15:37 19.10.2020
«Հարուցվել են մի շարք քրեական գործեր հուլիսյան դեպքերի ժամանակ Տավուշի շուրջ 8 բնակավայրերը գնդակոծելու, բնակիչներին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու, ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական նորմերի խախտումների փաստերով: Առանձին քրեական գործեր են հարուցվել նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի, միջազգային ահաբեկչության ու վարձկանների ներգրավման ու օգտագործման փաստերով: Բացի դրանից՝ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են ՀՀ տարածքը, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերը, թիրախավորել են խաղաղ բնակչությանը, ինչը ևս մեր ներպետական և միջազգային իրավունքներով մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է»,- ասել է ՀՀ զինվորական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերի նկատմամբ վերահսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը:
«Նշված քրեական գործերով դեռ ընթանում են քննչական և դատավարական գործողություններ, բոլոր դրվագներին հնարավորինս ինտենսիվ արձագանք կտրվի, առկա փաստական տվյալները հետագայում կներկայացվեն միջազգային ատյաններին»,- ասել է դատախազը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...