23:02 30.10.2020
Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել: Իզմիրից հրապարակված կադրերում երևում են հեղեղված փողոցները: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 30.10.2020
Այսօր բոլորի ուշադրությունը սևեռված էր Ժնև, ուր հանդիպեցին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մինչ այդ տեղի էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը: Հայաստանը մինչ այս հայտնել էր, որ առաջնային է մնում հրադադարի մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Մանրամասները՝ տեսանյութում։
18:00 30.10.2020
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 մարդ մահացել է, առնվազն 120-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել են փրկարարները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD): AFAD-ի տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 […]
17:33 30.10.2020
Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով: Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն […]
15:52 30.10.2020
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն այսօր առավոտյան շրջայց է կատարել Երևանի մի շարք առևտրի կենտրոններում և ստուգել, թե արդյոք պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Ինչպես պարզվել է, քաղաքացիներն ու տնտեսվարողները ոչ բոլոր կանոններն են պատշաճ կատարում: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 29.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 29-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 250 դեպք, որոնցից 85-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 165-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 57-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 46-ը՝ […]
20:33 29.10.2020
Թել Ավիվում հայերը բողոքի ակցիա են իրականացնում` ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի։ Մանրամասները՝ այստեղ։
14:34 29.10.2020
Նիցցայի ֆրանսիական իշխանությունները որոշում են կայացրել անհապաղ փակել քաղաքի բոլոր քրիստոնեական եկեղեցիները՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ անցորդների վրա անհայտ անձի հարձակման ֆոնին: Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին: «Ես հրամայեցի կապ պահել մեր քաղաքի հոգևորականության և այլ հոգևոր գործիչների հետ, որպեսզի քաղաքի բոլոր եկեղեցիները տեսահսկվեն և փակվեն, ինչպես և մյուս […]
01:06 29.10.2020
Աշխարհի հայտնի հայերը ու օտարազգիները միավորվել են այս առցանց համերգում` ասելու, որ Արցախ երկիրն անկոտրում է, աշխարհը պետք է կանգնի արդարների կողքին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու կից տեսանյութ հրապարակել։ Հընթացս տեղի է ունենում նաև դրամահավաք:
00:05 29.10.2020
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը այսօր ներկայացրել է հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն են տալիս ներելու մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած անձանց վարկային պարտավորությունները: Փոխնախարարը պարզաբանել է նաև ռազմական դրության պայմաննեում ԵԱՏՄ-ից ներկրվող մի շարք ապրանքատեսակների հարկերից ազատման կարգը: Մանրամասները՝ տեսանյութում։
23:47 28.10.2020
Երկրում պատերազմ է, իսկ կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են արագորեն աճել։ Հիվանդության աճն ի՞նչ փաստի առաջ է կանգնեցնում մեզ և ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը՝ աներևույթ թշնամուն կանխելու ուղղությամբ։ «Հեռանկարի» տաղավարում այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի» պետ Լուսինե Պարոնյանի հետ։
23:41 28.10.2020
Թուրքական, ադրբեջանական ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել այն մասին, որ վաղը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարելու են համատեղ թուրանական բանակի ստեղծման մասին: Աղբյուրները նշում էին, որ հայտարարությանը միանալու են ևս մի քանի թուրքախոս պետություններ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:19 28.10.2020
Բրյուսելում Եվրախորհրդարանի դիմաց, հայերը կրկին բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի։ Եվրախորհրդարանի արտաքին գործողությունների ծառայության ներկայացուցչության հետ հանդիպման առաջարկն ընդունվել է, և հավաքի կազմակերպիչները իրավապաշտպան մի քանի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ բողոքի ակցիայից հետո հրավիրվել են Եվրախորհրդարանի շենք։ Մանրամասները Բրյուսելից կպատմի Կարեն Խաչատրյանը։
20:50 28.10.2020
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է The Associated Press-ի տեսանյութը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի վայրագ գործողությունները Արցախի խաղաղ բնակավայրերում ։ «Խաղաղ բնակիչների սպանություններ, հազարավոր մարդկանց տառապանքներ, թիրախային հրթիռակոծումներ արգելված կասետային մարտագլխիկներով, ահաբեկչական մեթոդներ, լայնածավալ հայատյացություն, զոհեր ու վիրավորներ երեխաների, կանանց ու տարեցների շրջանում, քաղաքացիական բնակավայրերի ու մշակութային ժառանգության զանգվածային […]