23:47 19.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին արդեն երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններով: ՊԲ-ից հայտնում են, որ բանակի ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ […]
23:08 19.10.2020
«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի կոչերով այսօր արցախցի կանայք ու երեխաներ, հարյուրավոր հայաստանցիների հետ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև: Նրանք պատմել են, որ այն, ինչ կատարվում է Արցախում, պատերազմ չէ, այլ ահաբեկչություն, և որ իրենց հայրերն ու ամուսինները կռվում են միջազգային ահաբեկիչների դեմ: Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև […]
22:30 19.10.2020
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի […]
20:08 19.10.2020
Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է՝ ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։ «Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել, որոնք եղել են 4 կետերով, որում ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի […]
16:06 19.10.2020
«Կույր մի՛ եղեք», «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը», «Ճանաչե՛ք Արցախը». այսպիսի պաստառներով արցախցի կանայք երեխաների հետ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ակցիայի մասնակիցները պահանջել են կանգնեցնել պատերազմը և բարձրաձայնել այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք կատարվել և կատարվում են Արցախում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Արցախցի կանայք հանդիպել են ՄԱԿ-ում հայաստանյան ներկայացուցիչ Շոմբի Շարփի հետ։
15:48 19.10.2020
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է Արցախի հիմնահարցի հետ կապված ռազմական հռետորաբանության և ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ «ՌԴ-ն ակտիվորեն աշխատում է Երևանի և Բաքվի հետ Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի շուրջ։ Հույս ունենք, որ այն արագ կմշակվի»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մոսկովյան հանդիպումից […]
15:37 19.10.2020
«Հարուցվել են մի շարք քրեական գործեր հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշի շուրջ 8 բնակավայրերը գնդակոծելու, բնակիչներին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի խախտումների փաստերով: Առանձին քրեական գործեր են հարուցվել նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, միջազգային ահաբեկչության ու վարձկանների ներգրավման ու օգտագործման փաստերով: Բացի դրանից՝ […]
14:08 19.10.2020
Հայաստանի և Արցախի մի շարք կազմակերպություններ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի Երևանյան ներկայացուցչության դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում։
13:46 19.10.2020
Հոկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ է արել Թուրքիային զերծ մնալ գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։ Ստրասբուրգյան դատարանը հարցին անդրադարձել է Հայաստանի կառավարության պահանջով։ Հիշեցնենք, որ Երևանը դիմել էր ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի […]
10:30 19.10.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։ Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից […]
23:45 18.10.2020
«Ադրբեջանին պետք չեն սեփական դիերը։ Ադրբեջանը թքած ունի սեփական կորուստների վրա: Ես այսօր տեսա նաև այն տեսանյութը, թե ինչպես են ճահճուտներում կենդանիները հոշոտում իրենց դիակները: Այնպես որ, զարմանալու ոչ մի բան ես չեմ տեսնում»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, ըստ որոնց՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է վերցնել իրենց զոհերի դիերը, որոնք […]
22:13 18.10.2020
Ադրբեջանական զինուժն կոպտորեն խախտել է հրադադարի երկրորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վաղ առավոտյան հարավի ուղղությամբ հարձակողական գործողություններ ձեռնարկել: Իսկ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ: Օրվա ընթացքում հակառակորդը պարբերաբար խախտել է հումանիտար հրադադարը: Մանրամասները` տեսանյութում:
21:24 18.10.2020
Արցախում են Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ, որոնց նպատակն է ծանոթանալ պատերազմական իրավիճակին ու Եվրոպայում ներկայացնել իրականությունը ոչ միայն պատերազմի, այլև Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսով են հանդես եկել: Խոսել են քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումների մասին, հայտարարել, որ պատրաստ են ամեն գնով նպաստել խաղաղությանը: Իսկ դրա ճանապարհը, ըստ գերմանացի պատգամավորների, […]
23:40 17.10.2020
Միջազգային քաղաքագետներն ու ռազմական փորձագետները 3 շաբաթ է հետևում և վերլուծում են արցախյան սահմաններին ծավալած ադրբեջանաթուրքական պատերազմին:Ինչ էր ակնկալում Արբեջանը Թուրքիայի անմիջական, ուղղակի օժանդակությամբ և ցուցումներով պատերազմ սկսելուց առաջ, և ինչի է հասել մինչ այժմ։ Ամերիկյան հեղինակավոր Stratfor անկախ ռազմական հետախուզա-վերլուծական կենտրոնի փորձագետի կարծիքով՝ Բաքվին չի հաջողվել հասնել իր նպատակներից և ոչ մեկին: Մանրամասները՝ տեսանյութում։
22:27 17.10.2020
Աշխարհի հայերը չեն լռում: Արցախի անկախության ճանաչման ու թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան դադարեցնելու կոչերն այս օրերին հնչում են աշխարհի տարբեր երկրներում: Դարձյալ փակվել են եվրոպական մի շարք մայրուղիները: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:13 17.10.2020
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկոյան տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրել է Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործության պատկերը: Բացի այդ, Բեգլարյանն անդրադարձել է հայ զինծառայողների դիակների և հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների փաստահավաք խմբերի օր առաջ այցն Արցախ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:24 17.10.2020
Բելգիայում այսօր կրկին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել բելգիահայերը։ Հնչել են տարբեր կոչեր՝ ուղղված Եվրամիությանը՝ օր առաջ քայլեր ձեռնարկել ադրբեջանաթուրքական ագրեսիան զսպելու ուղղությամբ։ Հնչել են հստակ կոչեր ու հորդորներ, որ Եվրոպան հնարավորինս շուտ խոսքից գործի անցնի։ Մանրամասներ է ներկայացնում լրագրող Կարեն Խաչատրյանը:
21:13 17.10.2020
Այսօր Իսրայելում տեղի է ունեցել ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի: Խաղաղ ակցիայի ընթացքում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա: Մանրամասները՝ տեսանյութում:
21:03 17.10.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել և կից գրել․ «Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում: Հ.Գ. Հակառակորդի կողմից հրապարակված տեսանյութում կադրեր են հոկտեմբերի 14-ին Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալի դիտավորյալ հարվածից»:
20:53 17.10.2020
73 ամյա գյումրեցի Ստյոպա Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին դարձան ոգևորիչ ու համախմբվածության ևս մեկ օրինակ։ Ստյոպա պապը մարտական ուղի անցած մարդ է, Արցախի ու հայրենիքի ինքնապաշտպանության համար միշտ պատրաստ մեկնելու սահման։ Նոր է վերադարձել պատերազմի ամենաթեժ կետից։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:45 17.10.2020
Ի՞նչ արմատներ ունեն Թուրքիայի հովանավորության տակ գտնվող իսլամիստ զինյալները, և ո՞րն է նրանց ծագման նախապատմությունը։ Թեմայի շուրջ զրույց Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։