16:19 17.10.2020
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը «Ալաշկերտի» դեմ ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում հանդես կգա Արցախին նվիրված համազգեստով: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարզաշապիկի վրա կլինի Artsakh Strong գրառումը: https://www.facebook.com/fcpyunik/videos/737501736804738
01:01 17.10.2020
Հանուն ինչի են պատերազմում կողմերը՝ կա՞ արդյոք գիտակցություն Հայաստանում և աշխարհում, թե ինչ պայքար է մղում հայկական կողմը, արդյոք միջազգային հանրությունը համարժեք է արձագանքում այս պատերազմին: Այս հարցերի շուրջ Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:20 16.10.2020
«Վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից ու հերտանային պատրաստությունից հետո անցել են լայնածավալ հարձակման»,- ասյօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կիռառվել են անգամ օդային հարձակման միջոցներ: Ըստ Հովհաննիսյանի՝ առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հայկական կողմին հյուսիսային հատվածում հաջողվել է ետ շպրտել ադրբեջանմական ԶՈւ ներկայացուցիչներին, […]
17:16 16.10.2020
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարությունը՝ կից ներկայացնելով տեսանյութ: https://www.facebook.com/MFA.Armenia/videos/999360143875778
17:00 16.10.2020
Infoteca24 պորտալի խմբագրությանը հայտնի են դարձել հայ բժիշկների կողմից վիրահատված ադրբեջանցի ռազմագերու մասին տվյալները: Նա Եվլախից Յուլսիև Նուրադին Բախտիյարօղլուն է։ Ավելի վաղ պորտալը ռազմագերու կադրեր էր հրապարակել բուժհաստատությունից, որտեղ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
16:58 16.10.2020
Արցախի անկախության ճանաչում: Այս գաղափարը ակտիվ շրջանառվում է աշխարհի տարբեր կողմերում: Միլանը երեկ հաստատել է Արցախի անկախության ճանաչման միջնորդագիրը: Միաժամանակ Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի դատապարտման կոչերով նոր ակցիաներ են տեղի ունենում աշխարհի տարբեր կողմերում: Մանրամասները՝ տեսանյութում։
16:32 16.10.2020
Համայն հայությունը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում է իր օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։ «Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, […]
16:29 16.10.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին: RTS – Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ […]
16:02 16.10.2020
Ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով ևս մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Քարվաճառի շրջանի Քարավան գյուղի բնակիչ Մարինե Փիլոսյանը։ Նրա վիճակը կայուն է։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել։ Yet another civilian has been wounded as a result of rocket attacks by the Azerbaijani armed forces. Marine Pilosyan, a resident of the village of Karavan […]
15:55 16.10.2020
Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված […]
13:00 16.10.2020
ՊԲ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցի զինծառայողը վիրահատվել է հայ բժիշկների կողմից։ Инфотека24 պորտալի տրամադրության տակ հայտնվել են բուժհաստատություններից մեկում նկարահանված կադրեր։ Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր գերության մեջ հայտնված հայ տղամարդկանց նկատմամբ ադրբեջանական կողմի անմարդկային վերաբերմունքը։
23:44 15.10.2020
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Վիճակը շարունակում է լարված մնալ նաև հիմա: Մանրամասները՝ տեսանյութում։
23:30 15.10.2020
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ակվապարկերից մեկում փորձարկում են ռոբոտ-դելֆինի, գրում է ТСН-ը: Ռոբոտին դժվար է տարբերել իսկական դելֆինից. երկարությունն ավելի քան 2.5 մետր է, մաշկը՝ բժշկական սիլիկոնից: Ռոբոտ-դելֆինը շարժվում է ինչպես իսկական դելֆին: Ռոբոտին մշակել են մի ընկերությունում, որը զբաղվում է հոլիվուդյան ֆիլմերի համար մեխանիկական տիկնիկներ և անիմացիաներ պատրաստելով: Ռոբոտի հեղինակները կարծում են, որ մոտ ապագայում […]
22:39 15.10.2020
Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան: «Օրինակ «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա Թուրքիայի կողմից: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայաննները, որպեսզի տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների Ադրբեջան»,- ասել է Լիբիայի ազգային բանակի գեներալը: https://www.facebook.com/dermyron/posts/10164073217700063
21:52 15.10.2020
Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]
21:49 15.10.2020
Վարչապետը հարցազրույց է տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության բաժնից։ Россия сегодня – Բարև Ձեզ, պարոն վարչապետ: Շատ շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար՝ Հայաստանի և ողջ աշխարհի համար այս ծանր ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների արդյունքները սեպտեմբերի 27-ից ի վեր: Ի՞նչ կորուստներ ունեն կողմերը, և […]
21:14 15.10.2020
ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության […]
20:54 15.10.2020
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու թիրախավորումից հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է հուշարձանների պահպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների։ Արցախում հաշվառված են 4000-ից ավելի պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ
16:55 15.10.2020
Լյուքսեմբուրգի հայ համայնքը մեծ չէ, բայց ինչպես մի շարք երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքերով՝ Սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժնից։ «Լյուքսեմբուրգում առաջին հավաքը […]