16:32 16.10.2020
Համայն հայությունը Սամցխե-Ջավախքում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում համախմբված ուժերով փորձում է իր օգնությունը ցուցաբերել Արցախին։ Այդ օգնությունը տարբեր ձևերով է արտահայտվում։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։
«Ջավախքում այն, ինչ այս օրերին կատարվում է, կարելի է ասել, աննախադեպ է։ Պատերազմի առաջին օրերին ջավախահայերը փակեցին Կարծախի սահմանակետը, որը Թուրքիան միացնում է Վրաստանին։ Եվ ասում էին, եթե մեր ապրանքներին չի թույլատրվում մուտք գործել Հայաստան, ուրեմն թուրքական բեռնատարները ևս չեն մտնելու Վրաստան»,- «Հայերն այսօր»-ին պատմել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն ՀԿ տնօրեն Էդուարդ Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ վերջին օրերին մոտ կես միլիոն դոլար գումար է հավաքվել։ Գումարի մի մասը տարբեր ձևերով է ուղարկվել. «Դեղորայքով ևս կարողացել ենք օգնել, ինչպես նաև քնապարկերով և տարբեր այլ իրերով, բայց հիմնական գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Եվ մինչև օրս դրամահավաքը չի դադարում Ջավախքում և տարբեր գյուղերում»։
Օրեր առաջ Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի հայերը հավաքվել էին Ախալքալաքի մարզադաշտում և իրենց վճռական աջակցությունն էին հայտնել Արցախին։
«Ամեն գնով և ամեն ինչով պատրաստ ենք օգնել Արցախի հայությանը, որպեսզի Արցախը կարողանա գոյատևել այս պայքարում և արցախահայությունը ցեղասպանության չենթարկվի, անպայման հաղթանակով դուրս գա։ Երբ պատերազմն ավարտվի, մենք էլի ու էլի պետք է ազգովի կառուցենք Ստեփանակերտը, Շուշին և մնացած քաղաքները, և այդպես էլ կլինի», – ասել է Էդուարդ Այվազյանը։
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ15:49 22.08.2025
Անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
15:37 22.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» պարտվել է «Յանգ Բոյզին»․ ԵԼՍլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում հանդես է գալիս Տիգրան Բարսեղյանը, շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0-1 հաշվով: Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթից Շվեյցարիայում: Դիմակայության հաղթողը կնվաճի Եվրոպա լիգայի Լիգայի փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում: ...
15:36 22.08.2025
Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել […] ...
15:24 22.08.2025
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՀայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող […] ...
14:57 22.08.2025
Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...