15:40 18.09.2020
Նախորդ տարվա համեմատ, այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, թե այս պարագայում գյուղացու եկամուտներն էլ պետք է ավելին լինեն։ Սակայն մթերման սեզոնն է, բայց խաղողը շարունակում է մնալ դաշտերում՝ ոչ ձեռնտու գնով մթերելու առաջարկի պատճառով։ Խաղողագործությամբ զբաղվող 89 վերամշակող ընկերություններից միայն 9-ն է նախապես ու հստակ պայմանավորվում գյուղացու հետ, իսկ մնացած […]
13:16 18.09.2020
Նախորդ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը 30-35%-ով ավելի առատ է։ Թվում է, թե այս պարագայում գյուղացու եկամուտներն էլ պետք է ավելին լինեն։ Սակայն մթերման սեզոնն է, բայց խաղողը շարունակում է մնալ դաշտերում՝ ոչ ձեռնտու գնով մթերելու առաջարկի պատճառով։ Խաղողագործությամբ զբաղվող 89 վերամշակող ընկերություններից միայն 9-ն է նախապես ու հստակ պայմանավորվում գյուղացու հետ, իսկ մնացած […]
21:47 17.09.2020
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հավաք է անցկացրել գլխամասային գրասենյակում: Քննարկմանը մասնակցել է նաև վարչապետը: Հանդիպումից հետո օրակարգի մասին որոշ տեղեկություններ է հայտնել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա չի մեկնաբանել ԱԺ-ում և կառավարությունում պաշտոնների վերաբաշխման մասին մամուլում մինչ այս տարածված տեղեկությունները: Սիմոնյանը նշել է, որ այսօրվա հավաքը նոր ձևաչափով է, որի խնդիրն է պատգամավորների և […]
21:37 17.09.2020
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր Ադրբեջանի պահանջով պարզաբանել է Մոսկվայի մոտեցումը Լիբանանից գաղթած հայ ընտանիքներին Արցախում օթևան տալու խնդրի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:28 17.09.2020
«Որտեղից է հայտնվել այդ չարաբաստիկ շիշը»: Ահա այսպիսի վերնագրով տեսանյութ է հայտնվել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինստագրամի էջում: Տեսանյութին կից գրված է, որ այն արվել է Նավալնիի թունավորումից մեկ ժամ անց՝ նրա խմբի անդամների կողմից, որոնք դեռ մնացել էին Տոմսկում: «Այնտեղ մնացած խմբի անդամները գրեթե անմիջապես իմացել են կատարվածի մասին ու այդ պահին արել են […]
16:01 17.09.2020
Առաջին անգամ մեր չորս «ՍՈւ»-երը միասին դուրս են եկել հերթապահության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: FacebookTwitterԱվելին…
15:56 17.09.2020
Սեպտեմբերի 13-ին մի կին մտել էր Իջևան քաղաքի սուպերմարկետ ու, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, վաճառասեղանից գողացել էր նրա դրամապանակը, որի մեջ փող և կուտակային քարտ կար: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց: Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Դիլիջան քաղաքի […]
15:49 17.09.2020
Մեծ Բրիտանիայում ավտոբուսի մի ուղևոր զարմացրել է մյուսներին։ Նա բարձրացել է ավտոբուս և նրա դեմքին դիմակի փոխարեն եղել է կենդանի հսկայական օձ, գրում է Daily Mail-ը։ Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե կողքին նստած ուղևորի դեմքին այդպիսի դիմակ է՝ օձի նախշերով։ Հետո երբ «դիմակը» սկսել է սահել նստատեղի վրայով, ամեն ինչ […]
15:23 17.09.2020
Կառավարությունն ընդլայնում է հայտարարագրման պարտավորություն ունեցող անձանց և նրանց՝ հայտարարագրման ենթակա տվյալների ցանկերը: Ըստ այդմ՝ օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն դրամը, կամ նույն տեսակի ծախսով, եթե հանրագումարը գերազանցում է 3 մլն դրամը, պաշտոնյան պարտավոր է ներկայացնել հայտարարագիր: Նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացրել է արդարադատության նախարարը՝ նշելով, որ այն […]
14:25 17.09.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները: Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014-ին և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի […]
14:19 17.09.2020
Քիչ առաջ Auroranews․am-ը հայտնել էր, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: https://play.radioaurora.am/upload/videos/2020/09/eL75jWTLAhR9fRZrnz4i_17_016ce3dd665d2db87b24ee2e69a40985_video_720p_converted.mp4 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային վարչության պետ Արամ Եղոյանն Auroranews-ին ասաց, որ նման ուղղաթիռներ չկան գրանցված իրենց մոտ և տեսակադրերում երևացող ուղղաթիռն իրենցը չէ: Այս րոպեներին էլ փորձում են ճշտել: Auroranews-ը ճշտելու համար, թե ուղղաթիռն արդյո՞ […]
11:52 17.09.2020
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում: Կառավարությունում այսօր նիստի ժամանակ խոսել են այն մասին, թե որոնք են աճի պատճառները: Մասնավորապես հիշեցվել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում օրական ունեցել ենք կորոնավիրուսի 200-ից պակաս դեպք, իսկ վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է 200-ից. նախորդ օրը 257 էր, իսկ երեկ՝ 295: «Դիմակի կրման պայմանները պետք […]
11:49 17.09.2020
Խորհրդարանն այսօր ևս աշխատանքները սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկություններով, որոնցից առանցքայինը վերաբերում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը։ Առաջարկվում էր վարչապետի քննարկմանը ներկայացնել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը: Մեծամասնությունը մերժել է նախագիծը, բայց մինչ քվեարկությունները տեղի է ունեցել ՍԴ նորընտիր երեք դատավորներից երկուսի երդման արարողությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:49 16.09.2020
Բաքվում մեծ աղմուկ է առաջացրել գրող ու լրագրող Բեյդուլլա Մանաֆովի հրապարակումը, որում նա, վկայակոչելով անցկացված հետաքննության արդյունքները, պնդում է, թե իբր Հեյդար Ալիևի մայրը հայկական ծագում է ունեցել: Ադրբեջանցիների զգալի մասն իրենց վիրավորված է համարում: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
22:25 16.09.2020
Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը 2020թ. մրցանակները շնորհել է Թուրքիայում շուրջ 3 տարի բանտարկված քաղաքական այլախոհ, գործարար Օսման Քավալային և ֆեմինիստական շարժումների առաջնորդներից եգիպտոսցի Մոզն Հասսանին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել է առցանց եղանակով։ Սկսած 2009 թվականից՝ մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։ […]
22:16 16.09.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը ընտրողների առջև պարծեցել է իր նոր ռինգտոնով: Ելույթի ձայնագրությունը տեղադրվել է Twitter- ում: Fox News- ը նշում է, որ դեմոկրատը իսպանական մշակութային ժառանգության միամսյակին նվիրված միջոցառմանը ելույթ ունեցողներից մեկն էր: Նրանից բացի, այնտեղ ելույթ են ունեցել դերասանուհի Եվա Լոնգորիան և երգիչ Ռիկի Մարտինը: Մոտենալով ամբիոնին՝ նա նշել է, որ […]
22:09 16.09.2020
ԱԺ-ն այսօր քննարկել է ՀՀ կառավարությանն ուղղված «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը: Դրանում ընդդիմադիր խմբակցությունն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին ու ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ: Նախարարի պատասխանները չեն գոհացրել ընդդիմությանը, որը շարունակել է պնդել իր պահանջը, իսկ իշխանության ներկայացուցիչներն այն որակել են կեղծ օրակարգ: Ժամանակի սղության պատճառով ոչ բոլորն են հասցրել ելույթներ […]
19:04 16.09.2020
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային մի ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է. «Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու […]
15:25 16.09.2020
Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվեց: Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար […]
15:06 16.09.2020
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։ Նույն […]
11:56 16.09.2020
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողություններ կիրառելու հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա […]
11:33 16.09.2020
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ պատրաստվում է վայր դնել մանդատը, ու դրա համար պատճառ են հանդիսացել ԿԳՄՍ նախարարի ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումները և սկզբունքները: Լրագրողները նախարարին հարց ուղղեցին՝ սա զրպարտությո՞ւն է, թե՞ փաստ։ «Մանդատը վայր դնելու հետ կապված գործընթացը չի ավարտվել, ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի […]
10:59 16.09.2020
Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը վարման խոսքով ելույթ ունենալով՝ դիմեց ԱԺ նախագահին. «Դուք, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017-18 թթ-ին հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և իրականացնել ակցիա։ Հիմա խնդրում եմ բացատրել՝ իմ անմեղ պաստառը, դա ո՛չ հրավառ նյութ է, ո՛չ ծակող գործիք, ոչ որևէ մեկին կարող է վնաս […]
10:51 16.09.2020
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բարձրացնելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը: Ասուլիսի ընթացքում այս թեմայի վերաբերյալ նախարարին հարց է ուղղվել։ «Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին ու դիմում կգրեմ: Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է […]
22:03 15.09.2020
Այսօր Թուրքիան ստանձնում է ՄԱԿ-ի գերագույն ատյանի՝ Գլխավոր ասամբլեյաի ղեկավարությունը: Ասամբլեյաի 75-րդ նստաշրջանի նախագահի լիազորությունները ստանձնում է թուրք դիվանագետ ու պետական գործիչ Վորկան Բոզքիրը: Հիշեցնենք, որ Հայաստանը նրա ընտրությանը դեմ է քվեարկել: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
21:47 15.09.2020
Ի՞նչ սկզբունքով են այժմ ընտրվում պաշտոնյաները, արդյո՞ք իշխող ուժը պետք է հավանություն տա թեկնածուին, և ճի՞շտ է, որ թեկնածուն պետք է անպայման հանդիպի իշխող ուժի ներկայացուցիչների հետ՝ այս հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը «Հեռանկարում» զրուցել է Սահմանադրական դատարանի այսօր ընտրված անդամ Էդգար Շաթիրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 15.09.2020
Առաջին դասարանցիների համար ուսումնական տարվա մեկնարկը տրվել էր երեկ, իսկ այսօր դպրոց են գնացել նաև առաջինից բարձր դասարանցիները: Մեր նկարահանող խումբն այցելել է երևանյան մի շարք դպրոցներ ու հետևել թե արտակարգ պայմաններում դպրոց հաճախող աշակերտներն ու ուսուցիչները ինչպես են պահպանում հակահամաճարակային կանոնները: Մանրամասները՝ տեսանյութում։
21:11 15.09.2020
ԱՄՆ-ում արդեն մի քանի շաբաթ է՝ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Դրանք տասնյակ մարդկային կյանքեր են խլել և հազարավոր մարդկանց զրկել են օթևանից։ Ստեղծված իրավիճակը նաև քաղաքական առճակատումների պատճառ է դարձել: Մանրամասները՝ ռեպորտաժում։
15:22 15.09.2020
«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Նախագծի հեղինակը ընդդիմության պատգամավորներն են: Նախագիծը իշխանության ու ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքների պատճառ է դարձել: Մանրամասները՝ տեսանյութում: