20:08 19.10.2020
Նորվեգիայի հայկական համայնքն այս օրերին բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Հայկական համայնքի բողոքի ձայնն արտահայտվում է՝ ինչպես լուռ ակցիաներ կազմակերպելով, այնպես էլ հայրենիքին աջակցող ելույթներով, հայրենասիրական երաժշտությամբ։ Ցույցերին մասնակցում են հարյուրավոր հայեր՝ հստակ պահանջներով։
«Նորվեգիայի կառավարությանը պահանջներ ենք ներկայացրել, որոնք եղել են 4 կետերով, որում ասում ենք, որ ցանկանում ենք Նորվեգիայի կառավարությունը դատապարտի Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հանդեպ, պահանջի դադարեցնել բոլոր հարձակումները և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։ Կանխի տարածաշրջանում սրումը և տարածաշրջանային լայնամասշտաբ բախումների վերաճումը», – պատմեց Նորվեգիայի հայ եկեղեցական համայնքի ղեկավար Նարինե Հարությունյանը։
Ըստ Նարինեի՝ հայկական համայնքն ակնկալում է, որ Նորվեգիան կաջակցի Հայաստանին Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։
Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցիչները նաև աշխատում են տեղեկատվական դաշտում, փորձում տեղի լրատվամիջոցներին իրազեկել Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։
«Մեր գլխավոր լրատվականներից մեկը գրել էր, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին հրադադարը խախտելու մեջ։ Եվ այստեղ մի պայքար սկսվեց ամբողջ հայերով։ Չանցած մի քանի րոպեն հոդվածը փոխվեց և գրեցին, որ երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց։ Այն ամենն, ինչ մենք ուղարկում ենք, պաշտոնական աղբյուրներից են»,- ասաց Նարինե Հարությունյանը։
Նորվեգիայի հայկական համայնքի ներկայացուցչի համոզմամբ՝ կշարունակեն բողոքի ակցիաներ կազմակերպել, եթե պատերազմը շարունակվի։ Նրա խոսքով՝ բոլոր հայերի նպատակը մեկն է՝ պետք է նորից Արցախը կառուցեն։
13:38 20.06.2025
Մոսկվայում կայացած միջազգային ջազ փառատոնին Արցախի ջազ նվագախումբն է այս տարի ներկայացրել ՀայաստանըՄոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […] ...
13:22 20.06.2025
Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ»Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում: Սևիկյանը կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հունգարիայի չեմպիոնի գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ ...
13:15 20.06.2025
Տարբեր սցենարային իրավիճակներում կգնահատվեն ոստիկանության ծառայողների գործողությունները. ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է սիմուլյացիոն հրաձգարանի բացմանըՀունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […] ...
13:07 20.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
12:59 20.06.2025
Գունկոն հեռացել է «Ուրարտուից» և գլխավորել Տուլայի «Արսենալը»Դմիտրի Գունկոն լքել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նա «Ուրարտուն» մարզում էր 2022 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 119 խաղում 66 հաղթանակ է տարել, գրանցել 22 ոչ-ոքի, կրել 31 պարտություն, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։ 49-ամյա մասնագետը այժմ գլխավորել է Տուլայի «Արսենալը»։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Արսենալը» հանդես է գալիս Ռուսաստանի […] ...
12:51 20.06.2025
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբՀունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...