TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ինձ ցանկանում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտեմ. Գագիկ Ծառուկյան

14:39 25.09.2020

Մինչ դատարանը որոշում կկայացնի այն ինքնաբացարկի վերաբերյալ, որը ներկայացրել են Գագիկ Ծառուկյանի փաստաբանները, Գագիկ Ծառուկյանը դարձյալ պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով, որ իրեն ցանկանում են ձերբակալել, որ քննությանը չխոչընդոտի, սակայն ինքը նման բան չի արել ու չի անի: Ինքն ամեն բան թողել է Աստծո կամքին: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։

̰
Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի և սպառնալիքի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

14:15 25.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո […]

̰
Ինչո՞ւ է խորհրդարանը ֆորսմաժորային իրավիճակում 2 անգամ շատ օրենքներ ընդունվել. «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի արդյունքները

13:00 25.09.2020

«Մեդիա կենտրոնում» տեղի է ուենում «7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով ասուլիս։ «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 4-րդ նստաշրջանի 5 ամիսներից 3-ն անցել են բացառիկ պայմաններում: Խորհրդարանն աշխատել է ֆորսմաժորային իրավիճակում, բայց կտրուկ ավելացել է այդ ընթացքում ընդունված օրենքների թիվը: Եթե 3-րդ նստաշրջանում ընդունվել է 169 […]

̰
Ծառուկյանի փաստաբանները դատարանին ինքաբացարկի միջնորդություն են ներկայացրել

12:23 25.09.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Երբ Ծառուկյանը ժամանել է դատարան, լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե ինչ տրամադրություն ունի: Ծառուկյանն ասել է, որ տրամադրությունը լավ է։ Քիչ առաջ դատական նիստն ընդմիջվել է, դատարանը խորհդակցական սենյակ է գնացել: Բանն այն է, որ Ծառուկյանի փաստաբանները […]

̰
Հանրահավաքն, ամեն դեպքում, տեղի է ունենալու. Վահե Էնֆիաջյան

12:03 25.09.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում քննվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Նիստնը ընթանում է դռնփակ: Դատարանի բակում հավաքվել են ԲՀԿ ներկայացուցիչներն ու համակիրները: Նրանք հարցազրույցներ են տալիս՝ անդրադառնալով ոչ միայն բուն նիստին: «Հանրահավաքն, ամեն դեպքում, տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ […]

̰
Վերաբերմունքս Երվանդ Խունդկարյանի թեկնածության հետ կապված կարտահայտեմ քվեարկությամբ. Շաթիրյան

11:11 25.09.2020

Նախագահի ընտրության հարցում այսօր կլինի վերջնարդյունք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: «Վերաբերմունքս Երվանդ Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ կարտահայտեմ քվեարկությամբ, որն օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան լինելու է գաղտնի»,-ասաց Շաթիրյանը: Նա նշեց, որ իր մոտ նման մտայնություն չկա, թե Խունդկարյանը ՍԴ է եկել հենց նախագահ ընտրվելու մտադրությամբ: «Ես ի սկզբանե որոշել […]

̰
Գագիկ Ծառուկյանը դատարանում է․ քննության է դրված նրա նկատմամբ խափանման միջոցի հարցը

10:00 25.09.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում այս րոպեներին սկսվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու գործով դատական նիստը: Սեպտեմբերի 23-ին այն չէր կայացել, քանի որ դատարան չէին ներկայացել ո՛չ պաշտպաները, ո՛չ էլ մեղադրյալը: SHANTNEWS-ի թղթակիցը հայտնում է, որ Ծառուկյանն այսօր ներկայացել է դատական նիստին։ Հիշեցնենք՝  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի […]

̰
Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ՀՀ ԱԳ նախարար

23:58 24.09.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը․ «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման […]

̰
Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կատարված աշխատանքներին

23:49 24.09.2020

Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է: Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և […]

̰
Ինչպես է աշխատում ՊԵԿ-ը տնտեսական դժվարությունների այս փուլում․ ՊԵԿ նախագահն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

23:23 24.09.2020

Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել ՊԵԿ նախագահը:  Հիշեցնենք, որ նախկինում Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչպես կարող է հանգուցալուծվել Բելառուսի ճգնաժամը․ քննարկում Գարիկ Քեռյանի հետ

22:27 24.09.2020

Ինչու որոշ պետությունների ղեկավարներ Լուկաշենկոյին ճանաչեցին որպես նախագահ, իսկ եվրոպական երկրների առաջնորդների մի մեծ խումբ ֆարս է համարում  Լուկաշենկոյի երդմնակալությունը, ինչով է  վտանգավոր իշխանափոխությունը  Բելառուսում՝  Ռուսաստանի համար, « Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը այս թեմաների շուրջ զրուցել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների  և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՍԴ նախագահի մեկ թեկնածու կա. ՍԴ-ում այսօր տեղի ունեցածի մասին

22:14 24.09.2020

Սահմանադրական դատարանում այսօր էլ չի հաջողվել նախագահ ընտրել: ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու առաջադրում է եղել: Հորիզոնի նկարահանող խումբը ինչպես երեկ, այնպես էլ այսօր ողջ օրվա ընթացքում աշխատել է ՍԴ շենքի մոտ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել․ ի՞նչ շանսեր ունի ՌԴ նախագահը

22:10 24.09.2020

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես առաջադրվել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ: Փորձագետները նրա շանսերը բարձր չեն գնահատում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։

̰
Պարոն Խաչատրյանը մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը. Դիլանյան

21:10 24.09.2020

ՍԴ դատավոր Արման Դիլանյանի համար անակնկալ չի եղել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ինքնաբացարկ հայտնելը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Իր այդ կարծիքը դատավորն այսպես է պարզաբանել. «Այս ընթացքում ճանաչել եմ պարոն Խաչատրյանին, նա իրեն տեսնում է հենց դատավորի կարգավիճակում, մեկ օր շուտ ուզում էր վերադառնալ որպես դատավոր իր գործունեությանը»։ Անդրադառնալով ՍԴ […]

̰
ՍԴ նախագահ այսօր էլ չընտրեցին

19:25 24.09.2020

ՍԴ դատավորներն այսօր էլ նախագահ չեն ընտրել: ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել է, որ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօր էլ  ընդմիջել են նիստը։ «Քվեարկություն տեղի չի ունեցել, ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն էլ առաջադրել է ևս մեկ թեկնածու, որը, սակայն, ինքնաբացարկ է ներկայացրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: Լրագրողների հետաքրքրվել են, թե արդյո՞ք […]

̰
ՍԴ նախագահի մեկ առաջադրված և մեկ ինքնաառաջադրված թեկնածու կա

16:46 24.09.2020

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը դարձյալ կարճ ընդմիջվել է: Նրա խոսքով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է հարց բարձրացրել լրագրողների՝ նիստին ներկայանալու համար, սակայն, իր իսկ կողմից բարձրացրած հարցը հետ է վերցվել: Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ ինքը սկզբունքորեն կողմ է եղել լուսաբանում իրականացնելուն: Նա նաև հայտարարել է, որ ՍԴ նախագահի մեկ […]

̰
Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո

15:57 24.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն […]

̰
Կապահովվի համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ իրականացումը

15:56 24.09.2020

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներկայումս, համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետության համատեղ մասնակցությամբ, համայնքային միջոցների ներգրավմամբ: Ըստ հիմնավորման՝ դրանց համար ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ […]

̰
Դեբեդ գետի վրա կամրջի կառուցապատման գործընթացի կանոնակարգման նոր որոշում է ընդունվել

15:45 24.09.2020

Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում: Արդյունքում՝ համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ […]

̰
Վարկային համաներում՝ համավարակի հետևանքով խնդրի առջև կանգնած քաղաքացիների համար. անցկացվում են խորհրդարանական լսումներ

13:00 24.09.2020

Համավարակի պայմաններում քաղաքացիների համար դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը, շատերը կանգնել են դրանց մարման խնդրի առջև: Հարցն այսօր քննարկվում է խորհրդարանում: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում են լսումներ, որոնց, բացի խորհրդարանական ուժերից, մասնակցում են Կենտրոնական բանկի և հանրային սեկտորի ներկայացուցիչներ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրացում ունենք. վարչապետի հանձնարարությամբ վերահսկողությունը կուժեղացվի

12:42 24.09.2020

ՀՀ կառավարության այսօրվա նիստը ևս սկսել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ վարչապետը նկատել է, որ վիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրացում ունենք: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ վարակակիրների թվի ավելացումը պայմանավորված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Վարչապետն ասել է՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմինները և ոստիկանությունն ուժեղացնեն հսկողությունը: Կարմիր գծերը չպետք է անցել՝ իրավիճակը վերահսկելի […]

̰
Արթուր Վաղարշյանը դեռևս չի որոշել՝ ՍԴ նախագահի պաշտոնում կառաջադրի՞ իր թեկնածությունը

11:48 24.09.2020

ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է որոշում կայացրել չթողնել լրագրողներին ներկա գտնվել ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրությանը. «Դահլիճը շատ փոքր է, և նաև մթնոլորտը կխանգարեր, ձեր ներկայությունը, պատկերացնո՞ւմ եք՝ այսքան տեխնիկան մի փոքր տեղում, էնտեղ ազատ տեղ էլ չկա»,-ասել է Վաղարշյանը: ՍԴ դատավորը նախընտրած թեկնածու դեռ չունի և դեռևս […]

̰
Դարի հարց մի դարձրեք, անգամ օրվա հարց մի դարձրեք. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

11:33 24.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահի և փոխնախագահների ընտրությանը: Հիշեցնենք, որ երեկ, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ՍԴ դատավորները չէին հասցրել անդրադառնալ այդ հարցին և, այն տեղի կունենա այսօր: «Ես, իհարկե, ունեմ դիրքորոշում և ասելիք ոչ միայն այս պրոցեսների, այլ շատ ու շատ խորքային պրոցեսների վերաբերյալ, որոնք, ենթադրում եմ, այլ […]

̰
Ավտովթար Մարմաշեն գյուղի մոտ․ «Մերսեդեսը» 50մ գլորվել ու ճզմված վիճակում հայտնվել է դաշտում

11:21 24.09.2020

Այսօր՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Մարմաշեն գյուղի սկզբնամասում։ «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը, դեռևս չպարզված հանգամանքներում, կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Մեքենան, մոտ 50 մ պտտվելով, հայտնվել է դաշտամիջյան հատվածում ու ամբողջությամբ ջարդուփշուր եղել, ձախակողմյան հատվածը ճզմվել է։ 22-ամյա վարորդը, ով Վարհրամաբերդ գյուղի բնակիչ է ու 2 […]

̰
Ադրբեջանը կոնֆիսկացրել է վրացական բեռնափոխադրողի բեռները, քանի որ դրանց հասցեատերերը վիրահայեր են

21:08 23.09.2020

Սկանդալային լուր է ստացվել Վրաստանից: Այդ երկրի բեռնափոխադրողներից մեկը հայտարարել է, որ այսուհետ չի կարողանալու սպասարկել ազգությամբ հայ իր հաճախորդներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչու է աճում վարակակիրների թիվը․ զրույց Արտավազդ Վանյանի հետ

20:50 23.09.2020

Արդյոք  կորոնավիրուսով վարակման դեպքերի  թվի ավելացումը խոսում է երկրորդ ալիքի մասին, թե կխուսափի Հայաստանն այդ երկրորդ  ալիքից: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի  հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դիմումների նման քանակ Կադաստրի կոմիտեն երբևէ չէր ընդունել. Ս․ Թովմասյան

20:14 23.09.2020

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ համավարակի ընթացքում, երբ կոմիտեի բոլոր գրասենյակները փակ էին, դիմումներ ընդունվում էին առցանց եղանակով: Թովմասյանի խոսքերով՝ հիմա իրենք լիարժեք աշխատում են, սակայն առցանց հարթակը շարունակում է պահանջված մնալ: Հիմա կադաստրի կոմիտեն աշխատանքներ է տանում, որ սուբյեկտի նույնականացման պրոցեսը դյուրացվի՝ հնարավորություն տալով քաղաքացիներին ժամանակ չվատնել ու չայցելել գրասենյակներ: Մանրամասները՝ […]

̰
Հռոմի պապի ընտրությունների պես ա պետք անել, երբ որ վերևից բաց սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել ա. Հրայր Թովմասյան

19:04 23.09.2020

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ՍԴ-ում տեղի ունեցած աշխատակարգային նիստից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին: Նա ընդամենը ասել է. «Հռոմի պապի ընտրությունների պես ա պետք անել, երբ որ վերևից բաց սպիտակ ծուխ լինի, ուրեմն ընտրվել ա»:

̰
Շուրջս ուզում եմ տեսնել ազատ մարդկանց. Հենրիկ Հովհաննիսյան

18:11 23.09.2020

Այսօր «Արարատ» մամուլի ակումբում ասուլիսով է հանդես եկել արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։ Նա անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, գնահատել հասարակության շրջանում հասարակական գիտակցության մակարդակը, անդրադարձել մտավորականության պահվածքին ու չափորոշիչներին: «Երևույթի մասին դատելիս մենք միշտ պետք է հարց տանք՝ դրա սոցիալական հողն ամո՞ւր է, թե՞ ոչ, եթե թույլ է՝ հոգևոր գիտակցության զարգացում չսպասենք, […]

̰
Հրապարակվել է Լուկաշենկոյի երդմնակալության տեսանյութը

16:57 23.09.2020

Բելառուսում պետական ​​հեռուստաընկերությունները ցուցադրել են Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության կադրերը, որն, ինչպես արդեն հայտնել ենք, տեղի է ունեցել այսօր: Երդմնակալության ընթացքում ուղիղ հեռարձակում չի եղել: Հեռուստաալիքների եթերում արարողության ընթացքում սերիալներ են ցուցադրվել: Երդմնակալության մասին լուրն ավելի ուշ հաղորդվել է լրատվության հաղորդման ժամանակ: Առաջին ալիքի պաշտոնական Telegram ալիքը հերքում է, որ արարողությունն անցկացվել է գաղտնի: «Տարօրինակ է […]

̰
BACK_TO_TOP