․ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտն է բացահայտվել

18:52 31.10.2020

«Զինուժ մեդիան» ներկայացրել է ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը ՝մանկամտության մակարդակի։

̰
Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա

16:23 31.10.2020

Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չկա: Այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել Արցախի տեղեկատվական շտաբը: Նշվում է, որ կառավարությունը հոգում է հումքի ապահովման հարցերը, որ Ստեփանակերտում հացի մատակարարման խնդիր չլինի: Անգամ հրթիռահրետակոծության ժամանակ արտադրամասերը շարունակում են աշխատել: Հաց թխող կանայք հացի հետ նաև լավատեսություն են փոխանցում բոլորին:  

̰
Զորահավաքը Երևանի №4 տարածքային ստորաբաժանումում (Շենգավիթի զինկոմիսարիատ)

13:55 31.10.2020

«Զինուժ մեդիան» պատմում է Շենգավիթի զինկոմիսարիատից հպարտությամբ ռազմաճակատ մեկնող երիտասարդների մասին:  

̰
Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը

13:42 31.10.2020

«Զինուժ Մեդիան» պատմում է ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպման մասին: Նորածինը Հայաստանում ծնվցած 30-րդ արցախցին է: Հայրը ասել է. «Ինքս 93թ-ին ծնվել եմ պատերազմում և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»: Տեսանյութը՝ այստեղ:  

̰
Ադրբեջանական կողմը կիրառել է ֆոսֆորային զինատեսակներ, խնդիր ունի առաջացնել մասսայական անտառային հրդեհներ. ՊԲ

12:30 31.10.2020

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում թշնամական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, ինչը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում և, բացի հայկական ուժերին վնասներ պատճառելու նպատակ հետապնդելուց, նաև խնդիր […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի, տուժածներինը՝ 709-ի

01:07 31.10.2020

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17 – ի, տուժածների թիվը հասել է 709-ի։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և […]

̰
ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

00:59 31.10.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել […]

̰
Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել

00:16 31.10.2020

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, վարույթն իրականացնող մարմնի […]

̰ ̰
«Կոչ եմ անում վարձկաններին վերադառնալ Սիրիա, սա իրենց պատերազմը չէ»․ Ռամի Աբդուլ Ռահման

23:11 30.10.2020

Սիրիայում մարդու իրավունքների դիտարկմամբ զբաղվող «Ալ Մարսատ ալ Սուրի» կայքի խմբագիր Ռամի Աբդուլ Ռահմանն առաջիններից մեկն էր, որ հրապարակեց Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին փաստերը: Հեռուստամեկնաբան Սագօ Արեանը զրուցել է Ռահմանիի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել

23:02 30.10.2020

Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել: Իզմիրից հրապարակված կադրերում երևում են հեղեղված փողոցները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
BACK_TO_TOP