TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+22.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը

15:17 28.10.2020

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը առաջարկ է ներկայացրել, որպեսզի Կանադայի կառավարությունը ճանաչի Արցախի անկախությունը։ «Պարոն Հուսակոսի հետ առիթ ենք ունեցել շփվելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որն ինձ վստահեցրեց, որ հայ ժողովրդի բարեկամն է»,- գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

̰
Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

14:55 28.10.2020

Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին: […]

̰ ̰
iPhone 12 Pro-ն չի դիմացել փորձությանը

12:44 28.10.2020

iPhone 12-ն ամրության փորձարկման ժամանակ կոտրվել է։ Այս մասին հայտնում է ամերիկյան Allstate ապահովագրական ընկերությունը: Տեսանյութը հայտնվել է YouTube-ում: Ընկերությունը փորձարկել է iPhone 12-ը և 12 Pro-ն, որոնք վաճառքի են հանվել հոկտեմբերին: Թեստի ժամանակ հեռախոսները նետել են 180 սմ բարձրությունից: Փորձարկել են թե՛ էկրանի, թե՛ հետևամասի և թե՛ կողային պանելների ամրությունը: Արդյունքում iPhone 12-ի էկրանը […]

̰
Կա՞ նման որոշում «Իմ քայլում», որ չգան, քվորում չլինի. Էդմոն Մարուքյան

10:51 28.10.2020

ԱԺ-ի նիստն այսօր առավոտյան սկսվեց, սակայն չշարունակվեց, քանի որ քվորում չկար: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք այս ռազմական դրության պայմաններում «Իմ քայլում» կա որոշում, որ քվորում չապահովվեն, որպեսզի կառավարության հետ հարցուպատասխան տեղի չունենա: «Ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ, բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում, օրինակ՝ մեր […]

̰ ̰
̰ ̰
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով․ Փաշինյան

21:51 27.10.2020

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու […]

̰
Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին․ Փաշինյան

21:34 27.10.2020

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, […]

̰ ̰ ̰
Սիրիացի վարձկանները պատմում են Ադրբեջան իրենց ճամփորդության մասին

20:20 27.10.2020

Արաբական աշխարհի առաջատար ալիքներից մեկը՝ «Ալ Արաբիան», հետաքննական նյութ է հրապարակել սիրիացի վարձկանների մասին: Տեսանյութերով  տեղեկություններ են հրապարակվում, և վարձկանները պատմում են Ադրբեջան իրենց ճամփորդության մասին: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպե՞ս է ձևավորվելու աշխարհազորը պատերազմական իրավիճակում. կառավարության նախագիծը ԱԺ-ում

19:25 27.10.2020

««Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը ևս կառավարության առաջարկով այսօր քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում: «Օրենքով սահմանվում է աշխարհազոր եզրույթը՝ որպես ՀՀ վրա զինված հարձակման, վտանգի առկայության պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ: Այն գործելու է տարածքային սկզբունքով և բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Այն իրականացվելու է […]

̰
Ինչպես են սիրիացի վարձկանները հասնում Ադրբեջան. «Ալ Արաբիայի» բացառիկ հարցազրույցը Ադրբեջան հասած վարձկանների հետ

17:17 27.10.2020

Արաբական աշխարհի առաջատար ալիքներից մեկը՝ «Ալ Արաբիա» կայանը, հետաքննական նյութ է հրապարակել սիրիացի վարձկանների մասին: Տեսանյութում ներկայացնում ենք 2 վարձկանների խոստովանությունները, ովքեր ավելի վաղ վարձավճարի դիմաց եղել են Ադրբեջանում, հետո փախուստի դիմել ու Սիրիա վերադառնալիս գերի ընկել քրդական զորամիավորումներին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
̰
Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին

14:55 27.10.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը։ Պաշտպանության նախարարությունն, արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ սահմանի հրետակոծությունը, […]

̰ ̰
̰ ̰
Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է. ՊՆ խոսնակ

14:02 27.10.2020

Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր. մինչդեռ ադրբեջանական կողմը ջանադրաբար հերքում է։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
ԱԺ-ն քննարկել է ֆինանսական համաձայնագրերի մասհանումների ժամկետները երկարաձգող նամակ-համաձայնագրեր

13:25 27.10.2020

Խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական լիագումար նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել մեկ տասնյակ հարցեր: Իսկ նիստին ներկա էր գտնվել մոտ 70 պատգամավոր, միայն երկրորդ գրանցումից հետո է հաջողվել քվորում ապահովել: Օրակարգում ներառված են եղել միայն անհետաձգելի հարցերը: Դրանք մեծ մասամբ միջազգային բանկերի հետ վարկային պայմանագրերը երկարացնելու վերաբերյալ նախագծեր են եղել, որոնց քննարկումն ընթացել է […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարտոյանին

12:54 27.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու […]

̰ ̰
̰
Ռադիոկապի միջոցով զինվորի քաջալերող կատարումը իր ծառայակից ընկերների համար

01:00 27.10.2020

Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինվորը ռադիոկապի միջոցով իր ծառայակից ընկերների համար երգում է՝ քաջալերելով նրանց։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Միջազգային RT-ն Youtube-ում Արցախի խնդրի իրական պատմությունն է ներկայացրել

23:35 26.10.2020

Ինչո՞ւ են հայերն ու ադրբեջանցիները հակամարտում Լեռնային Ղարաբաղի համար․ այս հարցադրմամբ RT documentary-ն ուշագրավ պատմական ակնարկ է պատրաստել: Ֆիլմում անդրադարձ է արվում հակամարտության ակունքներին ու հարցին, թե իրականում ում է պատկանում Արցախը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել. հետապնդվող ահաբեկիչներից մեկը սպանվել է

23:20 26.10.2020

Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։ «Ահաբեկիչներից մեկը սպանվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։ Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։ İskenderun ilk […]

̰
Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է

23:15 26.10.2020

Միացյալ Նահանգներ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Սպիտակ տան առաջնորդը ասել է Փենսիլվանիայում կայացած ընտրարշավից առաջ: «Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է»,-ասել է Թրամփը:

̰
BACK_TO_TOP