12:14 29.09.2020
Ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանին իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն ամփոփել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են թեժ մարտեր, մոտ 60 կորուստով հետ է շպրտվել, այս պահին մարտերը շարունակվում են, և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի, իրավիճակն արագ է փոխվում, րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր»,-ասել է նա:
Մարդու իրավունքների հետ կապված հարցերին էլ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանն ագրեսիվ հարձակումներ սկսեց ԱՀ վրա, ակնհայտ էր, որ թիրախային հարձակման է ենթարկում քաղաքացիական բնակավայրերը, չի դրվում որևէ տարբերություն քաղաքացիական բնակչության և ռազմական օբյեկտների միջև, դրանով վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը, առողջությունը, նպատակ ունեն քաղաքացիական օբյեկտների վնաս հասցնելու: Կա 4 զոհ խաղաղ բնակչության շրջանում, վտանգված են երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ, տարեց մարդիկ։ Խնդիրը նաև նրանում է, որ գործողություններն ուղեկցվում են խաղաղ բնակչության համար կենսական նշանակության օբյեկտներին վնաս հացնելու, պարալիզացնելու համար։ Խոսքը վերաբերում է կապի օբյեկտներին, ճանապարհներին և այլն: Մի կարևոր հատկություն, այս բոլոր հարձակումներն առաջին պահից ուղեկցվում են ատելության ինտենսիվ խոսքով, դա միշտ եղել է և բարձրանում է, այս ընթացքում արդեն սեպտեմբերի 27-ից մոնիտորինգը վկայում է, որ շատ ավելի ակտիվ են, տարածվում են տեսնայութեր, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում վախ, տագնապ տարածել»,-մանրամասնել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Նա խոսել է նաև համացանցային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին:
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...