22:43 26.10.2020
«Մենք տիրապետում ենք տեղեկություններին, թե ինչպես են F16-երը կոնկրետ կիրառվել, զենքեր կիրառել, գերճշգրիտ հրթիռներ, այդ թվում՝ կոնկրետ առանձին մարտական խնդիրներ լուծող հրթիռներ: Այնպես որ, ապացույցների կարիք չկա»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական այդ կործանիչների կիրառության վերաբերյալ ապացույցների մասին հարցին: Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ապացույցների շարքում նաև արբանյակից արված […]
22:11 26.10.2020
Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ «Հանրահավաքի ժամանակ բոլորը միասին գոռում էին՝ հաղթելու ենք։ Ճակատում կռվող յուրաքանչյուր հայրենակից պետք է իմանա, որ իր բոլոր հայրենակիցներն իր կողքին են աշխարհի բոլոր կողմերից։ […]
20:59 26.10.2020
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 26-ի ժամը 15․00-ի դրությամբ, հայտնաբերվել է արգելված հրապարակումների 207 դեպք, որոնցից 76-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 131-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Հարուցված վարչական վարույթների արդյունքում 49-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող 1 անձ տուգանվել է 700 հազար դրամի չափով, 39-ը՝ […]
14:54 26.10.2020
Արյունոտ լվացք՝ Տորոնտոյի փողոցներում։ Արվեստի միջոցով իր բողոքն էր արտահայտել կանադահայ նկարիչ Մարիամ Մուղդուսյանը։ Նրա խոսքերով՝ ակցիան հատուկ խորհրդանիշ ուներ․ «Ստեփանակերտում և Շուշիում բոլոր մարդիկ գիտեն, թե խաղաղ, արևոտ օրերին այդ գունավոր լվացքներն ինչպես են դրոշների պես ծածանվում։ Երբ դրանք արյունոտ են, ուրեմն այդտեղ աղետ է եղել, ուրեմն այդտեղ արդեն մարդիկ չկան, և, նայելով այդ […]
13:42 26.10.2020
Ամերիկացի աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: Նա ասել է, որ աղոթում է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հարցի խաղաղ լուծման համար: «Խոր տխրությամբ իմացա վերջին շրջանում Արցախում ու Հայաստանում տիրող իրադարձությունների մասին: Ունեմ շատ հայ ընկերներ, այստեղ Միացյալ Նահանգներում: Նրանք բոլորը ինձ պատմել ձեր ծանր դրության և հարազատներին կորցնելու […]
00:39 26.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Փաստացի մեր հարևանները փակում են սահմանները ռազմական տեխնիկայի շարժի համար։ Այդ պատճառով շրջափակման մեջ է հայտնվել նաև ռուսական 102-րդ ռազմակայանը։ Այս տեսանկյունից ինչպիսի՞ն կարող են լինել Ռուսաստանի քայլերը։ -Խնդիրը ոչ միայն ռազմակայանն է։ Բանն այն […]
00:26 26.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Ռուսաստանը հենց այդ ահաբեկիչներին իր սահմաններին մոտ չթողնելու նպատակով տարիներ առաջ ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում։ Հիմա նրանք հատուկ չվերթներով բերվում են Ռուսաստանի սահմանների տակ։ Սա չի՞ անհանգստացնում երկրի ռազմական ղեկավարությանը։ -Իհարկե, երկրի ռազմական ղեկավարությանը դա […]
23:55 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Կոնստանտին Վալենտինովիչ, արդեն գրեթե մի ամիս է, ինչ շարունակվում է պատերազմը։ Ինչպես շատ փորձագետներ են նշում, այն աննախադեպ է իր ծավալով, կիրառվող զինտեխնիկայի քանակով ու ծավալով։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ -Այդքան էլ չէ։ […]
23:35 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանն այսօր զրուցել է Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովի հետ: -Դուք ասել եք, որ Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ընդհանրապես, ավելի ակտիվ ներգրավված լինելու ռազմական առումով։ Մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տեսանկյունից հսկայական ջանքեր են գործադրվում Ռուսաստանի կողմից, բայց զինվորական […]
23:11 25.10.2020
Ֆրանսիայում այսօր բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Ցույցի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն: Նրանք երկրի իշխանություններից պահանջել են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:11 25.10.2020
Վարչապետը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․ WION – Ողջույն և բարի գալուստ WION-ի Global Leadership Series հաղորդաշար։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, ողջունում եմ Ձեզ WION-ի եթերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ուրախ եմ հյուրընկալվել Ձեզ։ WION – Մարտերը Ղարաբաղում շարունակվում են արդեն 4 շաբաթ։ Զինադադարի մասին երկու համաձայնություն […]
21:17 25.10.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը։ «Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիայի այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական […]
21:09 25.10.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութով ներկայացրել է հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ։
16:13 25.10.2020
SHANTNEWS-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը զրուցել է Մոսկվա վերադարձած WarGonzo նախագծի հեղինակ, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, որը վերջին 3 շաբաթների ընթացքում Արցախում էր և ակտիվորեն լուսաբանում էր ԼՂ հակամարտությունը: «Սյոմա, ասում են դուք եկաք Ղարաբաղ որպես անկախ լրագրող, բայց գնացիք որպես հայ: Ի՞նչ տեսաք այնտեղ, որը ստիպեց չթաքցնել ձեր ունեցած համակրանքը» հարցին ի […]
10:23 25.10.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է «Զինուժ Մեդիա»-ի տեսանյութը ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին։
23:40 24.10.2020
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հանդիպում էր կազմակերպվել արցախյան ազատամարտի լեգենդներից մեկի՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Նա մի քանի դրվագ է պատմել 90-ականնների հերոսական դեպքերից՝ Հադրութի, Շուշիի ազատագրումից հետո նաև զուգահեռներ անցկացրել այն և այս պատերազմների միջև: Ի դեպ, այդ հանդիպումից ստացված ողջ հասույթը Պատմության թանգարանի աշխատակիցները փոխանցելու են բանակի կարիքների համար: […]
20:53 24.10.2020
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվեց «Ատլանտյան խորհրդի» կողմից կազմակերպված առցանց վեբինարին, որը վարում էր համանուն խորհրդի Եվրասիական կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը։ Քննարկումը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հակամարտություն գոտում ստեղծված իրադրության վերջին զարգացումներին և կրակի դադարի վերահսկելի ռեժիմի հաստատման հեռանկարներին: Իր խոսքը սկսելով հակամարտության բուն էության ներկայացմամբ՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, […]
19:04 24.10.2020
Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը տեսաուղերձով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին՝պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Պարգև արքեպիսպկոպոս սրբազանը այս նոր արյունահեղությունը կանգնեցնելու կոչով դիմել է նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, կրոնապետերին, քաղաքագետներին։ Տեսաուղերձն ամբողջությամբ․
15:55 24.10.2020
ՀՀ պաշտպանության բանակը ներկայացրել է «Զինուժ Մեդիա»-ի պատրաստած՝ Ադրբեջանի համազարկային կրակի ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցման տեսանյութը:
12:21 24.10.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին հեռավար ձևաչափով հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը: Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը հանգամանորեն անդրադարձավ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին […]