TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր․ Արսեն Թորոսյանի կոչը

13:44 15.10.2020

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք: Թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու հորդորել․ «Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։

̰ ̰ ̰
Կադրեր են հրապարակվել Ադրբեջանի կողմից թիրախավորված հիվանդանոցից

00:00 15.10.2020

Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը: Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում: Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Footage from one of the hospitals located in the north-eastern direction which today was targeted by Azerbaijan. Here civilians have also been receiving […]

̰
Պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը

23:40 14.10.2020

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝  կրկին թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, այդ թվում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք:  Ռազմաճակատում իրավիճակը դարձյալ շարունակում է մնալ չափազանց լարված. պատերազմի 18-րդ օրվա ժամանակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե այլ երկրներ են ճանաչում Արցախի անկախությունը, շատ կարևոր է, բայց եթե Հայաստանն է ճանաչում, արդեն «տոչկա նեվազվռատա» է. Դ․Բաբայան

23:02 14.10.2020

Ճանաչումը կարևոր է և շատ լավ է, որ այդ գործընթացն ընթանում է, միջազգային ճանաչումը, միակ խնդիրը այստեղ ՀՀ-ի կողմից ճանաչումն է, որովհետև այստեղ մենք պետք է շատ սառնասրտորեն մոտենանք, էմոցիաների տակ չընկնենք. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։ «Այո՛,  շոյվում են մեր սրտերը, […]

̰
̰ ̰
Ահաբեկիչ զինյալները դիմում են փախուստի. նոր տվյալներ Սիրիայից

17:00 14.10.2020

Սիրիացի զինյալների թեման շարունակվում է մնալ ուշադրության կենտրոնում: Այս անգամ սոցիալական ցանցերում խոսվում է այն մասին, որ Ադրբեջան հասած զինյալների մի մասն արդեն հետ է վերադարձել Սիրիա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գերմանիայի տարբեր քաղաքներում հայկական համայնքը բազմաթիվ ցույցեր է իրականացրել՝ հաջակցություն Արցախի

16:59 14.10.2020

«Առաջին ցույցը, որը կազմակերպվեց, գերմանահայ թեմի առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհրդի ուժերով էր և մեր կազմակերպության ջանքերով։ Տեղի ունեցավ հենց Գերմանիայի կանցլերի նստավայրի դիմաց»,- «Հայերն այսօր»-ին պատմել է «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ. Լավրով

15:19 14.10.2020

«Վերջին օրերին ես օրական մի քանի անգամ մշտական կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, նույնն է անում նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որովհետև ղարաբաղյան տարածաշրջանում հումանիտար հրադադարի հաստատումից զատ, կարևոր է նաև այն պահպանելու վերահսկողությունը: Անհապաղ անհրաժեշտ են տարածքում դիտորդներ, որպեսզի կարողանան իրականություն դարձնել Մոսկվայում ստեղծված փաստաթղթի պայմանավորվածությունները, որոնք այդպես էլ […]

̰
Համախմբել ներուժը, հասնել հաղթանակի՝ Արցախի ինքնորոշման ճանաչմամբ. Փաշինյան

14:23 14.10.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդին ուղերձով դիմելով, ասել է. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ Արցախի, սփյուռքի հպարտ քաղաքացիներ Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով նահանջ են ունեցել։ Արցախի ՊԲ-ն, ծանր մարտերով մարդուժի և տեխնիկայի կորուստներ ունենալով, վերահսկողության տակ է պահում վիճակը, բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ […]

̰
̰
Քաղաքական կարգավորման տարբերակ ՄԽ սեղանին կա. Lավրով

13:42 14.10.2020

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին և անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղում արդեն 18 օր ընթացող պատերազմին։ Լավրովն ասել է, որ քաղաքական կարգավորման տարբերակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային սեղանին կա։

̰
Պահեստազորի մարզումները

09:34 14.10.2020

Շարունակվում են պահեստազորի մարզումները՝ արցախյան ռազմաճակատ մեկնելուց առաջ։ «Զինուժ մեդիան» ներկա է գտնվել տարբեր տարիների իրենց ծառայությունն ավարտած, բայց Հայրենիքի կանչով զինված ուժերի շարքերը համալրող մեր քաղաքացիների պարապմունքներին։

̰
Փարիզում երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի

00:25 14.10.2020

Փարիզում երեկոյան բազմամարդ ցույց է տեղի ունեցել՝ ի աջակցություն Արցախի: Հավաքվածների թվում ինչպես հայեր, այնպես էլ օտարերկրացիներ էին: Ցույցին միացել  են Վալերի Բուայեն ու այլ պատգամավորներ: Մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի իշխանություններից ճանաչել Արցախի անկախությունը: Մեզ տրված է պատմական հնարավորություն՝ Ադրբեջանին ու Թուրքիային ցույց տալու, թե ով է մի բռունցք դարձած հայ ժողովուրդը, նշել է մասնակիցներից […]

̰ ̰
Պատերազմի 17-րդ օրվա ժամանակագրությունը

22:57 13.10.2020

Ըստ այսօր հրապարակված վերջին պաշտոնական տեղեկությունների` առավոտից գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդն անցել էր հարձակողական գործողությունների։ Պաշտպանության բանակը կասեցնում է թշնամու նախահարձակ գործողությունները, և պլանները ձախողելու համար բոլոր ուղղություններում ձեռնարկում է համարժեք գործողություններ՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ահաբեկչություն պետական մակարդակով. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը

19:16 13.10.2020

«Ահաբեկչություն պետական մակարդակով. Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակիչների կյանքն ու ունեցվածքը: Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է կանգնեցնել հարևան պետության մարդասպան քաղաքականությունը»: Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել հրթիռակոծված բնակավայրերից: https://www.facebook.com/ArtsakhInformation/videos/764255710821138/

̰ ̰ ̰
̰
ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել Հայաստանի բողոքի վերաբերյալ․ մանրամասնում է Արտակ Զեյնալյանը

23:50 12.10.2020

Ադրբեջանական կողմը ոչ միայն մարդասիրական հրադադարն է խախտում, այլև երկշաբաթյա պատերազմի ընթացքում հասցրել է աչքի ընկնել մարդկության և մշակութային արժեքների նկատմամբ իրագործած պատերազմական բազմաթիվ հանցագործություններով: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է իրավագետ, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
Մարզումներ՝ ճակատ մեկնելուց առաջ

23:26 12.10.2020

Զորահավաքի մասնակիցներն ակտիվ մարզումներ են անցկացնում՝ արցախյան ճակատ մեկնելուց առաջ։ «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը պատմում է Հայրենիքի պաշտպանության կոչին արձագանքած տանկիստների մարզումների մասին։

̰
Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական միջոցառումները կասեցվել են․ քաղաքը գտնվում է մեր ԶՈւ լիարժեք հսկողության տակ. Ա․Հովհաննիսյան

23:07 12.10.2020

«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը նորից սկսել են մարտական գործողությունները: Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունները բացարձակ չի կատարել և չի էլ պատրաստվել կատարել: Ղեկավարության հայտարարությունը, որ պատրաստ է եղել կատարելու, լիովին կեղծիք է: Ինչ-ինչ պատճառներով փորձում են ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վաղ առավոտյան […]

̰
Ինչպե՞ս ցույց տալ առաջին օգնություն ուշագնացության դեպքում

22:55 12.10.2020

Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: Այս տեսանյութը վերաբերում է ուշագնացության ժամանակ առաջին բուժօգնությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան

22:45 12.10.2020

Հրադադարի ռեժիմի խախտումը հաշվի առնելով՝ Ադրբեջանի կողմից գերիների ու մարմինների դուրսբերում չի կատարվում: Այսօր երեկոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդունելով այդ պայմանները՝ գերիների ու դիակների փոխանակումը պետք է իրականացվի միջազգային համապատասխան կառույցների երաշխավորությամբ, որոնք մտնում են մարտական գործողությունների շրջան, ինչը Ադրբեջանը բացարձակապես չի ուզում կատարել և չի […]

̰
Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներկայությամբ և Ադրբեջանին տրամադրվող ակտիվ ռազմական աջակցությամբ․ Զ․ Մնացականյան

22:23 12.10.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, […]

̰
Ստեփանակերտում հայտնաբերվել է թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 ռումբ

22:11 12.10.2020

ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ։ Ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ Գործընթացը լուսաբանել […]

̰
BACK_TO_TOP